Թեմաներ
Ուրբաթ 01 / 10 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/10/2025   10:21 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի 01/10/2025   10:06 Զգուշացում վարորդներին. Շիրակի մարզում, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Չարենցավան քաղաքում մառախուղ է 01/10/2025   10:04 Այրվել է ավտոմեքենա 01/10/2025   08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ» 01/10/2025   08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» 01/10/2025   08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ» 01/10/2025   08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» 01/09/2025   23:52 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/09/2025   23:43 ՑԱԽԱԼ-ը Գազայում ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարին 01/09/2025   23:29 Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով․ ՀՀ ԱԳՆ 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/09/2025   23:09 Ու էս խելքով էլ տղերքը «գեոպոլիտկա են խաղում» ու «գեոպոլիտիկա են վերլուծում»․ քաղաքագետ 01/09/2025   23:00 Տղամարդկանց բացատրել են ամանորյա տոներից հետո պոտենցիայի հետ կապված խնդիրների թաքնված պատճառը 01/09/2025   22:51 Հայաստանին նախազգուշացրել են ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքների մասին 01/09/2025   22:44 Բերման են ենթարկվել նախկին պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին և ևս մի քանի հոգի 01/09/2025   22:34 Հայաստանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը Ռուսաստանը համարում է ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ 01/09/2025   22:28 Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ 01/09/2025   22:12 Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 01/09/2025   21:59 Բուլղարիայում հայտնել են Ադրբեջանից գազի մատակարարումների դադարեցման մասին 01/09/2025   21:43 Ալիեւն իր դերն է խաղում. Փորձում է միաժամանակ ռազմական բախման մեջ թե Իրանին, թե Ռուսաստանին. Բալասանյան (տեսանյութ) 01/09/2025   21:33 Միգուցե հե՞շտ էր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառուցած ու ժառանգած պետության վրա նստած առյուծ կտրելը. Արտակ Զաքարյան 01/09/2025   21:22 Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր 01/09/2025   21:17 Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում․ ՆԳՆ 01/09/2025   21:05 Երևանում հնդիկ տղամարդն իր համաերկրացուն դանակի հինգ հարված է հասցրել՝ օրը ցերեկով՝ դպրոցի մոտակայքում 01/09/2025   20:54 Ռուսաստանի Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ հայտարարել է, որ երկու ռումբ ունի 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   20:21 Այդ զուգահեռ իրականությունը, որին իրենք անվանում են «իրական Հայաստան»՝ շատ ծանր է նստելու Փաշինյանի ու իր թիմի վրա պատմությունը շատ դաժան ուսուցիչ է. Հայկ Դեմոյան 01/09/2025   20:10 Բայդենը հանդես կգա ամերիկացիներին ուղղված ուղերձով 01/09/2025   19:55 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին 01/09/2025   19:47 Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/09/2025   19:12 «Մեր երբեմնի անվտանգ քաղաքը դառնում է վտանգավոր»․ Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար 01/09/2025   18:59 Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել 01/09/2025   18:46 Իշխանության թեզը ԼՂ բանակցությունների մասին․ հակասություններ և փաստեր. CivilNetCheck 01/09/2025   18:34 Թե ՀՀ արբանյակն ինչ նպատակով է օգտագործվում, իսպանական ընկերությանը չի վերաբերում, որ մի հատ էլ հարցազրույց տան. Մխիթար Հայրապետյանը վրդովված է 01/09/2025   18:32 Ինչպես ինքնասպանել հայրենիքը. Հակոբյան 01/09/2025   18:20 Փաշինյանը Ալիևի խոսքերից հետո կհիշի ՀԱՊԿ-ի մասին. Մեդվեդև 01/09/2025   18:09 Փաշինյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի վերաբերյալ օրինագծի մասին 01/09/2025   18:07 Այցելեցի Հակոբ Ասլանյանի տուն, առաջարկեց` օգնեմ տեքստ հրապարակի, ուղարկեցի դա. Հայրապետյան 01/09/2025   17:38 Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է 01/09/2025   17:34 Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը 01/09/2025   17:29 Լոս Անջելեսում կա ակտիվ հրդեհի 4 օջախ. Վերջին 27 տարում Կալիֆոռնիան նման արտակարգ իրավիճակում չէր հայտնվել (տեսանյութ) 01/09/2025   17:25 Անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու հետևանքով անձին ինքնասպանության փորձի հասցնելու վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է դատարան 01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:17 ՄԻԵԴ-ը Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել․ ՀՀ-ն պարտավորվում է վճարել 50․000 եվրո 01/09/2025   17:12 ԵՄ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը մեսիջ է հղել Թուրքիային 01/09/2025   17:08 Հայաստանն իրավունք ունի պաշտպանել իր սահմանները. շվեյցարացի պատգամավորն անդրադարձել է Բաքվի անհիմն մեղադրանքներին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/08/2025   14:07 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի աջակիցները հավաքվել են դատախազության մոտ 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհաննես Հալաջյանը 01/08/2025   14:27 Իշխանություններն այսօր ԱԱԾ-ում էին 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ)

Դատական համակարգը պետք է կարողանա ձեռնպահ մնալ «ժողովրդահաճո» կամ «իշխանահաճո», կուզեք՝ «իշխանավախ» գործողություններից.Գագիկ Խաչիկյան 02/03/2019   02:31  |  Հարցազրույց

Վերջին ամիսներին նկատվում է դատական համակարգի նկատմամբ անվստահության գեներացում։  Հանրային մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերով խափանման միջոցների ընտրությունը դարձել է լուրջ փորձություն` դատական իշխանության համար, որոնք վերածվել են երկարատեւ դատավարությունների։  Մի կողմից  մեղադրյալների փաստաբաններն են բողոքում  դատարանների որոշումների դեմ՝ նշելով, որ խախտվում են  Կոնվենցիայի եւ Սահմանադրության պահանջները, մյուս կողմից քաղաքացիներն են դժգոհում ու փակում ճանապարհները՝ ինչ-ինչ պահանջներ ներկայացնելով դատարաններին, իսկ իշխանություններն էլ  ամենաբարձր մակարդակով հրապարակայնորեն հնչեցնում են  դատավորներին ուղղված իրենց ակնկալիքների վերաբերյալ ազդակները։  Դատաիրավական ոլորտի նկատմամբ հանրության չարդարացված սպասումների մասին ենք «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում  փաստաբան Գագիկ Խաչիկյանը։

- Պարոն Խաչիկյան, հետհեղափոխական Հայաստանում եւս դատական համակարգը լուրջ փորձությունների է ենթարկվում, կասկածի տակ է դրվում դատավորների անաչառությունը, առանձին դեպքերում նաեւ՝ գրագիտությունն ու կոմպետենտությունը։  Ընդ որում՝ հնչեղություն ունեցող գործերի դատավարությունը դեռ չի սկսվել, այս փուլում միայն խափանման միջոցների հարցերն են քննարկվում, բայց արդեն առկա է բեւեռացված մոտեցում դատարանների նկատմամբ։ Ինչու, ինչու չի հաջողվում մեզ վերականգնել դատարանների նկատմամբ հավատը ։

- Ոչ միայն դատական իշխանությունը, այլ ընդհանրապես դատաիրավական համակարգը պետք է սովորի հարգել իր աշխատանքը, գիտակցի իր պատասխանատվությունը իրավական պետություն կառուցելու գործում։ Սրանք սոսկ խոսքեր չեն։ Նախեւառաջ այդ համակարգի աշխատակիցները պետք է կարողանան ձեռնպահ մնալ «ժողովրդահաճո» կամ «իշխանահաճո», կուզեք՝ «իշխանավախ» գործողություններից։ Նրանց որոշումները պետք է պարզապես լինեն օրինական։ Խոսում ենք  մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցներ կիրառելու դատարանների որոշումների ընկալումների մասին, բայց  մոռանում ողջամիտ ժամկետների մասին։ Խափանման միջոցի քննարկման հարցը կարող է տեւել շաբաթներ եւ հասարակության տարբեր շերտերի մոտ բնականաբար կարող է թյուր կարծիք ձեւավորվել տվյալ անձի մեղավորության վերաբերյալ։ Խափանման միջոցի հարցը երբեմն նույնացվում է անձի մեղավորության վերաբերյալ դատական ակտի հետ, ինչն էլ թյուրընկալումների տեղիք է տալիս։

Նախնական քննության փուլում խոսքն ընդամենը գնում է անձին ժամանակավորապես մեկուսացնելու մասին, եթե այդ փուլում առկա է հիմնավոր կասկած կատարված հանցագործությանը տվյալ անձի առնչության վերաբերյալ, երկրորդ՝ կան տվալներ, որ նա կդիմի փախուստի, կխուսափի քննությունց  կամ կխոչընդոտի քննությանը՝ ազդելով դատավարության մասնակիցների վրա։ Չկա գիտակցումը, որ կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոցի ընտրությունը  որեւէ նշանակություն չունի մեղադրյալի մեղավորության կամ անմեղության հաստատման հետ։ Ես կարծում եմ պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերել տերմիններն օգտագործելիս։ 

-  Մի քանի հնչեղություն ունեցող գործերով՝ բավականին մեծ աղմուկ հանեց խափանման միջոցների փոփոխությունը, գրավով ազատ արձակումը։ Հասարակության մոտ ընտրովի արդարադատության ընկալում ձեւավորվեց, որ ով փող ունի ազատվում է, ով ոչ՝ ոչ։

– Իսկ ի՞նչ է գրավը։ Ի վերջո,  դա առանձին խափանման միջոցի տեսակ չէ, այլ՝ կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց։ Մի կողմից բողոքում ենք, որ կալանավորումն ամենատարածված խափանման միջոցն է, բայց նաեւ բողոքում ենք, երբ դրան այլընտրանքային այլ խափանման միջոց է կիրառվում։ Այստեղ խնդիրը միայն դատարաններինը չէ, այլ նաեւ մերը, նկատի ունեմ հասարակության տարբեր շերտերին, հանրային կարծիքի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող անձանց։ Երբեմն քաղաքական նկատառումներից կամ նախասիրություններից ելնելով ամեն ինչ խառնում ենք իրար ու հետո էլ  ասում, թե չկա վստահություն։ Սկսենք նրանից, որ նման դեպքերում սխալ է կիրառել «ազատվել» տերմինը, այլ ընդամենը նախաքննության փուլում փոխվել է խափանման միջոցը։  Եթե վաղը դատարանը հիմնավորված կհամարի մեղադրանքը եւ կորոշի նրան ազատազրկման դատապարտել, ապա նախկինում ընտրված խափանման միջոցը արգելք չի կարող լինել եւ հենց դատարանի դահլիճից կարող է ամբաստանյալը ալանավորվել։ Ասում են՝ կարող է դիմել փախուստի՝ համամիտ չեմ, նա մեղադրյալը է եւ սահման հատելը կարող է սահմանափակվել, արգելվել նրա երկրից հեռանալը։ Երկրորդ՝ հափշտակությունների գործերով խոշոր գրավների կիրառումը, կարծում եմ, կարեւոր նախապայման է, որ տվյալ անձը չդիմի փախուստի, քանի որ այդ դեպքում գրավի գումարն արդեն կպետականացվի, որը չի վերադարձվի նաեւ նրա հայտնաբերվելու դեպքում։ Կարծում եմ՝ հասարակության հետ շփվելիս պետք է լինել անկեղծ, բացատրել իրավակարգավորումները, եւ ոչ թե առաջնորդվել կոնյուկտուրային շահերով։

-Պարոն Խաչիկյան, ասում եք պետք է կանխել այն անձանց մեկնելու հնարավորությունը, որոնց նկատմամբ գրավ է կիրառվել։ Բայց հնարավոր է ամիսներ տեւի նախաքննությունն ու այդպիսով անհարկի սահմանափակվի նրա ազատ տեղաշարժը։ 

- Համամիտ չեմ։ Ինչպես նշեցի՝ գրավը առանձին խափանման միջոցի տեսակ չէ, այլ՝ այլընտրանքային։ Մարդն, ըստ էության կալանքի տակ է, ուղղակի այլընտրանքային տարբերակով ՝գրավի կիրառմամբ հնարավորություն է տրվում, որ չմնա քրեակատարողական հիմնարկում։ Արդյոք կալանավորված անձը կարող է հարց բարձրացնել արտերկիր սեմինարի գնալու մասին, իհարկե՝ ոչ։ Հետեւապես՝ չեմ կարծում, որ այլընտրանքային խափանման միջոցի դեպքում պետք է նման իրավունք տալ։  Կամ ասում են՝ ստորագրությամբ բաց եք թողել, հիմա էլ թողեք գնամ արտասահման։ Ոչ։ Ինչու ենք ասում որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, այսինքն ստորագրություն ես տվել, որ չես թաքնվելու, որ հասանելի ես լինելու նախաքննական մարմնին։  Համամիտ չեմ, որ նման դեպքերում տեղին է խոսել ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու մասին։ Արտասահման գնալով դու այլեւս հասանելի չես նախաքննությանը, այսինքն պետք է վարույթն իրականացնող մարմինը իր քննչական գործողությունների պլանը համապատասխանեցնի մեղադրյալի՝ արտասահմանյան ուղեւորությունների գրաֆիկի հե՞տ։ Հարցը պետք չէ միակողմանի դիտարկել։  Մի շարք օրինաչափ դեպքերում մեր Սահմանադրությունը նախատեսում է այդ իրավունքների սահմանափակումը եւ դա բնական է։ Այլ հարց է՝ դրա չչարաշահումը։ Այլ հարց է, նախաքննությունը, հետագայում նաեւ դատաքննությունը  ողջամիտ ժամեկտում իրականացնելը, այլ հարց է  դատական նիստերի անընդհատության սկզբունքի պահպանումը։

Պետք է կարողանանք հասնել այն դատողության ձեւավորմանը, որ խափանման միջոցը ընդամենը մի նպատակ է հետապնդում՝ որ անձը նախաքննության ընթացքում   պատշաճ վարքագիծ դրսեւորի, այսինքն չխուսափի քննությունից, անօրինական ներգործություն չունենա : Եթե այս խնդիրը լուծում ենք,  ուրեմն պետք է կենտրոնանանք քրեական գործը արագ քննելու  եւ դատարան ուղարկելու,  դատարանում  էլ դատաքննություն արագ կազմակերպելու հարցի վրա: Այստեղ, ինչպես նշեցի,  լուրջ խնդիրներ կան։   Դատաքննությունը երբեմն տարիներով  ձգձգվում է։  Քրեական դատավորության օրենսգրքում կա սկզբունք չէ դատաքննության  անընդհատության մասին : Այս մասին կարծես մոռացել են։ Այն նույնքան հավասարազոր պայման է, որքան դատական կազմի անփոփոխ լինելը։ Քրդատօրենսգիրքն ուղղակի ամրագրում է, որ  յուրաքանչյուր գործով դատական նիստը տեղի է ունենում անընդհատ, բացի հանգստի համար օրենսդրությամբ սահմանված ժամանակից։ Բայց պրակտիկայում հանգստի ժամանակը ավելի երկար է տեւում, քան դատական նիստը։ Բազմաթիվ գործեր կան, երբ դատարանը շաբաթներով նիստեր չի հրավիրում։ Նիստը պետք է սկսվի առավոտյան եւ ավարտվի աշխատանքային ժամի ավարտի հետ միասին եւ միայն այս անընդահատության սկզբունքի պահպանման դեպքում հնարավոր կլինի ողջամիտ ժամկետում ավարտել դատավարությունները եւ խուսափել մարդու իրավունքների խախտումներից։ Ավելին՝ այս ձգձգումները վատ են անդրադառնում նաեւ դատական մարմինների հեղինակության վրա, որովհետեւ հասարակության հիշողության մեջ մնում է, որ հանցագործը մնաց անպատիժ կամ անմեղ մարդը հանիրավի տարիներ շարունակ մնացել է կալանքի տակ։

-  Բայց շատ դեպքերում դատարանները նիստերը հետաձգում են կողմերի մասնակցության բացակայության պատճառով։  Վկաները, երբեմն նաեւ ՝ տուժողները չեն ներկայանում նիստերին եւ դատարանը փորձում է ապահովել նրանց մասնակցությունը։ 

- Մեր երկրում քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա։ Համենայն դեպս՝ այս սկզբունքն է ամրագրված քրեական դատավարության օրենսգրքում, բայց դատարանը չգիտես ինչու իր վրա է վերցրել կողմերի պարտականությունը։ Մեղադրող եւ պաշտպանական կողմերը պետք է շահագրգռված լինեն իրենց ապացույցները ներկայացնել դատարանին, այդ թվում՝ ապահովել իրենց վկաների մասնակցությունը եւ եթե չեն կարողանում , ապա դա արդեն իրենց խնդիրն է։ Դատարանը չպետք է փորձի կողմերի համար ապացույց ձեռք բերել։ Դատարանը  պարտավոր է ապացույցների համակցությամբ կայացնել դատական ակտ, պարզել անձի մեղավորությունը կամ անմեղությունը, իսկ չփարատված կասկածներն էլ մեկնաբանել հօգուտ  ամբաստանյալի։  Եթե մի քանի անգամ այս կամ այն կողմը ապացույցները պատշաճ չներկայացնելու պատճառով  պարտվի դատարանում՝ կսթափվեն եւ կվերանայեն իրենց աշխատաոճը, ավելի պատասխանատու կմոտենան դատարանում ապացույցների հետազոտմանը ։ Եթե դատարանը ձերբազատվի կողմերի փոխարեն աշխատելու բարդույթից՝ վստահ եմ դրանից կշահի միայն արդարադատությունը։։

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]