ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Զոհրաբյանը դիմել է Երևանի քաղաքապետին փաստաբանների լիազարությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերը բացառելու հարցով 02/06/2019 11:50 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով հանձնարարել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին բացառել փաստաբանների մասնակցությունը խոչընդոտելու դեպքերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, օրեր առաջ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը խոչընդոտել է փաստաբան Նելլի Մովսիսյանի մասնագիտական գործունեության իրականացմանը՝ արգելելով, որպես իր վստահորդի ներկայացուցիչ, մասնակցելու հանձնաժողովի նիստին:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը 29.01.2019թ․ թիվ 25/01-Մ-788 գրությամբ այդ վարքագիծը պատճառաբանել է հետևյալ կերպ՝ «․․․ երեխաների բնակությանվայրը սահմանելու վերաբերյալ դատական գործերով հանձնաժողովի կողմից իրականացվողքննարկումներին հանձնաժողովը մասնակից է դարձնում երեխաների օրինականներկայացուցիչներին՝ ծնողներին, այլ ոչ թե ծնողների լիազոր ներկայացուցիչներին»։
Փաստաբանների պալատի նախագահը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության 2016 թվականի հունիս 21-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 19-րդ կետի պահանջն առ այն, որ հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել այն անձինք, որոնց վերաբերում է քննարկումը, նրանց օրինական ներկայացուցիչները և (կամ) լիազորված անձինք, գտել է, որ Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարն այս նորմը մեկնաբանել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի (Նորմատիվ իրավական ակտում որոշ շաղկապների և բառերի կիրառումը) պահանջներն անտեսելով, ինչի արդյունքում խախտել է քաղաքացու ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածով երաշխավորված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը՝ խոչընդոտելով փաստաբանի մասնագիտական լիազորությունների իրականացմանը:
Փաստաբանների պալատը հիշեցրել է, որ նույն իրավիճակում, հիմք ընդունելով Փաստաբանների պալատի գրությունը՝ Երևանի քաղաքապետը 14.12.2015թ. թիվ 35/65010 գրությամբ հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նախագահներին խստորեն ապահովել օրենքների պահանջների կատարումը և չխոչընդոտել փաստաբանների գործունեությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ