ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավելացել են ընտանիքի անդամների կողմից կատարվող բռնաբարության,սպանության դեպքերը. Դավիթ Թումասյան 02/06/2019 22:32 | Հարցազրույց
2018 թվականի ընթացքում նկատվել է ընտանիքում բռնության դեպքերի աճ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ միայն ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է 519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց: «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ՔԿ իրավական ապահովման եւ վիճակագրության վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը։
-Պարոն Թումասյան, վերջին ժամանակահատվածում նկատվում է ընտանեկան բռնությունների աճ։ Համենայն դեպս՝ ավելի հաճախակի ենք սկսել լսել ընտանիքի անդամների կողմից կատարվող բռնության դեպքերի մասին։ Ինչով է պայմանավորված աճը։
-Բուն հարցին անդրադառնալուց առաջ նախ ուզում եմ արձանագրել, որ ընտանիքում բռնություն միշտ եղել է, այն ունի լատենտային բնույթ։ Հետեւապես դրա ոչ բոլոր դրսևորումներն են հայտնվել նախաքննության մարմինների տեսադաշտում: Եթե փաստենք վիճակարգությամբ, ապա, այո, առկա է գրանցված դեպքերի կայուն աճ, սակայն, հաշվի առնելով այս հանցավորության բարձր լատենտայնությունը, սա իրական պատկերը չէ (մասնավորապես ծեծի և առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքում): ՀՀ քննչական կոմիտեում 2018թ.-ին քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ, 2017թ.-ին՝ 458, 2016թ.-ին՝ 359:
- Փաստորեն՝ որքան պետությունը փորձում է համակարգված պայքար մղել, այնքան ավելանում են բռնության դրսեւորումները։ Վերլուծությունները ինչ են ցույց տալիս՝ բռնության որ տեսակն է շատացել։
- Պայքարը միտված չէ կատարված դեպքերի թիվն արհեստականորեն նվազեցնելուն, հակառակը՝ իրազեկվածության բարձրացումը հանգեցնում է դիմելիության բարձրացմանը, արարքներին ճիշտ գնահատականներ տալուն, և երևույթի կանխմանը:
Այս տարի, անցյալ 2 տարիների համեմատ ավելացել են՝ բռնաբարության և սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի դեպքերը, 2017թ.-ի համեմատ ավելացել են սպանության և սեռական հարաբերության դեպքերը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ: Ծեծի դեպքերն ավելացել են 2016թ.-ի, սակայն նվազել են 2017թ.-ի համեմատ:
- Նախորդ տարի մի քանի սահմռկեցուցիչ դեպքերի մասին իմացանք, երբ ընտանեկան բռնության զոհ դարձան մանկահասակ երեխաները։ Ու սա այն դեպքում, երբ միշտ եղել է այն ընկալումը, որ երեխաները հայ ընտանիքում սրբություն են եւ ծնողները պատրաստ են ամեն ինչի հանուն նրանց բարեկեցության։ Կարծում եմ՝ սա միայն ընկալում չէ, ընտանիքը մեզ համար իսկապես այլ հասկացություն է, բայց արժեհամակարգում նկատվում են փոփոխություններ, ցավոք դեպի վատը։ Ինչո՞ւ։
– Ցավոք ընտանիքում բռնությունից առաջնային տուժում են հենց երեխաները: Երբեմն նրանք չլինելով քրեական գործով տուժող, սակայն ականատես լինելով կատարված միջադեպին՝ ունենում են տարաբնույթ հոգեբանական և սոմատիկ բարդություններ և խնդիրներ: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ ընտանիքում բռնությունն ուղղված է հենց երեխաների դեմ:
Այսպես, 2018թ.-ի ընթացքում ընտանիքում բռնության վերաբերյալ քրեական գործերով ճանաչված 493 տուժողներից 66-ը եղել են երեխա (ընդհանուր տուժողների 13,4%), որոնցից 25-ը՝ մինչև 12 տարեկան, 8-ը՝ 12-14 տարեկան, 24-ը՝ 14-16 տարեկան, 9-ը՝ 16-18 տարեկան: Ընդ որում գրանցվել են բռնության դեպքեր, որոնք կատարվել են թե՛ հոր, թե՛ մոր, թե՛ այլ մերձավոր ազգականների կողմից:
2017թ.-ին ընտանիքում բռնության ենթարկված տուժող երեխաների թիվը կազմել է 41 անձ (ընդհանուր տուժողների 12%), իսկ 2016թ.-ին՝ 49 անձ (ընդհանուր տուժողների 20,7%): 2016թ.-ին տուժող երեխաների տեսակարար բարձր ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ չափահասները քիչ էին դիմում համապատասխան մարմիններ՝ չհայտնելով նրանց նկատմամբ կատարված բռնության դեպքերի մասին: Ի տարբերություն դրան՝ 2017թ.-ին դիմելիությունն ավելացավ (նույն իրազեկվածության բարձրացման և համակարգված պայքարի արդյունքում), երբ դիմում էին նաև նախկինում կատարված դեպքերի մասին հայտնելով:
- Կա՞ն ընտանիքում բռնության նոր ի հայտ եկած դրսևորումներ, թե ոչ:
– Այո, կան նաև նոր դրսևորումներ: Մասնավորապես, 2018թ.-ի հունվար և հունիս ամիսներից համապատասխանաբար քրեականացվել են երկու արարքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը, և 353.1-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը: ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով ՀՀ քննչական կոմիտեում 2018թ.-ին քննվել է 7 քրեական գործ, իսկ 353.1-րդ հոդվածով՝ 3: Սա բավականին խոսուն ցուցանիշ է այս կարճ ժամանակահատվածի համար:
- Քննչական կողմիտեն պետական այն առաջին հիմնարկներից էր, որը փորձեց համակարգային բնույթ տալ ընտանեկան բռնության դեմ պայքարին, սկսեց վարել առանձին վիճակագրություն։ Ի վերջո նախաքննական մարմինը միայն հանցագործությունը բացահայտելու համար չէ, այլ նաեւ քննությամբ պետք է վեր հանվեն ծնող, նպաստող պատճառները։ Ինչ քայլեր են իրականացվել այս ուղղությամբ։
–Միանշանակ, դեպքը բացահայտելը և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելը ցանկացած հանցավորության դեմ պայքարի տարրերից մեկն է, բայց միակը չէ: Եւ հենց այդ նպատակով է, որ պարբերաբար կատարում են վերլուծություններ, ուսումնասիրություններ, որոնց հիման վրա ձեռնարկվում են հստակ քայլեր հանցավորությանը նպաստող այս կամ այն պատճառները վերացնելու ուղղությամբ: Մասնավորապես, այս տարի մտահոգիչ է ընտանիքում բռնություն գործադրած անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունների թիվը: Այսպես՝ 2016թ.-ին ներկայացվել նման 5 միջնորդություն, 2017թ.-ին՝ 7, իսկ 2018թ.-ին՝ արդեն 14: Հետևաբար, կարիք կա ուժեղացնելու հոգեկան հիվանդություններ, խանգարումներ կամ հիվանդագին վիճակ ունեցող անձանց նկատմամբ վերահսկողությունը, վաղ հայտնաբերել նման վիճակները և կատարել պրոֆիլակտիկ միջոցառումներ: Ամփոփումների արդյունքներով առկա մտահոգիչ վիճակի մասին ավելի վաղ քննչական կոմիտեն համապատասխան միջնորդություն է ուղարկել առողջապահության նախարարություն։
Ավելացել է նաև նախկինում դատվածություն ունեցող անձանց կողմից ընտանիքում բռնություն կատարելու դեպքերը: Այսպես, 2016թ.-ին՝ 204 մեղադրյալներից 5-ն են եղել նախկինում դատապարտված (ընդհանուր մեղադրյալների 2.45%), 2017թ.-ին՝ 272-ից 10-ը (ընդհանուր մեղադրյալների 3.68%), իսկ 2018թ.-ին՝ 330-ից 16-ը (ընդհանուր մեղադրյալների 4.85%): Սա վկայում է դատապարտյալների ուղղման ցածր արդյունավետության մասին:
Իհարկե այս աշխատանքները մեկ կամ երկու գերատեսչությունների կամ մարմինների խնդիրը չեն, այստեղ պետք է համակարգված և համագործակցային մասնակցությունը բոլոր այն մարմինների, որոնք ունեն ընտանիքում բռնության դեմ պայքարի լիազորություններ: Ավելին, կարևորվում է նաև հասարակության մասնակցությունը և ճիշտ դերակատարումը՝ «Մի վնասիր զոհին» կարգախոսով: Հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը նույնպես շատ կարևոր է, քանի որ նրանք կարող են իրականացնել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են կատարել, սակայն պետությունը դեռ չի կարող դա իրականացնել մարդկային ռեսուրսի, համապատասխան պայմանների առկայության հետևանքով (աջակցություն, մասնագետների տրամադրում և այլն):
Հետևաբար, ինչպես և ցանկացած ոլորտում այստեղ պետք է հիշել, որ հասարակական կազմակերպությունների ռեսուրսները ճիշտ համատեղելով պետության կարողությունների հետ կարելի է հասնել ընտանիքում բռնության դեմ պայքարում լավ արդյունքների:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ