Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Պետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել պատասխանատվության գործող միջոցները. Արթուր Ղամբարյան 02/11/2019   01:15  |  Հարցազրույց

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մտադիր է ստեղծել գրասենյակ եւ զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արթուր Ղամբարյանը հաստատեց, որ փաստաբանական արտոնագիրը վերականգնել է։

- Պարոն Ղամբարյան, հայտնի է, որ Դուք քրեական դատավարության մասնագետ եք, սակայն վերջերս հայտնի դարձավ, որ Հայ-ռուսական համալսարանի պետության և իրավունքի տեսության եւ պատմության ամբիոնի շրջանակներում հիմնել եք «Առողջապահական իրավունք» մասնագիտացմամբ մագիստրական նոր ուղղություն։  Կմանրամասնեք, թե ինչի մասին է խոսքը։

- Այո, երկար տարիներ մտածում էի «Առողջապահական իրավունքի» մասնագիտացմամբ մագիստրական ծրագիր սկսելու շուրջ: Այդ նպատակով հրավիրեցի նշված ոլորտի երիտասարդ մասնագետների, ովքեր առողջապահական իրավունքի տարբեր ուղղություններով  իրականացրել են հետազոտություններ, այդ թվում՝ Եվրոպական մի շարք ԲՈՒՀ-երում: Մագիստրական ծրագրի իրականացմանը ներգրավված են նաև Մ. Հերացում անվան Բժշկական համալսարանի մասնագետները: Մագիստրատուրան գործում է Հայ-ռուսական համալսարանի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի բազայի հիման վրա, իսկ այդ ուղղության ղեկավարը իրավագիտության թեկնածու Մ. Խաչատրյանն է, ով Ֆրանսիայում ուսումնասիրել է այս ոլորտը: Առողջապահական իրավունքի երիտասարդ մասնագետների հետ մեծ հույսեր ունեմ և հավատում եմ, որ նրանք այս ուղղությունը զարգացնելու են: Ներկայումս այս ուղղությամբ կրթություն են ստանում 8 անձ, որոնց շարքում կան նաև բժիշկներ: 

-Մեր Սահմանադրությունն ամրագրում է առողջության պահպանման իրավունքը, որքանով է այսօր արդիական այն որպես իրավունքի առանձին ճյուղ ամրագրելը։

-Առողջապահական իրավունքը դա համալիր իրավական ոլորտ է, որը ներառում է ինչպես սահմանադրական, վարչական, քրեական, այնպես էլ քաղաքացիական, աշխատանքային իրավունքների նորմեր: Նման մագիստրական կրթությունը հնարավորություն է տալիս առողջապահության ոլորտում ձեռք բերել համալիր գիտելիքներ և հմտություններ: Բացի այդ, 21-րդ դարի մարտահրավերներից է նաև բիոտեխնոլոգիաների զարգացումը, ինչը իրավագիտության առջև բարձրացնում է այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են նորովի լուծումներ: Իրավաբանները պետք է պատրաստ լինեն արձագանքելու այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են՝ մարմնի փոխպատվաստմանը, մարդու վերարտադրողական առողջությանը և բիոէթիկային վերաբերող մի շարք այլ հարցերին:  

-Այսօր այդ իրավունքի համատեքստում են փորձում ներկայացնել համացանցում մեծ տարածում ստացած «Անծուխ Հայաստան» նախաձեռնությունը։  ֆլեշ-մոբը կոչված է սահմանափակելու հանրային սննդի եւ ժամանցի վայրերում ծխախոտի օգտագործումն ընդհանրապես։ Համամի՞տ եք, որ այն կոչված է ապահովելու քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված առողջության իրավունքը։

-Ինչքան, որ մամուլից տեղեկացել եմ՝ խոսքը իրավական արգելք սահմանելու եղանակով ծխելու տոտալ վերացման մասին է: Նպատակը, անկասկած, բարի է, սակայն կարծում եմ, որ իրավական արգելքներ սահմանելիս պետությունը պետք է ցուցաբերի զգուշություն և հավասարակշռված մոտեցում: Ազատ գործելու սահմանադրական իրավունքը պետությունից պահանջում է նման արգելքներ սահմանելիս հնարավորինս համակողմանի հիմնավորել այդ արգելքի իրավաչափ նպատակը: Բանն այն է, որ այս ոլորտում խաչվում են մարդու ազատ գործելու և այլ անձանց առողջությունը պահպանելու սահմանադրական արժեքները: Պետք է հասկանալ, թե գործող օրենսդրությամբ ծխելու ոլորտում սահմանված իրավական արգելքների կիրառման արդյունավետությունը, օրինակ՝ պետք է պարզել, թե քաղաքային տրանսպորտում ծխելու վերաբերյալ գործող արգելքը («Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված) ինչքանով են պահպանվում, և պետություն ինչպես է արձագանքում դրա խախտումներին: Եթե վիճակագրությունն այնպիսին է, որ այս արգելքների խախտմանը պետության արձագանքը եղել է ոչ արդյունավետ, ապա հարց է ծագում, թե ինչ տրամաբանությամբ է փորձ արվում նախատեսել տոտալ բնույթի իրավական արգելքներ: Կարծում եմ, այս բնույթի իրավական արգելքները պետք է ներմուծել փուլային: Նախ՝ պետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել ծխելու արգելքները խախտելու համար նախատեսված պատասխանատվության գործող միջոցները, որից հետո միայն հանրությանը նախապատրաստի այդ արգելքի գործողության ոլորտն ընդլայնելուն: Կարճ ասած, պետք է լուծել սահմանադրական երկու արժեքների հավասարակշռման խնդիրը: Մեր իրավական համակարգը կառուցված է ոչ թե պատերնալիստական (հայրավարական) փիլիսոփայության վրա, որտեղ պետությունն էր որոշում մարդու համար ինչն է լավ, կամ վատ, այլև՝ մարդու ինքնավարության գաղափարախոսության վրա (Տե՛ս Սահմանադրության 3-րդ հոդվածը):

- Ծանոթացե՞լ եք  կառավարության՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ մոտեցումներին։

Դեռ չեմ հասցրել ծանոթանալ այս ոլորտում իրականացվող նոր բարեփոխումների ռազմավարությանը, սակայն այս հարցը իմ հետաքրքրությունների տիրույթում է: Դատաիրավական ոլորտի ներկայիս մարտահրավերը դատավորների և փաստաբանների անկախությունն է, որը, տարբեր ձևաչափերով (դատավորների թոշակի նվազեցում, փաստաբանների հարկային բեռի ավելացում), փորձ է արվում կասկածի տակ դնել:  

-Որքանով տեղյակ ենք՝ ակտիվացրել եք փաստաբանական արտոնագիրը։ Մտադի՞ր եք զբաղվել փաստաբանությամբ։

Այո, փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը վերսկսվել է: Նկատի ունենալով գիտության և պրակտիկայի անխզելի և դիալեկտիկական կապը՝ բնականաբար, շարունակելու եմ պրակտիկ աշխատանքը և կրկին զբաղվելու  փաստաբանական գործունեությամբ:

- Պարոն Ղամբարյան, նախկինում աշխատել եք քննչական կոմիտեում, եղել ՔԿ նախագահի տեղակալ ։ Դա չի՞ կաշկանդի փաստաբանությամբ զբաղվելու համար, ի վերջո, գուցե լինեն գործեր, որոնք  քննվել են կոմիտեի վարույթում։

-ՀՀ քննչական կոմիտեում նախաքննության համակարգման հարցերով չեմ զբաղվել, ուստի կոնկրետ քրեական գործերով շահերի բախում չի կարող լինել:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:59 29/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանը պաշտոնից ազատվեց
10:57 21/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
16:30 01/12/2018  |  ԼՐԱՀՈՍՔանի դեռ չի լուծվել քննիչի իրավասության հարցը, նրա կողմից ենթադրյալ այլ դատավարական խախտումներին անդրադառնալն անթույլատրելի է. Արթուր Ղամբարյան
13:41 15/11/2018  |  ՄեկնաբանությունԱյս նորմը գործնականում կիրառվում է գռեհիկ լեգիզիմով ներծծված և ֆետիշացված՝ տառացի մեկնաբանման կանոնի հիման վրա․ Արթուր Ղամբարյան
18:17 08/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանին շնորհվել է «Վաստակավոր իրավաբանի» կոչում
11:57 24/05/2018  |  ԼՐԱՀՈՍԻմ աշխատասենյակում փակցված են Պարույր Սևակի ու Վազգեն կաթողիկոսի լուսանկարները. Արթուր Ղամբարյան
12:08 08/11/2017  |  ՄեկնաբանությունԴատական տուգանքի սահմանումը չի հակասում իրավունքին, սակայն պետք է սահմանվեն երաշխիքներ.Արթուր Ղամբարյան
18:15 01/06/2017  |  ՄեկնաբանությունՍԴ–ի որոշումը դրական է, նվազեցնելու է վարույթը կարճելու մասին որոշումները բողոքարկելու և այն վերացնելու դեպքերը. Արթուր Ղամբարյան
12:16 29/03/2017  |  ՄեկնաբանությունՄասնավոր անձի կատարած գաղտնի ձայնագությունը կարո՞ղ է դառնալ ապացույց
16:09 09/03/2017  |  ՄեկնաբանությունԴատական համակարգի աստիճանակարգությունը չպետք է շփոթել ստորադասության հետ. Արթուր Ղամբարյան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]