ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը դարձել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ՀԱԲ։ Ծիծաղելի է. Հրանտ Բագրատյանը՝ կառավարության ծրագրի մասին 02/14/2019 12:15 | Մեկնաբանություն
Կառավարության ծրագրում, որպես կանոն, ինչ կոնկրետ է, այն ճիշտ չէ, իսկ ինչ ճիշտ է՝ կոնկրետ չէ, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«1. էջ 3 «Ներառական տնտեսություն» - տնտեսությունը ներառական չի լինում։ Ներառական կարող է լինել տնտեսության արդյունքների բաշխումը։
2. էջ 6։ պետական ծառայության համակարգում՝ արժանիքների հիման վրա աշխատանքի ընդունման և առաջընթացի ապահովումը։ Նման անիմաստ նախադասություններ շատ կան։
3. էջ 7։ Առողջապահության ապահովագրության ներդնում - ի՞նչպես, նշել
4. էջ 8։ Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրում - չլինող բան է
5. էջ 8 - Արտաքին և ներքին անվտանգության ապահովում - լոլո
6. էջ 9 - Իրականացվելու է պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հերթական շրջափուլը, որը թույլ կտա անվտանգության միջավայրի, առկա և հավանական ռազմական սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների և հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա սահմանել պաշտպանության ռազմավարական պլանավորման նպատակներն ու խնդիրները։ իսկական լոլո
7. էջ 12-15 Ներքին անվտանգություն. Հանցագործության դեմ պայքար, համաճարակների դեմ պայքար և նման բաներ։ Լոլո։
8. էջ 16-19 - Հայ ժողովրդի ինքնության ամրապնդման, քաղաքակրթական արժեքների և պատմամշակութային ժառանգության պաշտպանության ու հանրահռչակման ուղղությամբ: Կառավարությունը կարևորում է մշակութային և գիտակրթական կապերի, մարդկային շփումների և հանրային դիվանագիտության խորացման անհրաժեշտությունը՝ լոլո։
9. էջ18 - Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան նորից նույն նախադասության մեջ են, նույն կուպեում։
10. էջ19 - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավվածության խորացումը, ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը։ Ու՞մ է պետք նման անմիտ նախադասությունը։
11. էջ 19 Խղճուկ և կեղծ է սփյուռքի հետ բաժինը
12. էջ 20-21։ Պայքար կոռուպցիայի դեմ։ Լոզունգներ են։
13. էջ 21։ Այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպետք է կարողանան լինել բարձրաստիճան պաշտոնյա. Սա կատարյալ դեմագոգիա է։ Եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում նման բան չի կարող լինել։
14. էջ 24 - Կառավարությունը նպատակ է դնում օտարերկրյա պետություններից և միջազգային դոնոր կազմակերպություններից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերն առավելագույնս ազգային ընթացակարգերով կազմակերպելու ուղղությամբ: Կատարյալ անհեթեթություն է։
15. էջ29 - Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը։ Բայց այն արդեն վերացած է։ Ըստ ՀԲ-ի կազմում է 1.8%։
16. էջ26-28 - Հատուկ լրագրողները կարող են ռեգիստրից տվյալներ ստանալ։ Այ քեզ բան։ Իսկ եկամուտների համապատասխան հայտարարագրում չի նախատեսված։ Բացի այդ, հատուկը ո՞րն է։ Բա մինչ այդ խոսում էինք իրավունքների հավասարությունից։
17. էջ30-31 - Թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ ոչ մի թիվ չկա։
18. էջ 31 Առողջապահություն - ոչինչ չկա, լոլո
20. էջ 32-35 Ու՞մ է պետք այսպիսի նախադասություն՝ Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ: լոլո։ Գիտությունը բլա-բլա։
21. էջ 35-37 - Մշակույթ - բլա բլա
22. էջ 37-40 - Սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր - 0
23. էջ 40 - Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը: Ոչ, նպատակը տնտեսական աճն է։
24. էջ 40 - ՀՆԱ միջին աճ՝ 5 տոկոս։ Ծրագրի առաջին թիվն է։
25. էջ 46 - Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Սա երկրորդ թիվն է։ Ի դեպ անհավանական, չհիմնավորված։
26. էջ 49 - Ներքին խնայողությունների խթանման և օտարերկրյա ներդրումների ծավալների շնորհիվ Կառավարության ներկա ծրագրի իրականացման ավարտին հիմնական միջոցների տարեկան համախառն կուտակումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 23-25% մակարդակի։ Սա երրորդ թիվն է։
27. էջ 50 - Մինչև 24 մլն-ը ՇՀ և շահութահարկից ազատելը սխալ քայլ է տնտեսական քաղաքականության իմաստով։
28. էջ 48-51 - Արդյունաբերություն։ Ոչինչ չկա։
29. էջ 52 - Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանա-կության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Սա 4-րդ թիվն է։ Ի դեպ, օգտագործվում է տնային տնտեսություն բառակապակցությունը (պետք է լիներ գյուղացիական տնտեսություն)։ Ընդհանուր առմամբ այս բաժնում էլ ոչինչ չկա։
30. էջ 54 - Հանրապետության տարածքային համաչափ զարգացման, տարածքների սոցիալ-տնտեսական կայունության և հետագա տնտեսական աճի ապահովման նպատակով՝ կշարունակվի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգաց¬մանն ուղղված ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման գործընթացը, այն կդառնա ավելի ներառական ու մասնակցային. Ի՞նչ սուբվենցիայի մասին է խոսքը։ Ըստ Սահմանադրության պետք է ինքնաֆինանսավորում լինի։
31. էջ56-57 - Հայաստանը դարձել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ՀԱԲ։ Ծիծաղելի է։
32. էջ57 - Արևային կայանների տես կշիռը մինչև 2022-ի վերջը կհասցվի 10%-ի։ Սա 5-րդ թիվն է ծրագրի։
33. էջ59 - 2019-2023 թվականների ընթացքում աշխատանքներ են տարվելու Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի, Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ: Ուրեմն աշխատանքներ են տարվելու աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ անհեթեթ է։
34. էջ67 - Կառավարությունը երկարաժամկետ տնտեսական աճին նպաստելու նպատակով իրականացնելու է ուղղակի հարկերի բեռի նվազեցում՝ ի հաշիվ անուղղակի հարկերի: Սա կատարելապես անընդունելի է։ Պահանջարկի խրախուսումից առաջարկի խթանմանն ուղղված զարգացման պարագայում ուղղակի հարկերի տեսակարար կշռի բարձրացումն անխուսափելի է», - գրել է Հրանտ Բագրատյանը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից