ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը բառացի է հասկացել մշակույթը լայն զանգվածներին հասանելի դարձնելու գաղափարը 02/15/2019 16:24 | Վերլուծություններ
Ազգային պատկերասրահի կտավները հանրաակրթական դպրոցներ տանելու գաղափարի միտք բանին եթե երեխաներ-կերպարվեստ մտերմիկ, անմիջական կապ ստեղծելն է, ապա մեղմ ասած, շատ ցուցադրական եղանակ է ընտրվել: Շատ բառացի: Եվ իրականում՝ մեկանգամյա ու չաշխատող:
Երեխաների մեջ արվեստի տարբեր ճյուղերի, կոնկրետ այս պարագայում՝ կերպարվեստի հանդեպ հետաքրքրություն ու սեր արթնացնելու, ոչ հաջող եղանակ է ընտրված:
Ընդհանրապես, գոյություն ունի տեղի հիշողություն երևույթը, որն այս դեպքում խախտված է լիովին, քանի որ նկարը տեղահան է արվում: Ըստ իս, այս ակցիան դատապարտված է մնալ ցուցադրական շոուի շրջանակում: Արհեստական, անբնական բան կա այս ամենի մեջ, ցուցադրական, շոու՝ազդանշաններ, սուլոցներ, համազգեստով մարդիկ, հատուկ մեքենա, որի դռները բացվում են և ամենայն հանդիսավորությամբ, իջեցնում են Նկարը…
Մի խոսքով՝ կինո…Ռուբեն Հախվերդյանի ասած՝ իսկական չէ: Սարքովի է…
Թերևս, շատ ավելի ազդեցիկ և ուսանելի, ավելի ձգողական կլիներ, եթե երեխաներն այցելեին որևէ հայտնի նկարչի արվեստանոց, ուր կարող էին ծանոթանալ և նրա գործերին, տեսնել, թե ինչպես է կտավը ստեղծվում, ներկերն ինչպես են գույն-գույն մարմին ստանում կտավի վրա: Ի վերջո, նկարն ստեղծողի խոսքը լսեին:
Ի դեպ, մշակույթին առնչվելու այս՝ հետհեղափոխական եղանակը արդեն իսկ սոցցանցերում լուրջ քննարկման առարկա է դարձել՝ այն համատեքստում, որ «Մուհամմեդը պիտի գնա դեպի սարը, ոչ թե՝ հակառակը»: Ճարտարապետ Արսեն Կարապետյանն իր ՖԲ էջում գրել է՝ «Թանգարանները միջավայր են, երեխաներին պետք է պարբերաբար տանել, սովորոցնել, պատմել, հերթով ցույց տալ։ Լավ, էդ անտեր նկարները սրբի մասունք չեն, որ տանես դռնե դուռ, սա լրիվ գաղափարի խեղաթյուրում է»:
Էլ չասած, որ մեր իրականության մեջ մասունքներն իրենց օջախ-առանձնատուն տանելու դեպքերն էլ քիչ չեն, օրինակ՝ խաչքարը տեղահան անելու գնով…
Իսկ ֆեյսբուքում կրքերը շիկանում են՝
Ահավասիկ՝ «Հաջորդ փուլում արձաններն են պտտեցնելու», «թաղ առ թաղ կարելի է լուսավորել» կամ «նկար.ամ բացել՝ պատվերով բերեն»:
Ոմանց սիրտն էլ բալետ կամ՝ նվագախումբ ուզեց, Մինասի որմնանկարները ուզեց, ի վերջո՝ Հասմիկ Պապյան ուզեց… Գաղափարը ՖԲ օգտատերերը հիմնականում անհաջող ու անհեթեթ էին համարում՝ թեթև խայթոցներով՝ մինչև սատիրիկոն…
Իսկ լուրջի մեջ՝ թանգարաններում ցուցադրվող նկարների հատուկ լուսավորության, պահման հատուկ պայմանների մասին էին հիշեցնում նաև: Մասնավորաբար, մշակույթի նախկին փոխնախարար Արև Սամուելյանն անթույլատրելի է համարում թանգարաններից ( նույնն է թե ֆոնդերից և ոչ թե «պահեստներից») հայոց մշակութային ժառանգության արժեքները տանել դպրոցներ տարօրինակ պայմաններում, անբացատրելի թատերականացված «արվեստասերի» քմահաճույքը բավարարելու համար:
Այս ոգևորությունն, ըստ ամենայնի՝ հեղափոխության համատեքստում է՝ հասցնել արվեստը մասսաներին տրամաբանությամբ, կերպարվեստը, նկարը մարդու համար է, ոչ թե՝ արվեստն արվեստի համար…
Մենք այս էտապն արդեն անցել ենք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ