ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչական դատարանը ծանրաբեռնված է Երևանի քաղաքապետարանի դեմ հայցերով 02/04/2019 15:09 | ԼՐԱՀՈՍ
2019 թ. հունվարի 16-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից պատշաճ վարչարարության իրականացումն ապահովելու հարցով: Վարչությունը քաղաքացիների դիմումների հիման վրա շարունակ կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք հետագայում բողոքարկվում են վարչական դատարանում:
Եթե ուսումնասիրենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը, քաղաքացիների կողմից Երևանի քաղաքապետարանի դեմ բազմաթիվ հարուցված գործեր կգտնենք: Դրանցով հիմնականում վիճարկվում են Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կայացրած որոշումները: Վարչության այդ աշխատելաոճը վերածվել է պարտադիր ընթացակարգի. քաղաքացիները ստիպված են լինում իրենց դիմումները ոչ պատշաճ վարչարարության արդյունքում մերժելու որոշումները վիճարկել դատարանում, ինչը Վարչական դատարանի ծանրաբեռնվածությանն է հանգեցնում:
Երևանի բնակիչներ Ա. Մարկոսյանն ու Զ. Սահակյանը այս նույն խնդրով դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Ա. Մարկոսյանը հայտնել է, որ Երևանի Դավիթաշեն թաղամասում գտնվող իր հողամասում շինարարություն սկսելու թույլտվություն ստանալու համար դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն և 2018թ. հուլիսի 17-ին մերժում է ստացել այն պատճառաբանությամբ, որ հողամասը գտնվում է Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհի շինարարական աշխատանքների իրականացման գոտուց 34մ հեռավորության վրա և կարող է հայտնվել ճանապարհաշինարարական աշխատանքների հնարավոր ազդեցության գոտում:
Բայց այդ նույն հեռավորության վրա գտնվող մեկ այլ հողամասում շինարարություն իրականացնելու թույլտվություն տրվել է: Ակնհայտ է, որ Վարչությունը ցուցաբերել է խտրական և անհավասար մոտեցում և խախտել է վարչարարության հիմնական սկզբունքներից մեկը՝ կամայականության արգելքի սկզբունքը:
Երևանի մեկ այլ բնակիչ Զ. Սահակյանը Երևանի քաղաքապետարան է դիմել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի հարևանությամբ գտնվող տարածքի հարցով: Նա դիմել է Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ այդ տարածքի նախորդ վարձակալի հետ կնքած պայմանագրի ժամկետն անցնելու հիմքով վարձակալության իրավունքը դադարեցնելու համար ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե դիմելու հարցով:
2018թ. հուլիսի 13-ին Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանը պատասխանել է, որ հարցի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ նախորդ վարձակալի վարձակալության իրավունքը դադարեցնելուց և Կադաստրի պետական կոմիտեում վերագրացելուց հետո:
Մինչդեռ Երևանի քաղաքապետարանն ունի վարձակալության իրավունքն ուժը կորցրած ճանաչելու հարցով Կադաստրի պետական կոմիտե դիմելու իրավասությունը և կարող էր բավարարել քաղաքացու դիմումը: Կարող ենք արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանը դիմողների նկատմամբ իրականացրել է ոչ պատշաճ վարչարարություն, որի արդյունքում խախտվել են նրանց իրավունքներն ու ազատությունները: Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը ոչ պատշաճ վարչարարության արդյունքում մերժում է քաղաքացիների դիմումներն ու հայտնում, որ այդ որոշումները կարող են բողոքարկվել դատարանում: Նշենք, որ երկու դեպքում էլ քաղաքացիները դիմել են դատարան:
Ա. Մարկոսյանի հայցը դատարանը վարույթ չի ընդունել, Զ. Սահակյանի հայցը քննվում է Վարչական դատարանում: 2019թ. հունվարի 16-ի գրությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Երևանի քաղաքապետից պահանջել է վերանայել Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կայացրած որոշումները, վերացնել քաղաքացիների իրավունքների խախտումներն ու միջոցներ ձեռնարկել պատշաճ վարչարարություն իրականացնելու համար: Քաղաքապետ Հ. Մարությանից դեռևս պատասխան չենք ստացել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան