Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

ՀՀ կառավարությունը հրապարակեց իր ծրագրի նախագիծը 02/06/2019   13:31  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որը գործադիրի կողմից հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով: Ծրագրում նշվում է, որ Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտա­հանմանը միտված  մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:


Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝

Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը.
մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծա­գործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ՝ բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը.
ժողովրդավարությունը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, անկախ դատական համակարգի գոյությունը, հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումը.
հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը.
Կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը.
քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը.
կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը.
աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի և կրթության միջոցով.
պետական ծախսերի և գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը.
ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:
Կառավարության խնդիրներն են՝ 

Տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը, այդ թվում՝
ձեռնարկատիրության, ձեռներեցության, նորարարության խթանումը, աշխատանքի, ստեղծարարության քաջալերումը՝ նաև ֆինանսական միջոցների հասանելիությունը բարձրացնելու միջոցով.
պետական կարգավորումների առավելագույն պարզեցումը, դրանցով պայմանավորված բիզնեսի համար ժամանակային և ֆինանսական բեռի նվազեցումը.
գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումների վերացումը, հարկային և մաքսային քաղաքականության պարզեցումը.
ներդրումային միջավայրի բարելավումը, մասնավոր ներդրումների աճը.
մասնավոր ձեռնարկատիրական գործունեության համար նպաստավոր պայ­ման­ների ստեղծումը, կապիտալի լիարժեք պաշտպանությունը.
արտաքին շուկաներին ինտեգրված տնտեսությունը՝ արտահանման ծավալների շարունակական աճը.
հասցեական քաղաքականությամբ և տարբերակված մոտեցումների կիրառմամբ Երևանից դուրս գործարար համայնքի զարգացումը:
Պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝
կրկնվող գործառույթների վերհանումը՝ դանդաղ, ոչ արդյունավետ, անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը, տարբեր պետական հիմնարկներում և ստորաբաժանումներում իրականացվող միևնույն տեսակի գործառույթների կենտրո­նացումը և մեկտեղումը, գործառույթների ծախսատարության գնահատումը և դրա նվազեցմանն ուղղված շարունակական բարեփոխումների իրականացումը.
կառավարման համակարգում քաղաքականության մշակման, գործառույթների թվայնացման և ծրագրերի իրականացման գործառույթների տարանջատումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ամբողջական համակարգի ներդրումը.
պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացումը, ավտոմատացումը և թվայնացումը՝ դրանց մատուցման միասնական կենտրոնի ստեղծումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ, ինչպես նաև «միայն մեկ անգամ» սկզբունքի կիրառումը, ինչը հնարավորություն կտա պետական մարմինների միջև տվյալների փոխանակման շնորհիվ քաղաքացուց ցանկացած տվյալ ստանալ միայն մեկ անգամ.
հանրային ֆինանսների ծախսարդյունավետ կառավարումը, այդ թվում՝ վարկային և դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ կառավարման համակարգի ներդրումը, պետական պարտքի արդյունավետ կառավարման այնպիսի համակարգի ներդրումը, որը կապահովի հարկաբյուջետային կայունությունը. Կառավարությունը նպատակադրում է ներգրաված փոխառու միջոցներն ուղղել մարդկային ներուժի և ավելացված արժեք ապահովող ենթակառուցվածքների զարգացմանը՝ հետագայում արտահանման ծավալները մեծացնելու և տնտեսական աճի լրացուցիչ հնարավորու­թյունները գեներացնելու նպատակով.
պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրումը, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների գնումների անհրաժեշտության հիմնավորմամբ, դրանք ճիշտ ժամանակին ու պատշաճ ծավալով իրականացնելու արդյունավետ համակարգի ներդրումը, շահերի բախման երևույթների բացառումը,
պետական ծառայության համակարգում՝ արժանիքների հիման վրա աշխատանքի ընդունման և առաջընթացի ապահովումը.
չօգտագործվող անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև առևտրային (շահույթ ստանալու) նպատակով օգտագործվող անշարժ գույքերի և փայամաս­նակ­ցությունների վերագույքագրումը, միասնական հաշվառումը և հետագա արդյունավետ տնօրինումը.
մասնակցային կառավարման ինստիտուցիոնալացումը՝ շահառու խմբերի իրական ներգրավվածությունն ապահվելու միջոցով.
պետական գործառույթների ավտոմատացումը, ստանդարտացումը և ալգորիթ­մացումը, ինչպես նաև ստանդարտ գործառույթների իրականացման պատվիրակումը, լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման, հաշվետվություն­ների ընդունման ավտոմատացումը.
ազգային վիճակագրական համակարգի կարողությունների ամրապնդումը.
պետական հիմնարկների և կազմակերպությունների միջազգային ստանդարտ­ներով հաշվետվություններ ներկայացնելու և անկախ աուդիտ անցնելու պահանջների ներդրումը.
կարգավորման ազդեցության գնահատման և վերլուծությունների վրա հիմնված քաղաքականության ապահովումը, մասնավորապես, Կառավարության յուրաքանչյուր որոշում նախքան դրա կիրարկումն անցնելու է «կարգավորման ազդեցության գնահատում», որը թույլ կտա նախապես հասկանալ այդ որոշումների ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր տնտե­սության և դրա առանձին ուղղությունների վրա.
անցում կատարելը ռազմավարական պլանավորման և փաստերի ու տվյալների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման մոդելի.
տեսչական մարմինների ավելի արդյունավետ կառավարման միջոցով հասարակության և սպառողների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը, սպառողների շահերի պաշտպանությունը. այս առումով չափազանց կարևոր է պետության, հասարակության և տնտեսավարող սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների միջև հավասարակշռության ապահովումը.
– վերահսկողական նոր և ժամանակակից մեթոդների ներդրումը՝ միաժամանակ բարձրացնելով վերահսկողություն իրականացնող մարմինների հաշվետվողակա­նու­թյունն ու թափանցիկությունը. պետության կողմից իրականացվող վերահսկողությունը չպետք է ենթադրի տնտեսավարողների գործունեությանն անհարկի միջամտություն, այն կոչված է նպաստելու կանխատեսելի և մրցունակ գործարար միջավայրի կայացմանը: Այս առումով չափազանց կարևոր է որոշակի ոլորտներում կարգավորումների պարզեցումն ու արդիականացումը, ինչպես նաև բողոքարկման գործուն մեխանիզմների ներդրումը:

Մարդկային ներուժի զարգացումը, այդ թվում՝
կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, կրթության միջազգայնացումը.
տնտեսության կառուցվածքային փոփոխությունների և երկարաժամկետ մրցունակության նպատակադրման համար պահանջվող մասնագիտական ներուժի զարգացումը՝ կրթության և գիտության ոլորտների արդիականացման միջոցով.
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը և նրանց սոցիալական ներառման ապահովումը.
առողջապահության ոլորտի արդիականացումը և բարելավումը, որակյալ առողջապահական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովումը, առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը.
սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացումը՝ հասցեականության բարձրացման միջոցով.
ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիությանը խթանումը.
սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրա­պետության կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքների վերացումը:
Հուսալի ենթակառուցվածքների զարգացումը և հասանելիության ընդլայնումը, այդ թվում՝
Հայաստանի Հանրա­պետության ճանապարհների որակի շարունակական բարձրա­ցումը, ճանապարհա­շինարարական աշխատանքների որակի ապահովման միջազգային ստանդարտներին համապատասխանող համակարգի և ճանապարհների պահպանման ու ընթացիկ շահագործման ավտոմատ հսկողական համակարգի ներդրումը.
վերականգնվող էներգետիկ և էներգախնայող համակարգերի զարգացումը.
ջրային համակարգերի կառավարման արդիականացումը և ոռոգման համակարգերի արդիականացմանն աջակցության ծրագրերի իրականացումը.
գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրումը։
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:54 05/02/2019  |  ԼՐԱՀՈՍԳարնանային ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների համար պետական աջակցություն կցուցաբերվի
10:15 05/02/2019  |  ՄամուլԿառավարությունը չի կողմնորոշվում՝ ինչ լուծում տա գործազուրկների խնդրին. «Հրապարակ»
15:33 03/02/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարության որոշմամբ՝ ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը` ես դրանցից մեկն եմ. Վահրամ Մկրտչյան
22:12 12/12/2018  |  ԼՐԱՀՈՍՍիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով կառավարությունը կհատկացնի ավելի քան 13,7 մլն դրամ
12:07 16/08/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պատրաստ է բարձր մակարդակով անցկացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը
20:39 20/07/2018  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան
18:30 03/07/2018  |  ԼՐԱՀՈՍՄոտ 100 հազար մարդու վարկային պատմությունը կզրոյացվի և նրանք նոր էջից սկսելու հնարավորություն կունենան. Փաշինյան
20:28 28/06/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգին
19:51 05/06/2018  |  ԼՐԱՀՈՍԿառավարության ներկայացուցիչներն այցելելու են Ամուլսար
19:51 20/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են «Ձևափոխի՛ր» մրցույթի արդյունքները

Արխիվ

[]