Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ավելացել են ընտանիքի անդամների կողմից կատարվող բռնաբարության,սպանության դեպքերը. Դավիթ Թումասյան 02/06/2019   22:32  |  Հարցազրույց

2018 թվականի ընթացքում նկատվել է ընտանիքում բռնության դեպքերի աճ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ միայն ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է  519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց: «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում  ՔԿ իրավական ապահովման եւ վիճակագրության վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը։

-Պարոն Թումասյան, վերջին ժամանակահատվածում նկատվում է ընտանեկան բռնությունների աճ։ Համենայն դեպս՝ ավելի հաճախակի ենք սկսել լսել ընտանիքի անդամների կողմից կատարվող բռնության դեպքերի մասին։ Ինչով է պայմանավորված աճը։

-Բուն հարցին անդրադառնալուց առաջ նախ ուզում եմ արձանագրել, որ  ընտանիքում բռնություն միշտ եղել է, այն ունի լատենտային բնույթ։ Հետեւապես դրա ոչ բոլոր դրսևորումներն են հայտնվել նախաքննության մարմինների տեսադաշտում: Եթե փաստենք վիճակարգությամբ, ապա, այո, առկա է գրանցված դեպքերի կայուն աճ, սակայն, հաշվի առնելով այս հանցավորության բարձր լատենտայնությունը, սա իրական պատկերը չէ (մասնավորապես ծեծի և առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքում): ՀՀ քննչական կոմիտեում 2018թ.-ին քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ, 2017թ.-ին՝ 458, 2016թ.-ին՝ 359:

-  Փաստորեն՝ որքան պետությունը փորձում է համակարգված պայքար մղել, այնքան ավելանում են բռնության դրսեւորումները։ Վերլուծությունները ինչ են ցույց տալիս՝ բռնության որ տեսակն է շատացել։

- Պայքարը միտված չէ կատարված դեպքերի թիվն արհեստականորեն նվազեցնելուն, հակառակը՝ իրազեկվածության բարձրացումը հանգեցնում է դիմելիության բարձրացմանը, արարքներին ճիշտ գնահատականներ տալուն, և երևույթի կանխմանը:

Այս տարի, անցյալ 2 տարիների համեմատ ավելացել են՝ բռնաբարության և սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի դեպքերը, 2017թ.-ի համեմատ ավելացել են սպանության և սեռական հարաբերության դեպքերը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ: Ծեծի դեպքերն ավելացել են 2016թ.-ի, սակայն նվազել են 2017թ.-ի համեմատ:

- Նախորդ տարի մի քանի սահմռկեցուցիչ դեպքերի մասին իմացանք, երբ ընտանեկան բռնության զոհ դարձան մանկահասակ երեխաները։ Ու սա այն դեպքում, երբ միշտ եղել է այն ընկալումը, որ երեխաները հայ ընտանիքում սրբություն են եւ ծնողները պատրաստ են ամեն ինչի հանուն նրանց բարեկեցության։ Կարծում եմ՝ սա միայն ընկալում չէ, ընտանիքը մեզ համար իսկապես այլ հասկացություն է, բայց արժեհամակարգում նկատվում են փոփոխություններ, ցավոք դեպի վատը։ Ինչո՞ւ։

– Ցավոք ընտանիքում բռնությունից առաջնային տուժում են հենց երեխաները: Երբեմն նրանք չլինելով քրեական գործով տուժող, սակայն ականատես լինելով կատարված միջադեպին՝ ունենում են տարաբնույթ հոգեբանական և սոմատիկ բարդություններ և խնդիրներ: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ ընտանիքում բռնությունն ուղղված է հենց երեխաների դեմ:

Այսպես, 2018թ.-ի ընթացքում ընտանիքում բռնության վերաբերյալ քրեական գործերով ճանաչված 493 տուժողներից 66-ը եղել են երեխա (ընդհանուր տուժողների 13,4%), որոնցից 25-ը՝ մինչև 12 տարեկան, 8-ը՝ 12-14 տարեկան, 24-ը՝ 14-16 տարեկան, 9-ը՝ 16-18 տարեկան: Ընդ որում գրանցվել են բռնության դեպքեր, որոնք կատարվել են թե՛ հոր, թե՛ մոր, թե՛ այլ մերձավոր ազգականների կողմից:

2017թ.-ին ընտանիքում բռնության ենթարկված տուժող երեխաների թիվը կազմել է 41 անձ (ընդհանուր տուժողների 12%), իսկ 2016թ.-ին՝  49 անձ (ընդհանուր տուժողների 20,7%): 2016թ.-ին տուժող երեխաների տեսակարար բարձր ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ չափահասները քիչ էին դիմում համապատասխան մարմիններ՝ չհայտնելով նրանց նկատմամբ կատարված բռնության դեպքերի մասին: Ի տարբերություն դրան՝ 2017թ.-ին դիմելիությունն ավելացավ (նույն իրազեկվածության բարձրացման և համակարգված պայքարի արդյունքում), երբ դիմում էին նաև նախկինում կատարված դեպքերի մասին հայտնելով:

 - Կա՞ն ընտանիքում բռնության նոր ի հայտ եկած դրսևորումներ, թե ոչ:

 – Այո, կան նաև նոր դրսևորումներ: Մասնավորապես, 2018թ.-ի հունվար և հունիս ամիսներից համապատասխանաբար քրեականացվել են երկու արարքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը, և 353.1-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը: ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով ՀՀ քննչական կոմիտեում 2018թ.-ին քննվել է 7 քրեական գործ, իսկ 353.1-րդ հոդվածով՝ 3: Սա բավականին խոսուն ցուցանիշ է այս կարճ ժամանակահատվածի համար:

- Քննչական կողմիտեն պետական այն առաջին հիմնարկներից էր, որը փորձեց համակարգային բնույթ տալ ընտանեկան բռնության դեմ պայքարին, սկսեց վարել առանձին վիճակագրություն։  Ի վերջո նախաքննական մարմինը միայն հանցագործությունը բացահայտելու համար չէ, այլ նաեւ քննությամբ պետք է վեր հանվեն ծնող, նպաստող պատճառները։ Ինչ քայլեր են իրականացվել այս ուղղությամբ։

–Միանշանակ, դեպքը բացահայտելը և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելը ցանկացած հանցավորության դեմ պայքարի տարրերից մեկն է, բայց միակը չէ: Եւ հենց այդ նպատակով է, որ պարբերաբար կատարում են վերլուծություններ, ուսումնասիրություններ, որոնց հիման վրա ձեռնարկվում են հստակ քայլեր հանցավորությանը նպաստող այս կամ այն պատճառները վերացնելու ուղղությամբ: Մասնավորապես, այս տարի մտահոգիչ է ընտանիքում բռնություն գործադրած անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունների թիվը: Այսպես՝ 2016թ.-ին ներկայացվել նման 5 միջնորդություն, 2017թ.-ին՝ 7, իսկ 2018թ.-ին՝ արդեն 14: Հետևաբար, կարիք կա ուժեղացնելու հոգեկան հիվանդություններ, խանգարումներ կամ հիվանդագին վիճակ ունեցող անձանց նկատմամբ վերահսկողությունը, վաղ հայտնաբերել նման վիճակները և կատարել պրոֆիլակտիկ միջոցառումներ: Ամփոփումների արդյունքներով առկա մտահոգիչ վիճակի մասին ավելի վաղ քննչական կոմիտեն համապատասխան միջնորդություն է ուղարկել առողջապահության նախարարություն։

Ավելացել է նաև նախկինում դատվածություն ունեցող անձանց կողմից ընտանիքում բռնություն կատարելու դեպքերը: Այսպես, 2016թ.-ին՝ 204 մեղադրյալներից 5-ն են եղել նախկինում դատապարտված (ընդհանուր մեղադրյալների 2.45%), 2017թ.-ին՝ 272-ից 10-ը (ընդհանուր մեղադրյալների 3.68%), իսկ 2018թ.-ին՝ 330-ից 16-ը (ընդհանուր մեղադրյալների 4.85%): Սա վկայում է դատապարտյալների ուղղման ցածր արդյունավետության մասին:

Իհարկե այս աշխատանքները մեկ կամ երկու գերատեսչությունների կամ մարմինների խնդիրը չեն, այստեղ պետք է համակարգված և համագործակցային մասնակցությունը բոլոր այն մարմինների, որոնք ունեն ընտանիքում բռնության դեմ պայքարի լիազորություններ: Ավելին, կարևորվում է նաև հասարակության մասնակցությունը և ճիշտ դերակատարումը՝ «Մի վնասիր զոհին» կարգախոսով: Հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը նույնպես շատ կարևոր է, քանի որ նրանք կարող են իրականացնել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են կատարել, սակայն պետությունը դեռ չի կարող դա իրականացնել մարդկային ռեսուրսի, համապատասխան պայմանների առկայության հետևանքով (աջակցություն, մասնագետների տրամադրում և այլն):

Հետևաբար, ինչպես և ցանկացած ոլորտում այստեղ պետք է հիշել, որ հասարակական կազմակերպությունների ռեսուրսները ճիշտ համատեղելով պետության կարողությունների հետ կարելի է հասնել ընտանիքում բռնության դեմ պայքարում լավ արդյունքների:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:21 18/01/2019  |  Քրեական խրոնիկոնԿնոջը մեղադրել է դավաճանության մեջ ու ծեծել
23:31 29/12/2018  |  Քրեական խրոնիկոնԿնոջը կասկածել է իրեն դավաճանելու մեջ եւ նկուղում կտրել պարանոցը
11:46 25/12/2018  |  Քրեական խրոնիկոնԸնտանեկան բռնության հերթական գործն ուղարկվեց դատարան
13:53 12/12/2018  |  Քրեական խրոնիկոնԸնտանեկան բռնության զարհուրելի դեպք Եղեգնաձորում. Անչափահաս հարսին թույլ չեն տվել հղիանալ, պարբերաբար ծեծել
15:09 07/12/2018  |  ԱնցուդարձԿինն ամուսնուն մեղադրել է իրեն ծեծելու մեջ, մինչդեռ տեսագրությունն ապացուցել է, որ ինքն է իրեն հարվածում (տեսանյութ)
11:44 06/12/2018  |  Քրեական խրոնիկոնՆախկին ամուսնու դաժան վերաբերմունքի պատճառով Երեւանում կինը փորձել է ինքնասպան լինել
23:45 24/11/2018  |  Քրեական խրոնիկոնՎայոց ձորում տղամարդը բռնություն է գործադրել խորթ դստեր նկատմամբ, կատարել անառակաբարո գործողություններ
11:29 21/11/2018  |  Քրեական խրոնիկոնԱղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է նախկին կնոջ դեմքին և մարմնին, ապա դանակի 7 հարված հասցրել. սպանության փորձ՝ Լոռիում
13:15 17/11/2018  |  Քրեական խրոնիկոնՄեղրամիսից հետո սկսել է բռնություն գործադրել կնոջ նկատմամբ
11:28 15/11/2018  |  Քրեական խրոնիկոնԱրարատցի տղամարդը բռունցքներով ծեծել է կնոջը

Արխիվ

[]