Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Կառավարությունը ձևավորվել է Սահմանադրության խախտմամբ. Էդմոն Մարուքյան 02/06/2019   11:20  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կասկածի տակ է դնում կառավարության կազմավորման օրինականությունը։

Կառավարության այսօրվա կառուցվածքի սահմանադրականության հարցի մասին պատգամավորը հայտարարություն է տարածել.

«Ընդհանրապես, կառավարության կազմավորումը, ի տարբերություն ՀՀ գործադիր իշխանության մյուս մարմինների, առանձնանում է կազմավորման իր յուրահատուկ կարգով։

Կառավարության կազմավորման մեկնարկը սկսվում է վարչապետի նշանակումից հետո, իսկ այնուհետև շարունակվում է նախարարների նշանակմամբ։

Կարծում եմ, որ տեղի է ունեցել կառավարության կազմավորման կարգի, այն է ՀՀ Սահմանադրության 150֊րդ հոդվածի խախտում։ Այդ հոդվածով սահմանվում է կառավարության կազմավորման հստակ կարգ, համաձայն որի՝ իր նշանակումից հետո վարչապետը 5֊օրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին։

Բնականաբար այստեղ խոսքը գնում է գործող Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքով սահմանված կարգով բոլոր նախարարությունների, այն է կառավարության անդամների պաշտոնում նշանակվող թեկնածուների ներկայացման մասին։

ՀՀ վարչապետը չի ներկայացրել բոլոր նախարարների թեկնածուներին, իսկ ՀՀ նախագահը նշանակել է միայն նրանց ում ներկայացրել է Վարչապետը։

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2֊րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:

Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) բնապահպանության նախարարությունը,
7) գյուղատնտեսության նախարարությունը,
8) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը,
9) կրթության և գիտության նախարարությունը,
10) մշակույթի նախարարությունը,
11) պաշտպանության նախարարությունը,
12) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը,
13) սփյուռքի նախարարությունը,
14) տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը,
15) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը,
16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը,
17) ֆինանսների նախարարությունը:

Մինչդեռ ՀՀ Վարչապետը ներկայացրել է 2 փոխվարչապետի և 12 նախարարի թեկնածություն։ Այսինքն՝ չի ներկայացվել հինգ նախարարի թեկնածություն, որով թողել է գործող նախարարություններ առանց նախարարների։ Սակայն այդ նախարարությունները և նախարարի պաշտոնները սահմանված են վերոնշյալ օրենքով, որը գործող օրենք է և չկա այլ օրենք, որն այլ բան կսահմաներ։ Այս պահին չկա Կառավարության կառուցվածքի և գործունեության վերաբերյալ նույնիսկ որևէ  օրենսդրական փոփոխության նախաձեռնություն։ 

Կարելի է միայն ենթադրել, որ ՀՀ վարչապետին  թյուրիմացության մեջ են գցել նրա իրավական հարցերով խորհրդականները, որի պատճառով նա առաջնորդվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով, որը սահմանում է այն երաշխիքը, որ պետք է ապահովեր կառավարության բնականոն գործունեությունը։

Համաձայն վերոնշյալ հոդվածի մեջբերված դրույթի՝ կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է Կառավարության անդամների առնվազն 2/3-ը: Այս դրույթը լրիվ այլ հարաբերություն է կարգավորում, որևէ կապ չունի Կառավարության կազմը ՀՀ Նախագահին ներկայացնելու սահմանադրական պարտավորության հետ։ Այն բացառապես վերաբերում է այն դեպքերին, երբ ՀՀ նախագահը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ վարչապետի առաջարկած նախարարների թեկնածուների վիճարկման հարցով։ Իսկ Սահմանադրական դատարանը թեկնածուներից առնվազն 2/3֊ի հարցով խնդիր չի տեսել։ Իսկ մյուս թեկնածուներին անհամատեղելի է համարել այդ պաշտոններում, կամ նրանց թեկնածությունը դեռևս քննարկուման փուլում են։

Այս դրույթը բացառապես երաշխիք սահմանող դրույթ է, որի իմաստը սահմանադրական ճգնաժամից խուսափելու համար կառավարության բնականոն գործունեությունն ապահովելն է, այլ ոչ թե ՀՀ վարչապետին հինգօրյա ժամկետում կառավարության կազմից ավելի պակաս նախարարների թեկնածուներ ներկայացնելու իրավունք տրամադրելը։

Հիմնվելով վերոգրյալի վրա՝ պետք է փաստել, որ ՀՀ վարչապետը չի կատարել ՀՀ Սահմանադրությամբ իր վրա դրված ուղղակի պարտավորությունը, որի պատճառով խախտվել է ՀՀ սահմանադրության 150֊րդ հոդվածի պահանջը։

Վարչապետին հորդորում եմ նախ ազատվել այն խորհրդականներից, որ նման կերպ են մեկնաբանել խնդրի լուծումը։ Ինչպես նաև անհապաղ Ազգային ժողովին ներկայացնել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծ, որը կներկայացնի նոր կառավարության կառուցվածքը, օդում չի թողնի նախարարություններ առանց նախարարների և իր կառուցվածքում կընդգրկի ԱԱԾ֊ն, ոստիկանությունը և ՊԵԿ֊ը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:50 04/02/2019  |  ԼՐԱՀՈՍ«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները կհանդիպեն ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ
13:24 17/01/2019  |  ՔաղաքականԳաղտնալսման գործը չի մարսվել, դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից. Մարուքյան
22:47 05/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«Լուսավոր Հայաստան»-ը խորհրդարան անցնելու դեպքում լինելու է հակակշռող և փոխզսպող ուժ
19:10 01/10/2018  |  ԼՐԱՀՈՍԷդմոն Մարուքյանը վերապահումներ ներկայացրեց ԱԺ քննիչ հանձնաժողով պարտադիր ներկայանալու խնդրի շուրջ
20:36 17/09/2018  |  ՔաղաքականՀույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի ժողովրդից և նաև մեզանից. Էդմոն Մարուքյան
19:16 22/06/2018  |  ԼՐԱՀՈՍԷդմոն Մարուքյանը ԱԱԾ տնօրենին է դիմել 2016-ին հրապարակված ՊԵԿ-ի վերաբերյալ աղմկահարույց ձայնագրության առնչությամբ
17:32 15/05/2018  |  ԼՐԱՀՈՍԵղել է հանրային հնչեղություն ունեցող դեպքերի կոծկում. Էդմոն Մարուքյան
16:48 15/05/2018  |  ԼՐԱՀՈՍԷդմոն Մարուքյանը չի հավակնում գլխավոր դատախազի պաշտոնին
19:34 01/05/2018  |  ԼՐԱՀՈՍՊետության մասին չէի՞ք մտածում, որ մարդկանց հերթ էիք կանգնեցրել, տասը հազար դրամ էիք բաժանում. Էդմոն Մարուքյան
19:12 17/04/2018  |  ՔաղաքականՈւնենք ֆեյք պաշտոնյաներ, ֆեյք մարդիկ, ֆեյք ինստիտուտներ. էդմոն Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Արխիվ

[]