ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական համակարգը պետք է կարողանա ձեռնպահ մնալ «ժողովրդահաճո» կամ «իշխանահաճո», կուզեք՝ «իշխանավախ» գործողություններից.Գագիկ Խաչիկյան 02/03/2019 02:31 | Հարցազրույց
Վերջին ամիսներին նկատվում է դատական համակարգի նկատմամբ անվստահության գեներացում։ Հանրային մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերով խափանման միջոցների ընտրությունը դարձել է լուրջ փորձություն` դատական իշխանության համար, որոնք վերածվել են երկարատեւ դատավարությունների։ Մի կողմից մեղադրյալների փաստաբաններն են բողոքում դատարանների որոշումների դեմ՝ նշելով, որ խախտվում են Կոնվենցիայի եւ Սահմանադրության պահանջները, մյուս կողմից քաղաքացիներն են դժգոհում ու փակում ճանապարհները՝ ինչ-ինչ պահանջներ ներկայացնելով դատարաններին, իսկ իշխանություններն էլ ամենաբարձր մակարդակով հրապարակայնորեն հնչեցնում են դատավորներին ուղղված իրենց ակնկալիքների վերաբերյալ ազդակները։ Դատաիրավական ոլորտի նկատմամբ հանրության չարդարացված սպասումների մասին ենք «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում փաստաբան Գագիկ Խաչիկյանը։
- Պարոն Խաչիկյան, հետհեղափոխական Հայաստանում եւս դատական համակարգը լուրջ փորձությունների է ենթարկվում, կասկածի տակ է դրվում դատավորների անաչառությունը, առանձին դեպքերում նաեւ՝ գրագիտությունն ու կոմպետենտությունը։ Ընդ որում՝ հնչեղություն ունեցող գործերի դատավարությունը դեռ չի սկսվել, այս փուլում միայն խափանման միջոցների հարցերն են քննարկվում, բայց արդեն առկա է բեւեռացված մոտեցում դատարանների նկատմամբ։ Ինչու, ինչու չի հաջողվում մեզ վերականգնել դատարանների նկատմամբ հավատը ։
- Ոչ միայն դատական իշխանությունը, այլ ընդհանրապես դատաիրավական համակարգը պետք է սովորի հարգել իր աշխատանքը, գիտակցի իր պատասխանատվությունը իրավական պետություն կառուցելու գործում։ Սրանք սոսկ խոսքեր չեն։ Նախեւառաջ այդ համակարգի աշխատակիցները պետք է կարողանան ձեռնպահ մնալ «ժողովրդահաճո» կամ «իշխանահաճո», կուզեք՝ «իշխանավախ» գործողություններից։ Նրանց որոշումները պետք է պարզապես լինեն օրինական։ Խոսում ենք մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցներ կիրառելու դատարանների որոշումների ընկալումների մասին, բայց մոռանում ողջամիտ ժամկետների մասին։ Խափանման միջոցի քննարկման հարցը կարող է տեւել շաբաթներ եւ հասարակության տարբեր շերտերի մոտ բնականաբար կարող է թյուր կարծիք ձեւավորվել տվյալ անձի մեղավորության վերաբերյալ։ Խափանման միջոցի հարցը երբեմն նույնացվում է անձի մեղավորության վերաբերյալ դատական ակտի հետ, ինչն էլ թյուրընկալումների տեղիք է տալիս։
Նախնական քննության փուլում խոսքն ընդամենը գնում է անձին ժամանակավորապես մեկուսացնելու մասին, եթե այդ փուլում առկա է հիմնավոր կասկած կատարված հանցագործությանը տվյալ անձի առնչության վերաբերյալ, երկրորդ՝ կան տվալներ, որ նա կդիմի փախուստի, կխուսափի քննությունց կամ կխոչընդոտի քննությանը՝ ազդելով դատավարության մասնակիցների վրա։ Չկա գիտակցումը, որ կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոցի ընտրությունը որեւէ նշանակություն չունի մեղադրյալի մեղավորության կամ անմեղության հաստատման հետ։ Ես կարծում եմ պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերել տերմիններն օգտագործելիս։
- Մի քանի հնչեղություն ունեցող գործերով՝ բավականին մեծ աղմուկ հանեց խափանման միջոցների փոփոխությունը, գրավով ազատ արձակումը։ Հասարակության մոտ ընտրովի արդարադատության ընկալում ձեւավորվեց, որ ով փող ունի ազատվում է, ով ոչ՝ ոչ։
– Իսկ ի՞նչ է գրավը։ Ի վերջո, դա առանձին խափանման միջոցի տեսակ չէ, այլ՝ կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց։ Մի կողմից բողոքում ենք, որ կալանավորումն ամենատարածված խափանման միջոցն է, բայց նաեւ բողոքում ենք, երբ դրան այլընտրանքային այլ խափանման միջոց է կիրառվում։ Այստեղ խնդիրը միայն դատարաններինը չէ, այլ նաեւ մերը, նկատի ունեմ հասարակության տարբեր շերտերին, հանրային կարծիքի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող անձանց։ Երբեմն քաղաքական նկատառումներից կամ նախասիրություններից ելնելով ամեն ինչ խառնում ենք իրար ու հետո էլ ասում, թե չկա վստահություն։ Սկսենք նրանից, որ նման դեպքերում սխալ է կիրառել «ազատվել» տերմինը, այլ ընդամենը նախաքննության փուլում փոխվել է խափանման միջոցը։ Եթե վաղը դատարանը հիմնավորված կհամարի մեղադրանքը եւ կորոշի նրան ազատազրկման դատապարտել, ապա նախկինում ընտրված խափանման միջոցը արգելք չի կարող լինել եւ հենց դատարանի դահլիճից կարող է ամբաստանյալը ալանավորվել։ Ասում են՝ կարող է դիմել փախուստի՝ համամիտ չեմ, նա մեղադրյալը է եւ սահման հատելը կարող է սահմանափակվել, արգելվել նրա երկրից հեռանալը։ Երկրորդ՝ հափշտակությունների գործերով խոշոր գրավների կիրառումը, կարծում եմ, կարեւոր նախապայման է, որ տվյալ անձը չդիմի փախուստի, քանի որ այդ դեպքում գրավի գումարն արդեն կպետականացվի, որը չի վերադարձվի նաեւ նրա հայտնաբերվելու դեպքում։ Կարծում եմ՝ հասարակության հետ շփվելիս պետք է լինել անկեղծ, բացատրել իրավակարգավորումները, եւ ոչ թե առաջնորդվել կոնյուկտուրային շահերով։
-Պարոն Խաչիկյան, ասում եք պետք է կանխել այն անձանց մեկնելու հնարավորությունը, որոնց նկատմամբ գրավ է կիրառվել։ Բայց հնարավոր է ամիսներ տեւի նախաքննությունն ու այդպիսով անհարկի սահմանափակվի նրա ազատ տեղաշարժը։
- Համամիտ չեմ։ Ինչպես նշեցի՝ գրավը առանձին խափանման միջոցի տեսակ չէ, այլ՝ այլընտրանքային։ Մարդն, ըստ էության կալանքի տակ է, ուղղակի այլընտրանքային տարբերակով ՝գրավի կիրառմամբ հնարավորություն է տրվում, որ չմնա քրեակատարողական հիմնարկում։ Արդյոք կալանավորված անձը կարող է հարց բարձրացնել արտերկիր սեմինարի գնալու մասին, իհարկե՝ ոչ։ Հետեւապես՝ չեմ կարծում, որ այլընտրանքային խափանման միջոցի դեպքում պետք է նման իրավունք տալ։ Կամ ասում են՝ ստորագրությամբ բաց եք թողել, հիմա էլ թողեք գնամ արտասահման։ Ոչ։ Ինչու ենք ասում որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, այսինքն ստորագրություն ես տվել, որ չես թաքնվելու, որ հասանելի ես լինելու նախաքննական մարմնին։ Համամիտ չեմ, որ նման դեպքերում տեղին է խոսել ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու մասին։ Արտասահման գնալով դու այլեւս հասանելի չես նախաքննությանը, այսինքն պետք է վարույթն իրականացնող մարմինը իր քննչական գործողությունների պլանը համապատասխանեցնի մեղադրյալի՝ արտասահմանյան ուղեւորությունների գրաֆիկի հե՞տ։ Հարցը պետք չէ միակողմանի դիտարկել։ Մի շարք օրինաչափ դեպքերում մեր Սահմանադրությունը նախատեսում է այդ իրավունքների սահմանափակումը եւ դա բնական է։ Այլ հարց է՝ դրա չչարաշահումը։ Այլ հարց է, նախաքննությունը, հետագայում նաեւ դատաքննությունը ողջամիտ ժամեկտում իրականացնելը, այլ հարց է դատական նիստերի անընդհատության սկզբունքի պահպանումը։
Պետք է կարողանանք հասնել այն դատողության ձեւավորմանը, որ խափանման միջոցը ընդամենը մի նպատակ է հետապնդում՝ որ անձը նախաքննության ընթացքում պատշաճ վարքագիծ դրսեւորի, այսինքն չխուսափի քննությունից, անօրինական ներգործություն չունենա : Եթե այս խնդիրը լուծում ենք, ուրեմն պետք է կենտրոնանանք քրեական գործը արագ քննելու եւ դատարան ուղարկելու, դատարանում էլ դատաքննություն արագ կազմակերպելու հարցի վրա: Այստեղ, ինչպես նշեցի, լուրջ խնդիրներ կան։ Դատաքննությունը երբեմն տարիներով ձգձգվում է։ Քրեական դատավորության օրենսգրքում կա սկզբունք չէ դատաքննության անընդհատության մասին : Այս մասին կարծես մոռացել են։ Այն նույնքան հավասարազոր պայման է, որքան դատական կազմի անփոփոխ լինելը։ Քրդատօրենսգիրքն ուղղակի ամրագրում է, որ յուրաքանչյուր գործով դատական նիստը տեղի է ունենում անընդհատ, բացի հանգստի համար օրենսդրությամբ սահմանված ժամանակից։ Բայց պրակտիկայում հանգստի ժամանակը ավելի երկար է տեւում, քան դատական նիստը։ Բազմաթիվ գործեր կան, երբ դատարանը շաբաթներով նիստեր չի հրավիրում։ Նիստը պետք է սկսվի առավոտյան եւ ավարտվի աշխատանքային ժամի ավարտի հետ միասին եւ միայն այս անընդահատության սկզբունքի պահպանման դեպքում հնարավոր կլինի ողջամիտ ժամկետում ավարտել դատավարությունները եւ խուսափել մարդու իրավունքների խախտումներից։ Ավելին՝ այս ձգձգումները վատ են անդրադառնում նաեւ դատական մարմինների հեղինակության վրա, որովհետեւ հասարակության հիշողության մեջ մնում է, որ հանցագործը մնաց անպատիժ կամ անմեղ մարդը հանիրավի տարիներ շարունակ մնացել է կալանքի տակ։
- Բայց շատ դեպքերում դատարանները նիստերը հետաձգում են կողմերի մասնակցության բացակայության պատճառով։ Վկաները, երբեմն նաեւ ՝ տուժողները չեն ներկայանում նիստերին եւ դատարանը փորձում է ապահովել նրանց մասնակցությունը։
- Մեր երկրում քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա։ Համենայն դեպս՝ այս սկզբունքն է ամրագրված քրեական դատավարության օրենսգրքում, բայց դատարանը չգիտես ինչու իր վրա է վերցրել կողմերի պարտականությունը։ Մեղադրող եւ պաշտպանական կողմերը պետք է շահագրգռված լինեն իրենց ապացույցները ներկայացնել դատարանին, այդ թվում՝ ապահովել իրենց վկաների մասնակցությունը եւ եթե չեն կարողանում , ապա դա արդեն իրենց խնդիրն է։ Դատարանը չպետք է փորձի կողմերի համար ապացույց ձեռք բերել։ Դատարանը պարտավոր է ապացույցների համակցությամբ կայացնել դատական ակտ, պարզել անձի մեղավորությունը կամ անմեղությունը, իսկ չփարատված կասկածներն էլ մեկնաբանել հօգուտ ամբաստանյալի։ Եթե մի քանի անգամ այս կամ այն կողմը ապացույցները պատշաճ չներկայացնելու պատճառով պարտվի դատարանում՝ կսթափվեն եւ կվերանայեն իրենց աշխատաոճը, ավելի պատասխանատու կմոտենան դատարանում ապացույցների հետազոտմանը ։ Եթե դատարանը ձերբազատվի կողմերի փոխարեն աշխատելու բարդույթից՝ վստահ եմ դրանից կշահի միայն արդարադատությունը։։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/10/2025 14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան
- 01/10/2025 12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան
- 01/10/2025 11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան
- 01/09/2025 18:32 Ինչպես ինքնասպանել հայրենիքը. Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/10/2025 13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ
- 01/10/2025 12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր
- 01/10/2025 10:04 Այրվել է ավտոմեքենա
- 01/09/2025 23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
- 01/07/2025 12:52 Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ձևակերպել են ամուսնալուծությունը
- 01/07/2025 00:02 Շներ վարժեցնողը ցրել է պոչը թափահարող շների մասին առասպելը
- 01/06/2025 12:38 Մագնուս Կարլսենն ամուսնացել է
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը