Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Պետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել պատասխանատվության գործող միջոցները. Արթուր Ղամբարյան 02/11/2019   01:15  |  Հարցազրույց

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մտադիր է ստեղծել գրասենյակ եւ զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արթուր Ղամբարյանը հաստատեց, որ փաստաբանական արտոնագիրը վերականգնել է։

- Պարոն Ղամբարյան, հայտնի է, որ Դուք քրեական դատավարության մասնագետ եք, սակայն վերջերս հայտնի դարձավ, որ Հայ-ռուսական համալսարանի պետության և իրավունքի տեսության եւ պատմության ամբիոնի շրջանակներում հիմնել եք «Առողջապահական իրավունք» մասնագիտացմամբ մագիստրական նոր ուղղություն։  Կմանրամասնեք, թե ինչի մասին է խոսքը։

- Այո, երկար տարիներ մտածում էի «Առողջապահական իրավունքի» մասնագիտացմամբ մագիստրական ծրագիր սկսելու շուրջ: Այդ նպատակով հրավիրեցի նշված ոլորտի երիտասարդ մասնագետների, ովքեր առողջապահական իրավունքի տարբեր ուղղություններով  իրականացրել են հետազոտություններ, այդ թվում՝ Եվրոպական մի շարք ԲՈՒՀ-երում: Մագիստրական ծրագրի իրականացմանը ներգրավված են նաև Մ. Հերացում անվան Բժշկական համալսարանի մասնագետները: Մագիստրատուրան գործում է Հայ-ռուսական համալսարանի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի բազայի հիման վրա, իսկ այդ ուղղության ղեկավարը իրավագիտության թեկնածու Մ. Խաչատրյանն է, ով Ֆրանսիայում ուսումնասիրել է այս ոլորտը: Առողջապահական իրավունքի երիտասարդ մասնագետների հետ մեծ հույսեր ունեմ և հավատում եմ, որ նրանք այս ուղղությունը զարգացնելու են: Ներկայումս այս ուղղությամբ կրթություն են ստանում 8 անձ, որոնց շարքում կան նաև բժիշկներ: 

-Մեր Սահմանադրությունն ամրագրում է առողջության պահպանման իրավունքը, որքանով է այսօր արդիական այն որպես իրավունքի առանձին ճյուղ ամրագրելը։

-Առողջապահական իրավունքը դա համալիր իրավական ոլորտ է, որը ներառում է ինչպես սահմանադրական, վարչական, քրեական, այնպես էլ քաղաքացիական, աշխատանքային իրավունքների նորմեր: Նման մագիստրական կրթությունը հնարավորություն է տալիս առողջապահության ոլորտում ձեռք բերել համալիր գիտելիքներ և հմտություններ: Բացի այդ, 21-րդ դարի մարտահրավերներից է նաև բիոտեխնոլոգիաների զարգացումը, ինչը իրավագիտության առջև բարձրացնում է այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են նորովի լուծումներ: Իրավաբանները պետք է պատրաստ լինեն արձագանքելու այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են՝ մարմնի փոխպատվաստմանը, մարդու վերարտադրողական առողջությանը և բիոէթիկային վերաբերող մի շարք այլ հարցերին:  

-Այսօր այդ իրավունքի համատեքստում են փորձում ներկայացնել համացանցում մեծ տարածում ստացած «Անծուխ Հայաստան» նախաձեռնությունը։  ֆլեշ-մոբը կոչված է սահմանափակելու հանրային սննդի եւ ժամանցի վայրերում ծխախոտի օգտագործումն ընդհանրապես։ Համամի՞տ եք, որ այն կոչված է ապահովելու քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված առողջության իրավունքը։

-Ինչքան, որ մամուլից տեղեկացել եմ՝ խոսքը իրավական արգելք սահմանելու եղանակով ծխելու տոտալ վերացման մասին է: Նպատակը, անկասկած, բարի է, սակայն կարծում եմ, որ իրավական արգելքներ սահմանելիս պետությունը պետք է ցուցաբերի զգուշություն և հավասարակշռված մոտեցում: Ազատ գործելու սահմանադրական իրավունքը պետությունից պահանջում է նման արգելքներ սահմանելիս հնարավորինս համակողմանի հիմնավորել այդ արգելքի իրավաչափ նպատակը: Բանն այն է, որ այս ոլորտում խաչվում են մարդու ազատ գործելու և այլ անձանց առողջությունը պահպանելու սահմանադրական արժեքները: Պետք է հասկանալ, թե գործող օրենսդրությամբ ծխելու ոլորտում սահմանված իրավական արգելքների կիրառման արդյունավետությունը, օրինակ՝ պետք է պարզել, թե քաղաքային տրանսպորտում ծխելու վերաբերյալ գործող արգելքը («Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված) ինչքանով են պահպանվում, և պետություն ինչպես է արձագանքում դրա խախտումներին: Եթե վիճակագրությունն այնպիսին է, որ այս արգելքների խախտմանը պետության արձագանքը եղել է ոչ արդյունավետ, ապա հարց է ծագում, թե ինչ տրամաբանությամբ է փորձ արվում նախատեսել տոտալ բնույթի իրավական արգելքներ: Կարծում եմ, այս բնույթի իրավական արգելքները պետք է ներմուծել փուլային: Նախ՝ պետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել ծխելու արգելքները խախտելու համար նախատեսված պատասխանատվության գործող միջոցները, որից հետո միայն հանրությանը նախապատրաստի այդ արգելքի գործողության ոլորտն ընդլայնելուն: Կարճ ասած, պետք է լուծել սահմանադրական երկու արժեքների հավասարակշռման խնդիրը: Մեր իրավական համակարգը կառուցված է ոչ թե պատերնալիստական (հայրավարական) փիլիսոփայության վրա, որտեղ պետությունն էր որոշում մարդու համար ինչն է լավ, կամ վատ, այլև՝ մարդու ինքնավարության գաղափարախոսության վրա (Տե՛ս Սահմանադրության 3-րդ հոդվածը):

- Ծանոթացե՞լ եք  կառավարության՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ մոտեցումներին։

Դեռ չեմ հասցրել ծանոթանալ այս ոլորտում իրականացվող նոր բարեփոխումների ռազմավարությանը, սակայն այս հարցը իմ հետաքրքրությունների տիրույթում է: Դատաիրավական ոլորտի ներկայիս մարտահրավերը դատավորների և փաստաբանների անկախությունն է, որը, տարբեր ձևաչափերով (դատավորների թոշակի նվազեցում, փաստաբանների հարկային բեռի ավելացում), փորձ է արվում կասկածի տակ դնել:  

-Որքանով տեղյակ ենք՝ ակտիվացրել եք փաստաբանական արտոնագիրը։ Մտադի՞ր եք զբաղվել փաստաբանությամբ։

Այո, փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը վերսկսվել է: Նկատի ունենալով գիտության և պրակտիկայի անխզելի և դիալեկտիկական կապը՝ բնականաբար, շարունակելու եմ պրակտիկ աշխատանքը և կրկին զբաղվելու  փաստաբանական գործունեությամբ:

- Պարոն Ղամբարյան, նախկինում աշխատել եք քննչական կոմիտեում, եղել ՔԿ նախագահի տեղակալ ։ Դա չի՞ կաշկանդի փաստաբանությամբ զբաղվելու համար, ի վերջո, գուցե լինեն գործեր, որոնք  քննվել են կոմիտեի վարույթում։

-ՀՀ քննչական կոմիտեում նախաքննության համակարգման հարցերով չեմ զբաղվել, ուստի կոնկրետ քրեական գործերով շահերի բախում չի կարող լինել:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:59 29/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանը պաշտոնից ազատվեց
10:57 21/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
16:30 01/12/2018  |  ԼՐԱՀՈՍՔանի դեռ չի լուծվել քննիչի իրավասության հարցը, նրա կողմից ենթադրյալ այլ դատավարական խախտումներին անդրադառնալն անթույլատրելի է. Արթուր Ղամբարյան
13:41 15/11/2018  |  ՄեկնաբանությունԱյս նորմը գործնականում կիրառվում է գռեհիկ լեգիզիմով ներծծված և ֆետիշացված՝ տառացի մեկնաբանման կանոնի հիման վրա․ Արթուր Ղամբարյան
18:17 08/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանին շնորհվել է «Վաստակավոր իրավաբանի» կոչում
11:57 24/05/2018  |  ԼՐԱՀՈՍԻմ աշխատասենյակում փակցված են Պարույր Սևակի ու Վազգեն կաթողիկոսի լուսանկարները. Արթուր Ղամբարյան
12:08 08/11/2017  |  ՄեկնաբանությունԴատական տուգանքի սահմանումը չի հակասում իրավունքին, սակայն պետք է սահմանվեն երաշխիքներ.Արթուր Ղամբարյան
18:15 01/06/2017  |  ՄեկնաբանությունՍԴ–ի որոշումը դրական է, նվազեցնելու է վարույթը կարճելու մասին որոշումները բողոքարկելու և այն վերացնելու դեպքերը. Արթուր Ղամբարյան
12:16 29/03/2017  |  ՄեկնաբանությունՄասնավոր անձի կատարած գաղտնի ձայնագությունը կարո՞ղ է դառնալ ապացույց
16:09 09/03/2017  |  ՄեկնաբանությունԴատական համակարգի աստիճանակարգությունը չպետք է շփոթել ստորադասության հետ. Արթուր Ղամբարյան

Արխիվ

[]