ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այց է կատարել Ավստրալիա 02/02/2019 13:56 | ԼՐԱՀՈՍ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 1-ին հովվապետական այցով ժամանել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա շքախմբին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի օդանավակայանում դիմավորել են թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի գլխավորությամբ թեմի եկեղեցականները, թեմական և ծխական, ինչպես նաև հայկական կազմակերպությունների շուրջ քսան ներկայացուցիչներ:
Լուսանկարները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի
Փետրվարի 2-ին Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել «Հրաշափառ»-ի արարողություն: Եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին խաչվառներով, դրոշակներով և բարիգալստյան պաստառներով դիմավորել են հոգևոր դասը և թեմական և ծխական խորհրդների անդամներ, երգչախմբերի անդամներ, դպրոցական աշակերտներ և սկաուտներ:
Աղ ու հացի օրհնության արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը շարականների երգեցողության ներքո հանդիսավորապես մուտք է գործել եկեղեցի, ուր Հայոց Հովվապետի օրհնաբեր այցին սպասում էին ավելի քան 400 հավատացյալներ: Օրհնելով բարեպաշտ հայորդիներին` Նորին Սրբությունն ուղղվել է դեպի Սուրբ Խորան, ուր կատարվել է Եկեղեցու երկրպագության կարգը:
Այնուհետև հանուն եկեղեցական դասին, թեմական, ծխական խորհուրդների և համայն ավստրալահայության Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունել և բարի գալուստ է մաղթել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը` հրավիրելով Նորին Սրբությանն իր հայրական օրհնությունը բաշխելու ներկա ժողովրդին:
Իր պատգամի բնաբան ընտրելով «Ինչպես որ ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, այնպես էլ ընթացե՛ք Նրանով՝ արմատավորված և կառուցված Նրա վրա, հաստատ մնալով հավատի մեջ» առաքելական հորդորը` Ամենայն Հայոց Հայրապետը ողջունել է Ավստրալիայում բնակվող եկեղեցասեր ու ազգասեր հայորդիներին` գոհաբանությամբ առ Աստված նշելով, որ տարիներ անց Տերը վերստին շնորհ է պարգևել այցելելու Ավստրալիա և Քրիստոսահիմն ու լուսավորչահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու լույսը բերելու նրանց, սերն ու քաջալերանքը հայրենաբնակ եղբայրների ու քույրերի:
«Դարերի ընթացքում դժվարություններ ու փորձություններ է դիմագրավել մեր ժողովուրդը, ցեղասպանության հետևանքով ցրվել աշխարհով մեկ, բայց ամենուր, առաքյալի պատվերի համաձայն, պահպանել է հավատարմությունը առ Աստված, համբերել նեղությունների և գովարժան գործերով բարձրացրել իր կյանքը: Ինչպես որ աշխարհասփյուռ հայ համայնքներում, այստեղ՝ Ավստրալիայում նույնպես հայ համայնքի պատմությունը եղել է փորձությունների հաղթահարում, նոր հաջողությունների կերտում, Հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն ու հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հավատարմության գովելի վկայություն: Դուք այստեղ համախմբվել եք աշխարհի տարբեր հայ համայնքերից և բերելով ու պահպանելով ձեր ավանդույթները, դրանց գեղեցիկ բազմազանությամբ հարստացրել ու բարեզարդել եք Սիդնեյի համայնքը: Անցյալ դարի կեսերից այստեղ ծուխի հաստատումը և Սուրբ Հարություն եկեղեցու հիմնումն ու նրա շուրջ համախմբումը առավել աշխուժացրեց ազգային և հոգևոր-եկեղեցական կյանքը Սիդնեյի հայ համայնքի: Ծխական կյանքի առաջընթացին մեծապես նպաստեցին հայալեզու դպրոցների բացումը, տիկնաց և երիտասարդաց միությունների, տարեցների խնամքի կազմակերպության հաստատումը, ազգային, բարեսիրական և մշակութային բոլոր այն կառույցները, որ հիմնադրվել և գործում են ձեր ջանքերով:
Այսօր դուք նույն նախանձախնդիր ոգով զորացնում եք ազգային-եկեղեցական ձեր կյանքը, շեն ու բարօր պահում ձեր եկեղեցին, ազգային, մշակութային հաստատությունները: Բարեպաշտ ձեր ընթացքը դուք զարդարում եք եկեղեցանվեր գործերով, մանուկ սերնդի հոգատար դաստիարակությամբ՝ ջանալով ձեր զավակների հոգում սերմանել հավատքն առ Աստված և սերը առ ազգն ու հայրենին, որպեսզի նրանք էլ՝ արմատավորված Քրիստոսին, ընդունեն Աստծո շնորհները և շարունակեն մեր ժողովրդի` Քրիստոսին հավատարիմ ազգային իրենց կյանքը: Ձեր ջանքերի բարի արդյունքները բերկրությամբ են լցնում համայնքի յուրաքանչյուր անդամի հոգին, ինչպես նաև Հայրապետիս սիրտը», – ասել է Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը:
Վեհափառն ընդգծել է, որ թեմական ու ծխական կյանքի աշխուժությունը, հոգևոր-եկեղեցական անդաստանի բարեզարդությունը Աստծուց օրհնյալ պտուղներն են ավստրալաբնակ հայորդիների աստվածասիրության, ազգասիրության ու հայրենանվիրումի: Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձել է հայրենիքի հանդեպ հայ համայնքի կողմից մշտապես դրսևորվող սիրուն և զորակցությանը` հաստատելով , որ զորեղ սփյուռքը նաև ուժ և զորություն է հայրենիքին, ինչպես հայրենիքը ուժ և զորություն է սփյուռքի համար, երաշխավորը սփյուռքի գոյատևման և պայծառության:
Հայոց Հովվապետը քաջալերել է հայորդիներին հանապազ ընթանալ Քրիստոսով, մեր հայրերի ավանդներով, հայրենյաց ջերմ սիրով: «Սիրելիներ, ձեր հոգևոր միասնականության մեջ է, որ արթուն կմնա ձեր և ձեր զավակների աստվածասեր, ազգանվեր ու եկեղեցասեր ոգին, քանզի այդ միասնականությամբ են ձեր հայրերը դիմակայել բոլոր փորձություններին, հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ միաբանությամբ և դուք պիտի զորացյալ պահեք ազգային կյանքը Սիդնեյ քաղաքում և արդյունավորեք ձեր սերը առ հայրենին և սերը դեպի մեր Սուրբ Եկեղեցին և նրա Աստվածակառույց հոգևոր սուրբ կենտրոն Սուրբ Էջմիածինը», – հավելել է Հայոց Հայրապետը` նշելով, որ հայրենիքից հեռու՝ բազում մարտահրավերներ կան նրանց կյանքում, դժվարություններ հատկապես նոր սերնդին ազգային ոգով ու նկարագրով կրթելու, եկեղեցական կյանքում ներգրավված պահելու գործում: Նորին Սրբությունը հաստատել է, որ տարակույս չունի, որ առկա բոլոր խնդիրներով հանդերձ հայորդիները պիտի շարունակեն մեր ժողովրդին հատուկ քաջությամբ ու տոկունությամբ պահպանել հոգևոր ու ազգային արժեքները, հաստատուն ու անխաթար պահել իրենց բարեպաշտ կյանքը:
Իր գնահատանքը բերելով ամենքին ազգային-համայնքային ու եկեղեցական կյանքում իրենց նվիրյալ ծառայության ու հոգատար ջանքերի համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է, որ Տերը բարօրության մեջ պահի Ավստրալիան և նրա բարեպաշտ ժողովրդին, Իր շնորհներով օրհնի համայն մեր ժողովրդին իր խաղաղ ու պայծառ գալիքը կերտելու և հավատքով ամուր միշտ փառավորելու Երկնավորին:
Պատգամի ավարտին, Հայրապետական մաղթերգի երգեցողությունից հետո հավատավոր հայորդիները հնարավորություն են ունեցել մոտենալու Նորին Սրբությանը և համբուրելու նրա Սուրբ Աջը և ստանալու նվեր խաչիկներ:
Այնուհետև Սուրբ Հարություն եկեղեցու սրահում տեղի է ունեցել հանդիպում ժողովրդի հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից