ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով. Փաշինյան 02/15/2019 13:11 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ պետք է ունենանք ամփոփ պատկերացում:
Այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ ոչ միայն թիվ է պետք, այլ թիվ, հասցե, աշխատավարձ, և այս տեղեկությունը՝ պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է լրջորեն մտածել մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ արդեն իսկ վարչապետի հետ քննարկել են թափուր աշխատատեղերի և կենտրոնների զարգացման հարցը: «Ծրագիրը մշակման փուլում է, և մյուս շաբաթ ունենալու ենք քննարկում նախնական կոնցեպտի վերաբերյալ, որը կոչվելու է «Աշխատիր, Հայաստան»: Այստեղ կցանկանայի նաև նշել, որ հարցը կոմպլեքս լուծում է ստանալու, մի քանի կետերով, որոնք Դուք նշեցիք, դրանք վերաբերում էին թափուր աշխատատեղերի ընդհանուր տեղեկատվական կենտրոնին, կարողությունների զարգացմանը: Դրանք իրականացվելու են միասնական մի ծրագրի շրջանակում, և ես կարծում եմ, որ այստեղ ունենք լայն հնարավորություններ աշխատելու, որովհետև գործազրկության բարձր մակարդակի հետ համատեղ ունենք բավականին մեծ քանակի թափուր աշխատատեղեր, և այս համընկնումն է, որ դեռևս չկա և պետք է մոտեցնել, որպեսզի գործազրկության քանակը կրճատվի, ինչպես նաև այդ թափուր աշխատատեղերն արագ համալրվեն համապատասխան կադրերով: Սա է լինելու մեր նպատակը»,- ասաց փոխվարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բավականին ֆիզիկական կարողություններ կան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, խնդիրն այդ ֆիզիկական կարողությունների բովանդակությունը կոնկրետացնելն է և էֆեկտիվ օգտագործելը: «Վերջերս այս թեմայի հետ կապված մի խնդիր էինք քննարկում Կրթության և գիտության նախարարի հետ: Տեսեք, մենք ինչ խնդիր ունենք, հիմա պետք է պետպատվերի տեղերը սահմանվեն բարձրագույն կրթության ոլորտում: Տարբեր բուհերից գալիս են հայտեր, և պարզ չէ, թե այդ հայտն ինչի հիման վրա է կառուցվել: Այսինքն՝ դրա տակ որևէ հաշվարկ և վերլուծություն չկա: Մեծ հաշվով համաձայն եմ՝ այս ամենը համակարգային խնդիր է լուծելու: Առանձին ուղղություններով աշխատանքները թող սկսեն, մենք շարունակաբար կհամակարգենք»,- նշեց կառավարության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ