Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դատախազը փոխել է Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը 02/03/2019   11:36  |  ԼՐԱՀՈՍ

 Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառած 15 մլն դրամի վնասը և ներկայացել նախաքննական մարմնին, ինչը նկատի ունենալով՝ դատախազը փոխվել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս մասին տեղեկացանք՝  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում առերևույթ տեղի ունեցած կոռուպցիոն հանցագործության փաստերի առթիվ 2018թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում։

Մինչդատական քրեական վարույթում իրականացված քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրեն Մ. Ս.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. ապրիլ ամիսը ներառյալ գրանցելով պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի հաստիքին, իրականում վերջինիս կողմից բաժանմունքի վարիչի պարտականությունները չկատարելու պայմաններում, նրանից ամսական ստացել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.200.000 ՀՀ դրամ աշխատավարձի գումար։

Գրեթե նույն կերպ, տնօրենը պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժին 2014թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2018թ. մայիսի 28-ը, համատեղության կարգով գրանցելով պոլիկլինիկայի ֆիզիոթերապևտի հաստիքին, տեղյակ լինելով վերջինիս կողմից ֆիզոթերապևտի պարտականությունները չկատարելու մասին, իր պաշտոնեական դիրքի հեղինակությունն օգտագործելով, ներգործելով վերջինիս վրա, 41 ամիս շարունակ, ֆիզիոթերապևտի հաստիքի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված 120.000 ՀՀ դրամ աշխատավարձը՝ ընդհանուր 4.920.000 ՀՀ դրամ գումարը, նրանից ստացել և յուրացրել է:

Մեկ քաղաքացու էլ տնօրենը 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. մայիսի 18-ը, գրանցելով պոլիկլինիկայի քաղպաշտպանության պետի հաստիքին, իրականում վերջինիս կողմից քաղպաշտպանության պետի պարտականությունները չկատարելու պայմաններում, 41 ամիս, յուրաքանչյուր ամսվա 54.000 ՀՀ դրամ աշխատավարձը՝ ընդհանուր 2.214.000 ՀՀ դրամ գումարը յուրացրել է՝ պետության օրինական շահերին  պատճառելով էական վնաս:

Բացի այդ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պոլիկլինիկայի տնօրենը 2008թ. հուլիս ամսվա վերջերին իր աշխատասենյակում քաղաքացուց անձամբ ստացել է 500 ԱՄՆ դոլար կաշառք և վերջինիս ներկայացրած անձին՝ նշանակել է ինֆեկցիոն կաբինետի բուժքույր։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2015-2017թթ ընթացքում բուժհաստատության մի քանի աշխատակիցներից պահանջել և ստացել է կաշառքներ՝ նրանց վերապատրաստման դասընթացների ուղարկելու համար:   

 
Մեկ այլ դեպքում տնօրենը նույն պոլիկիլինիկայի էնդոկրինոլոգի՝ 2017թ. հոկտեմբերից մինչև 2018թ. ապրիլ ամիսը ներառյալ աշխատանքի չհաճախելու և էնդոկրինոլոգի պարտականությունները չկատարելու պայմաններում նրան չի ազատել աշխատանքից, փոխարենը վերջինս 7 ամիս շարունակ իր յուրաքանչյուր ամսվա 54.000 դրամ աշխատավարձը ստանալով բանկային քարտի միջոցով, հանձնել է տնօրենին՝ վերջինիս պահանջով, որը ևս յուրացվել է:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանց պոլիկլինիկայի արհեստակցական կազմակերպության ընդհանուր ժողովի որոշման, նշված կազմակերպության նախագահ Ն. Գ.-ի միջոցով կանխիկացրել է պոլիկլինիկայի 2017 թվականի արհեստակցական կազմակերպության խոշոր չափերի հասնող՝ 524.000 ՀՀ դրամ գումարը և յուրացրել։

2018թ. հուլիսի 19-ին որոշում է կայացվել Մ. Ս.-ին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննության ընթացքում առգրավվել են Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի 2012-2018 թթ. ընկած ժամանակահատվածում աշխատավարձերի վճարման տեղեկագրերը, բանկային փոխանցումների վերաբերյալ և այլ փաստաթղթերը, որոնցով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվում է ստուգում, որի արդյունքները դեռևս չեն ստացվել։

2019թ. հունվարի 24-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ստացվել է մեղադրյալ Մ. Ս.-ի դիմումը, որով վերջինս խնդրել է վերացնել իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ հնարավորություն ընձեռելով ազատորեն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։

Փետրվարի 1-ին նա ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ 5 դրվագ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 1 դրվագ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագ, 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով առաջադրված մեղադրանքներում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարած արարքների համար, փոխհատուցել է պատճառված նյութական վնասը և ներկայացրել 15.000.000 ՀՀ դրամ վճարում կատարելու վերաբերյալ անդորրագրերը, որից 11․500․000 դրամ մուծել է ՀՀ գլխավոր դատախազության, իսկ մնացածը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։

Նկատի ունենալով, որ մեղադրյալ Մ. Ս.-ն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, զղջացել է կատարած հանցանքների համար, նախկինում դատված չի եղել, ունի մշտական բնակության վայր, փոխհատուցել է պատճառված նյութական վնասը և ազատության մեջ մնալով չի խուսափի քննությունից, 2019թ. փետրվարի 1-ին դատախազի որոշմամբ վերացվել է Մ. Ս.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:42 01/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀամաներման կիրարկման ընթացքում արձանագրվել են խախտումներ. դատախազությունը ներգործության միջոցներ է ձեռնարկել
19:49 19/12/2018  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազությունը 5.5մլն դրամ հափշակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկել է դատարան
19:26 14/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթադրյալ ընտրական հանցագործության դեպքերից 6-ով քրեական գործեր են հարուցվել, 147-ով շարունակում են նյութեր նախապատրաստվել. ամփոփում
19:01 10/12/2018  |  ԼՐԱՀՈՍԱԺ արտահերթ ընտրություններում թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրեական գործ
17:03 09/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրն արձանագրված ենթադրյալ ընտրական հացնագործության 31 դեպքով նախապատրաստվում են նյութեր
19:15 05/12/2018  |  ԼՐԱՀՈՍԱրտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կատարված ընտրական բնույթի ենթադրյալ հանցագործության մասին տվյալներ պարունակող 26 դեպք ստուգվում է, 8 դեպքով նախապատրաստվում են նյութեր
20:04 27/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Բրյուսելում մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության՝ օրենքի գերակայության հարթակի հանդիպմանը
19:11 27/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում. քննարկվել են ընտրախախտումների դեմ քրեաիրավական պայքարին առնչվող հարցեր
12:16 21/11/2018  |  ԼՐԱՀՈՍ2018թ. ընթացքում հանրապետության բուժհաստատություններում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով պետությանն ավելի քան 500մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ
21:51 12/11/2018  |  ԼՐԱՀՈՍԹուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո. ՀՀ դատախազություն

Արխիվ

[]