ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրեն Քրմոյան. «Վերջին շրջանում կառավարությունը մեծածավալ աշխատանք է կատարում տեղեկատվության ազատությունը երաշխավորելու համար» 02/12/2019 16:24 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում. 16 տարվա փորձառություն» թեմայով աշխատաժողովին: Միջոցառումն իրականացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, միջազգային փորձագետ, Իրավունքի և ժողովրդավարության կենտրոնի գործադիր տնօրեն Թոբի Մենդելը, այլք:
Սուրեն Քրմոյանը ողջունել է գործընկերներին և նշել, որ այս հանդիպումը լավ առիթ է տեղեկատվության ազատության ոլորտում անցած ժամանակաշրջանի ձեռքբերումները և խնդիրները վերլուծելու, բացերը մատնանշելու և նվաճումները արձանագրելու համար: Ս. Քրմոյանի խոսքով՝ պատահական չէ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տեղեկատվության ազատությունը դարձել է սահմանադրական և կոնվենցիոն իրավունք, իսկ այդ ազատության առկայությունը՝ ժողովրդավարական հասակարության կարևոր ցուցիչ: Փոխնախարարը նաև ընդգծել է, որ տեղեկատվության ազատությունը կարևորվում և արժևորվում է նրանով, որ տեղեկություններ ստանալու իրավունքը այն գործիքն է, որի միջոցով քաղաքացին մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին, մասնակցում է հանրային կառավարմանը:
«Տեղեկատվության ազատությունը այն գործիքն է, որի միջոցով քաղաքացին աշխատում և բարիք է ստեղծում իր համար, ինչպես նաև այն գործիքն է, որի միջոցով քաղաքացին հնարավորություն ունի պայքարել անարդարության, կոռուպցիայի, ինչպես նաև իրավահավասարության սկզբունքի խախտման դեմ: Տեղեկատվության ազատությունը բարեկեցության նախապայման է և մարդու այլ իրավունքների իրականացման երաշխիք»,- մանրամասնել է փոխնախարար Քրմոյանը: Նույն համատեքստում, արդարադատության նախարարի տեղակալը ասել է, որ չափազանց բարձր գնահատականի է արժանի յուրաքանչյուրի ցանկացած ջանք՝ ուղղված տեղեկատվության ազատության կայացմանը, և, որ Արդարադատության նախարարությունը և բոլոր պետական մարմինները ամենօրյա աշխատանք են տանում տեղեկատվության ազատության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու, մարդկանց կողմից հայցվող տեղեկատվությունը տրամադրելու ուղղությամբ:
Նախարարի տեղակալը ընդգծել է նաև, որ վերջին շրջանում կառավարությունը մեծածավալ աշխատանք է կատարում տեղեկատվության ազատությունը երաշխավորելու, տեղեկություններ ստանալու մարդու իրավունքների իրականացման համար գործուն կառուցակարգեր ստեղծելու համար: Որպես օրինակ, Սուրեն Քրմոյանը ներկայացրել է վերջերս գործարկված Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հարցում ուղարկել բոլոր պետական մարմինններին, այլ նաև նվազեցնել այս գործընթացում քաղաքացիների և պետական մարմինների ծախսերը, վերահսկել հարցումների պատասխանների ժամկետները, հետադարձ կապի միջոցով ստանալ քաղաքացիների կարծիքները մատուցված ծառայությունների վերաբերյալ, վարել վիճակագրություն:
Ավարտելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը նկատել է, որ պետության ջանքերը բավարար չեն լինի առանց քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների ակտիվության: Ս.Քրմոյանը նաև շնորհակալություն է հայտնել Ինֆորմացիայի ազատության կենտրոնին և Շուշան Դոյդոյանին՝ տեղեկատվության ազատության իրավունքի առաջամարտիկներից մեկը լինելու համար:
Աշխատաժողովին հաջորդել է քննարկում քաղհասարակության, տեղեկատվության ազատության ոլորտի պատասխանատուների, պետական մարմինների աշխատակիցների միջև:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ