ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչ Կարգապահական հանձնաժողովը քննարկում է Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ վարույթ հարուցելու հարցը՝ փաստաբանը մտադիր է հաղորդում ներկայացնել կատարված կեղծիքների մասին 02/04/2019 15:51 | Քրեական խրոնիկոն
Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովը չի շտապում քննության առարկա դարձնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նման հաղորդում ներկայացրել էր «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի փաստաբանը՝ դեռեւս հունվարի 11-ին, երբ հայտնի դարձավ, որ դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, 30.12.18 թ. դատական նիստում քննարկել է Վ.Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունըառանց պաշտպանական կողմի մասնակցության և բավարարել այն։
Փաստաբան Միհրան Պողոսյանը համոզված է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ 30.12.2018թ. կայացված որոշմամբ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենիցայի, ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ դատական օրենսգրքի բազմաթիվ դրույթները, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել են արդարադատության բուն էությունը:
Մասնավորապես՝ դատարանը Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանին պատշաճ կերպով չի ծանուցել նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին՝ այդպիսով թույլ տալով մրցակցության սկզբունքի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ, եվրոպական կոնվենցիայով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտմանը։
Փաստաբանը խնդրել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ եւ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել բարձրագույն դատական խորհրդին:
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան փաստաբանը հայտնեց, որ կարգապահական հանձնաժողովից առայժմ որեւէ պատասխան չի ստացել հաղորդման քննարկման արդյունքների մասին։
Նշենք, որ մինչ հանձնաժողովը քննարկում է վարույթ հարուցելու հարցը՝ փաստաբանը բացահայտել է մեկ այլ ապօրինություն՝ թույլ տրված դատարանի կողմից։ Մասնավորապես վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Վ.Հարությունյանին կալանավորելու Երեւանի ընդպանուր իրավասության դատարանի նշված որոշման դեմ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի քննարկումը եւ փետրվարի 1-ին տեղի ունեցած դատական նիստում փաստաբանը բացահայտել է, որ դատարանը կեղծիք է կատարել։ «Վերաքննիչ դատարանում ծանոթացա, թե իբր, գործում առկա է հեռախոսագիր այն մասին, որ ինձ հետ փորձել են կապվել, և ես չեմ պատասխանել հեռախոսազանգին»,- ասել է Միհրան Պողոսյանը՝ փաստելով, որ դա ակնհայտ կեղծիք է։ Ավելին՝ ըստ նրա, եթե անգամ փորձեին հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել իր հետ և ինքը հեռախոսազանգերին չպատասխաներ, ապա իրավական առումով դա որևէ նշանակություն չէր ունենա, քանի որ դա չի կարելի համարել պատշաճ ծանուցել նիստի մասին:
Պաշտպանական կողմը պատրաստվում է պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ հաղորդում ներկայացնել իրավապահներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ