ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ կառավարությունը հրապարակեց իր ծրագրի նախագիծը 02/06/2019 13:31 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որը գործադիրի կողմից հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով: Ծրագրում նշվում է, որ Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:
Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝
Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը.
մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ՝ բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը.
ժողովրդավարությունը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, անկախ դատական համակարգի գոյությունը, հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումը.
հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը.
Կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը.
քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը.
կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը.
աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի և կրթության միջոցով.
պետական ծախսերի և գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը.
ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:
Կառավարության խնդիրներն են՝
Տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը, այդ թվում՝
ձեռնարկատիրության, ձեռներեցության, նորարարության խթանումը, աշխատանքի, ստեղծարարության քաջալերումը՝ նաև ֆինանսական միջոցների հասանելիությունը բարձրացնելու միջոցով.
պետական կարգավորումների առավելագույն պարզեցումը, դրանցով պայմանավորված բիզնեսի համար ժամանակային և ֆինանսական բեռի նվազեցումը.
գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումների վերացումը, հարկային և մաքսային քաղաքականության պարզեցումը.
ներդրումային միջավայրի բարելավումը, մասնավոր ներդրումների աճը.
մասնավոր ձեռնարկատիրական գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծումը, կապիտալի լիարժեք պաշտպանությունը.
արտաքին շուկաներին ինտեգրված տնտեսությունը՝ արտահանման ծավալների շարունակական աճը.
հասցեական քաղաքականությամբ և տարբերակված մոտեցումների կիրառմամբ Երևանից դուրս գործարար համայնքի զարգացումը:
Պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝
կրկնվող գործառույթների վերհանումը՝ դանդաղ, ոչ արդյունավետ, անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը, տարբեր պետական հիմնարկներում և ստորաբաժանումներում իրականացվող միևնույն տեսակի գործառույթների կենտրոնացումը և մեկտեղումը, գործառույթների ծախսատարության գնահատումը և դրա նվազեցմանն ուղղված շարունակական բարեփոխումների իրականացումը.
կառավարման համակարգում քաղաքականության մշակման, գործառույթների թվայնացման և ծրագրերի իրականացման գործառույթների տարանջատումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ամբողջական համակարգի ներդրումը.
պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացումը, ավտոմատացումը և թվայնացումը՝ դրանց մատուցման միասնական կենտրոնի ստեղծումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ, ինչպես նաև «միայն մեկ անգամ» սկզբունքի կիրառումը, ինչը հնարավորություն կտա պետական մարմինների միջև տվյալների փոխանակման շնորհիվ քաղաքացուց ցանկացած տվյալ ստանալ միայն մեկ անգամ.
հանրային ֆինանսների ծախսարդյունավետ կառավարումը, այդ թվում՝ վարկային և դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ կառավարման համակարգի ներդրումը, պետական պարտքի արդյունավետ կառավարման այնպիսի համակարգի ներդրումը, որը կապահովի հարկաբյուջետային կայունությունը. Կառավարությունը նպատակադրում է ներգրաված փոխառու միջոցներն ուղղել մարդկային ներուժի և ավելացված արժեք ապահովող ենթակառուցվածքների զարգացմանը՝ հետագայում արտահանման ծավալները մեծացնելու և տնտեսական աճի լրացուցիչ հնարավորությունները գեներացնելու նպատակով.
պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրումը, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների գնումների անհրաժեշտության հիմնավորմամբ, դրանք ճիշտ ժամանակին ու պատշաճ ծավալով իրականացնելու արդյունավետ համակարգի ներդրումը, շահերի բախման երևույթների բացառումը,
պետական ծառայության համակարգում՝ արժանիքների հիման վրա աշխատանքի ընդունման և առաջընթացի ապահովումը.
չօգտագործվող անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև առևտրային (շահույթ ստանալու) նպատակով օգտագործվող անշարժ գույքերի և փայամասնակցությունների վերագույքագրումը, միասնական հաշվառումը և հետագա արդյունավետ տնօրինումը.
մասնակցային կառավարման ինստիտուցիոնալացումը՝ շահառու խմբերի իրական ներգրավվածությունն ապահվելու միջոցով.
պետական գործառույթների ավտոմատացումը, ստանդարտացումը և ալգորիթմացումը, ինչպես նաև ստանդարտ գործառույթների իրականացման պատվիրակումը, լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման, հաշվետվությունների ընդունման ավտոմատացումը.
ազգային վիճակագրական համակարգի կարողությունների ամրապնդումը.
պետական հիմնարկների և կազմակերպությունների միջազգային ստանդարտներով հաշվետվություններ ներկայացնելու և անկախ աուդիտ անցնելու պահանջների ներդրումը.
կարգավորման ազդեցության գնահատման և վերլուծությունների վրա հիմնված քաղաքականության ապահովումը, մասնավորապես, Կառավարության յուրաքանչյուր որոշում նախքան դրա կիրարկումն անցնելու է «կարգավորման ազդեցության գնահատում», որը թույլ կտա նախապես հասկանալ այդ որոշումների ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր տնտեսության և դրա առանձին ուղղությունների վրա.
անցում կատարելը ռազմավարական պլանավորման և փաստերի ու տվյալների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման մոդելի.
տեսչական մարմինների ավելի արդյունավետ կառավարման միջոցով հասարակության և սպառողների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը, սպառողների շահերի պաշտպանությունը. այս առումով չափազանց կարևոր է պետության, հասարակության և տնտեսավարող սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների միջև հավասարակշռության ապահովումը.
– վերահսկողական նոր և ժամանակակից մեթոդների ներդրումը՝ միաժամանակ բարձրացնելով վերահսկողություն իրականացնող մարմինների հաշվետվողականությունն ու թափանցիկությունը. պետության կողմից իրականացվող վերահսկողությունը չպետք է ենթադրի տնտեսավարողների գործունեությանն անհարկի միջամտություն, այն կոչված է նպաստելու կանխատեսելի և մրցունակ գործարար միջավայրի կայացմանը: Այս առումով չափազանց կարևոր է որոշակի ոլորտներում կարգավորումների պարզեցումն ու արդիականացումը, ինչպես նաև բողոքարկման գործուն մեխանիզմների ներդրումը:
Մարդկային ներուժի զարգացումը, այդ թվում՝
կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, կրթության միջազգայնացումը.
տնտեսության կառուցվածքային փոփոխությունների և երկարաժամկետ մրցունակության նպատակադրման համար պահանջվող մասնագիտական ներուժի զարգացումը՝ կրթության և գիտության ոլորտների արդիականացման միջոցով.
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը և նրանց սոցիալական ներառման ապահովումը.
առողջապահության ոլորտի արդիականացումը և բարելավումը, որակյալ առողջապահական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովումը, առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը.
սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացումը՝ հասցեականության բարձրացման միջոցով.
ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիությանը խթանումը.
սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքների վերացումը:
Հուսալի ենթակառուցվածքների զարգացումը և հասանելիության ընդլայնումը, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության ճանապարհների որակի շարունակական բարձրացումը, ճանապարհաշինարարական աշխատանքների որակի ապահովման միջազգային ստանդարտներին համապատասխանող համակարգի և ճանապարհների պահպանման ու ընթացիկ շահագործման ավտոմատ հսկողական համակարգի ներդրումը.
վերականգնվող էներգետիկ և էներգախնայող համակարգերի զարգացումը.
ջրային համակարգերի կառավարման արդիականացումը և ոռոգման համակարգերի արդիականացմանն աջակցության ծրագրերի իրականացումը.
գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան