ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի թիմը տապալել է Մարտի 1-ի գործը. Քոչարյանի կալանքի երկարաձգման համար նոր հիմքեր են որոնում 02/14/2019 11:54 | Վերլուծություններ
Փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այսպիսով, բացի սահմանադրական կարգի տապալումից, Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Նոր մեղադրանքի հիմքում ընկած է գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությունը:
Մինչդեռ, Սիլվա Համբարձումյանն այսօր մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, թե ինքը երբևէ ցուցմունք չի տվել երկրորդ նախագահի դեմ: Ըստ նրա ցուցմունքի, 2008թ.-ին 2 մլն դոլար է փոխանցել գործարար Սամվել Մայրապետյանին երկրի այն ժամանակվա իշխանությանը կաշառք տալու համար, որպեսզի վերջիններս չխոչընդոտեն իր բիզնեսին: Սակայն տիկինը չի հիշում՝ ինչ գործարքի մասին է խոսքը և տեղյակ չէ՝ արդյոք Մայրապետյանը ենթադրյալ կաշառքը փոխացնել է Քոչարյանին, թե ոչ:
Սիլվա Համբարձումյանն այն կինն է, ով հաղորդում է ներկայացրել Հայաստանի մի շարք նախկին պաշտոնյաների դեմ՝ հայտնելով խոշոր չափի կաշառք տալու մասին: Սակայն մինչ օրս նրա հաղորդումների վերաբերյալ որևէ հիմնավոր փաստ առկա չէ: Ավելին՝ նշենք, որ կաշառք տալը եւս հանցագործություն է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով, սակայն ՀՔԾ-ն չի մանրամասնում, թե արդյոք բոլորին կաշառք տված կնոջը եւս մեղադրանք առաջադրվել է։
«Վաստակավոր կաշառատուի» համբավ ձեռք բերած տիկնոջը սոցցանցում անգամ իշխանության ներկայացուցիչներն են հեգնում՝ գրելով եթե մի օր էլ Համբարձումյանն իրենց դեմ նույնաբովանդակ հաղորդում ներկայացնի, ապա իրենք նախապես հերքում են և հայտնում, որ նրան չեն ճանաչել:
Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու մասին տեղեկության հրապարակումից հետո, կասկածներ առաջացան, որ Փաշինյանի իշխանությունը նոր հիմքեր է փնտրում Քոչարյանի կալանքը երկարաձգելու համար, քանի որ, ըստ էության, տապալել է Մարտի 1 գործի քննությունը: Հայտնի դարձավ, որ մեղադրանքի հիմքում Սիլվա Համբարձումյանի ցուցմունքն է, ով կարծես դարձել է ներկայիս իշխանությունների փրկօղակը՝ քաղաքական հակառակորդներին կալանքի տակ պահելու համար։ Սակայն անգամ նա հայտարարեց, որ ցուցմունք չի տվել Քոչարյանի դեմ։ Արդեն կասկած չկար, որ ՀՔԾ-ն ցայտնոտի մեջ է, և Հայաստանի իրավապահ համակարգը, մեղմ ասած, զավեշտալի իրավիճակում է հայտնվել:
Բանն այն է, որ դեռևս 2018թ.-ի օգոստոսի 17-ին կառավարման 100 օրին նվիրված հանարահավքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է: Մինչդեռ անցել է ավելի քան 8 ամիս, սակայն այդպես էլ պարզ չէ՝ ովքեր են եղել 10 անձանց սպանության հեղինակները և որևէ հստակություն չկա գործի հանգամանքներում:
Փաստերի և ապացույցների անբավարարությանը զուգահեռ, իշխանությունն այս ընթացքում ամեն ինչ արել է մարտյան ողբերգության թեման հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար: Դեռևս օգոստոսին իրավապահները հայտարարություն տարածեցին, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքներում զենքեր են հայտնաբերվել, որոնք, ըստ օպերատիվ տեղեկությունների, օգտագործվել են մարտի 1-ի դեպքերի ժամանակ: Ամիսներ անց, սակայն, փորձաքննությունը պարզեց, որ այդ զենքերը որևէ առնչություն չեն ունեցել մարտի 1-ի իրադարձությունների հետ: Մինչդեռ իշխանությունը, ըստ երևույթին, միտումնավոր կերպով շրջանառության մեջ դրեց թեման՝ նախընտական շրջանում հանրային հուզումներ առաջացնելու և նախորդ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ մարդկանց վրդովմունքը խորացնելու համար: Ցավալի է, բայց փաստ, որ Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգը շահարկեց ողբերգական դեպքերը քաղաքական դիվիդենտներ ստանալու համար:
Բայց սա դեռ ամենը չէ. մարտի 1-ի գործով Քոչարյանի մեղավորության փաստը պնդող բոլոր անձիք բարձր պաշտոններ ստացան Նիկոլ Փաշինյանի կողմից:
Օրինակ՝ գեներալ Արշակ Կարապետյանն, ով 2016թ.-ի ապրիլյան պատերազմից հետո հեռացվել էր բանակից, Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալուց հետո նշանակվեց Նիկոլ Փաշինյանի խորհրդական:
Մարտի 1-ի փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, ում անունն անցնում է տարբեր խորհրդավոր սպանություններով եւ ինքնասպանություններով, Փաշինյանի «Իմ քայլ» դաշինքի ցուցակով ընտրվեց պատգամավոր՝ դառնալով ԱԺ Ներքին գործերի և անվտանգության հարցերիմշտական հանձնաժողովի նախագահը:
Լոռու նախկին փոխմարզպետ Արամ Խաչատրյանն, ով հայտարարում է, թե բանակը մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին, դարձյալ «Իմ քայլ» դաշինքի ցուցակով պատգամավոր դարձավ: Մարտյան իրադարձությունների արդյուքնում զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, որը, նախագահ Քոչարյանին է վերագրում ողբերգական դեպքերի ողջ պատասխանատվությունը, Փաշինյանի «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության հոբաբարձուների խորհրդի անդամ է: Այսպիսի բազում այլ օրինակներ կան:
Հատկանշական է, որ Փաշինյանի անմիջական շրջապատից զատ որևէ մեկը՝ անգամ նախկին իշխանությունների հետ լրջագույն հակասություն ունեցած պաշտոնյաններից ու զինվորականներից, որևէ հրապակային հաղորդում կամ հայտարարություն չեն արել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի:
Այսպիով, Նիկոլ Փաշինայանն ու նրա իրավական համակարգը Մարտի 1-ի գործը մտցրել են փակուղի՝ իրենց իշխանության մեջ տեղավորելով իրենց տեսակետը պաշտպանող բոլոր անձանց: Կասկած չկա, որ քրգործի տապալումն ու Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերի փնտրտուքն է ստիպել ՀՔԾ-ին նոր մեղադրանք առաջադրել երկրորդ նախագահին: Մեղարդանք, որի հիմնական գործող անձը պնդում է, որ ցուցմունք չի տվել Քոչարյանի դեմ, տեղյակ չէ նրան գումար փոխանցվել է, թե ոչ և «չի հիշում» ինչ գործարքի համար է 2 մլն դոլար կաշառք փոխանցել: Համաձայնեք, որ ծիծաղելի է:
Հետգրություն
Մարտի 1-ի դեպքերի բացահայտումն ու դեպքերի արդար քննությունը անհերքելի անհրաժեշտություն է: Իսկ արդար քննությունը հնարավոր է միայն միջազգային անկախ քննչական խմբի ներգրավվաման միջոցով, ինչից համռորեն խուսափում է նոր իշխանությունը: Կա ձևավորված կարծիք, որ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընդամենը վրեժ է լուծում Ռոբերտ Քոչարյանից: Թե ինչ ընթացք կունենա քրգործը, ցույց կտա ժամանակը: Միայն փաստ է այն, որ Քոչարյանի պաշտպանները Եվրոպական դատարան են ներկայացվել մի շարք դիմումներ, որոնց քննության ընթացը, ըստ մասնագետների, դժվար թե ուրախացնի ՀՔԾ-ին ու անձամբ Փաշինյանին:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից