Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը

Ռոբերտ Քոչարյանի գործով այլևս դատարաններին չափազանց դժվար է լինելու առանց հստակ պատճառաբանության Սահմանադրական դատարան դիմելուց խուսափելը. Արամ Վարդեւանյան 02/01/2019   12:16  |  Հարցազրույց

Հայաստանի Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կարող է հետաքրքիր եւ բեկումնային նշանակություն ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի քրեական գործով առաջադրված մեղադրանքի հետագա ճակատագրի հարցում։ Սահմանադրագետ Արամ Վարդեւանյանի կարծիքով՝ բոլոր այն դատարանները, որոնք գտնում են, որ անձեռնմխելիության հարցին վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման լույսի ներքո կարող են վերջնական գնահատական տալ ուղղակիորեն խախտելու են ՀՀ Սահմանադրության իրավական պետության սկզբունքը։ ՍԴ աշխատակարգային որոշման մասին «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանել Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

- Պարոն Վարդեւանյան, մեկնաբանելով ՍԴ-ի աշխատակարգային որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի դիմումը որոշումը վարույթ չընդունելու մասին՝ նշել եք, որ ՍԴ-ն այդպիսով փաստել է, որ միայն Սահմանադրական դատարանը կարող է վերջնական լուծում տալ սահմանադրական նորմերի մեկնաբանման և կիրառման հարցերին։ Նախ խնդրում եմ պարզաբանեք, թե ՍԴ աշխատակարգային որոշումը իրավակիրառ պրակտիկայում ինչ ազդեցություն եւ նշանակություն ունի։

- Նախ ուզում եմ նշել, որ Սահմանադրական դատարանի կողմից ընդունվում են մի քանի տեսակի որոշումներ։ Անհատական գանգատների, ինչպես Հանրապետության երկրորդ նախագահի դեպքում էլ, նախ դիմումը քննարկվում է դատական կազմի կողմից, որը բաղկացած է երեք դատավորներից։ Դատական կազմի որոշումը ընդունվում է միայն կոնսենսուսով, այսինքն բոլորը պետք է միաձայն կողմ կամ դեմ լինեն դիմումի վարույթ ընդունելու հարցին։ Եթե կոնսեսուսը բացակայում է հարցը տեղափոխվում է աշխատակարգային որոշմամբ ընդունվելու տիրույթ։ Աշխատակարգային որոշումները ընդունվում են Սահմանադրական դատարանի ամբողջ կազմով և դրանով է պայմանավորված նման որոշմումների իրավական ազդեցության բարձր մակարդակը։ Ավելին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ հաստատում է Սահմանադրական դատարանի կոնանադրությունը, աշխատակարգը և բազմիցս իր որոշումներում հղում է տվել իր աշխատակարգային որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներին։ Ինչպես նկատեցիք, տվյալ դեպքում որոշումը ընդունվել է Սահմանադրական դատարանի ամբողջ կազմով։ Սահմանադրական դատարանի ամբողջ կազմով ընդունվող իրավական դիրքորոշումները պարտադիր կատարման ենթակա են և հենց դրանում է կայանում տարբերությունը։ Գործնականում այն կարող է հանդիսանալ նաև իրավունքի աղբյուր՝ այսինքն իրավակիրառ պրակտիկայում պարտավոր են հաշվի առնել այդ դիրքորոշումը, ընդհուպ մինչև որպես նոր հանգամանքի։

- Հարցազրույցներից մեկում ասել եք, որ նշված որոշմամբ ՍԴ-ն փաստել է, որ միայն Սահմանադրական դատարանը կարող է վերջնական լուծում տալ սահմանադրական նորմերի մեկնաբանման և կիրառման հարցերին։ Այսօր փաստացի ունենք մի իրավիճակ, երբ նախագահի ինստիտուտի սահմանադրական անձեռնմխելիության վերաբերյալ դատական իշխանության ներկայացուցիչները ունեն տարբեր մոտեցումներ եւ յուրովի են մեկնաբանում Սահմանադրությունը՝ ձեռնպահ մնալով իրենց նախաձեռնությամբ ՍԴ դիմելուց։ Աշխատակարգային այս որոշումը ինչ ազդեցություն կունենա։ Կամ ընդհանրապես՝ կունենա, թե ոչ։

- Աշխատակարգային որոշումը, եթե գործնականում ազդեցություն չունենա, նման իրավիճակը ինքնին կհանդիսանա իրավական պետության սկզբունքի խախտում, քանի որ նման պայմաններում խախտվելու է Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը։ Իրավացի եք, սահմանադրական նորմերի վերաբերյալ առկա են տարբեր մոտեցումներ իրավակիրառ պրակտիկայում և ինձ համար առավել անհանգստացնող էր այն, որ շրջանառության մեջ էր դրվել այն մոտեցումը, որ իբրև վճռաբեկ դատարանը արդեն վերջնական լուծում է տվել սահմանադրական նորմերի մեկնաբանման վերաբերյալ։ Սահմանադրական դատարանը իր հունվարի 25-ի որոշմամբ ուղղակիորեն արձանագրեց, որ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը բնավ վերջնական չէ և չի կարող հանդիսանալ վերջնական։ Կարծում եմ սա բավականին լուրջ ազդակ պետք է հանդիսանա իրավակիրառ պրակտիկայի ճիշտ և սահմանադրական պահանջներին համապատասխան զարգացման համար։

- Դուք նշել եք, որ ըստ աշխատակարգային որոշմամբ ՍԴ-ն արձանագրել է, որ եթե դատարանները, առավել ևս Վճռաբեկ դատարանը նկատում են, որ նորմի կիրառությունը առաջացնում են սահմանադրականության խնդիր, պարտավոր են դիմել ՍԴ։ Վճռաբեկ դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննարկման ժամանակ միայն դատավոր Սերժիկ Ավետիսյանն էր հատուկ կարծիք ներկայացրել՝ կարեւորելով երկրորդ նախագահի անձեռնմխելության սահմանադրականության հարցի պարզաբանման համար ՍԴ դիմելը։ Իսկ ՎԴ-ն փաստացի գտել էր, որ Սահմանադրականության հետ կապված խնդիր չկա եւ որոշում կայացրել։ Արդյոք ՍԴ-ի այս որոշումից հետո պաշտպանական խումբը եւս մեկ անգամ կբարձրացնի դատական համակարգի առաջ այդ հարցը եւ կմիջնորդի, որպեսզի դատարանը դիմի ՍԴ։

- Հարցին կարելի է մոտենալ հետևյալ տեսանկյունից՝ այլևս դատարաններին չափազանց դժվար է լինելու առանց հստակ պատճառաբանության Սահմանադրական դատարան դիմելուց խուսափելը, առավելևս, երբ խոսքը չի վերաբերում անմիջականորեն գործող սահմանադրական նորմերի հարցերին։ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում անմիջականորեն գործում են միայն Սահմանադրության 2-րդ գխլի նորմերը այնսինքն մարդու իրավունքները և ազատությունները։ Սահմանադրական դատարանի այս որոշումը չափազանց կարևոր է նաև հենց այս տեսանկյունից։ Արդյոք դատարաններին նման միջնորդություն կներկայացվի թե ոչ, քննարկման հարց է։ Ուղղակի մեկ չափազանց կարևոր շեշտադրում եմ ուզում կատարել՝ բոլոր այն դատարանները, որոնք գտնում են, որ անձեռնմխելիության հարցին վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման լույսի ներքո կարող են վերջնական գնահատական տալ ուղղակիորեն խախտելու են ՀՀ Սահմանադրության իրավական պետության սկզբունքը, որից բխում է, որ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները պարտադիր կատարման ենթակա են։ Իսկ Սահմանադրական դատարանը տառացի ու ուղղակիորեն արձանագրեց, որ սահմանադրական նորմերի վերաբերյալ վերջնական լուծում տալու լիազորությունը բացառությամբ վերապահված է իրենց։ Հետևաբար խնդրին այսուհետ հենց նշվածի լույսի ներքո իրավակիրառողները պետք է մոտենան։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:37 31/01/2019  |  Քրեական խրոնիկոնԴատարանը հետաձգեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների դիմումի քննությունը. երկրորդ նախագահը հանդես կգա հայտարարությամբ
15:26 31/01/2019  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանը մասնակցում է իր պաշտպանների ներկայացրած բողոքի քննությանը
12:42 31/01/2019  |  Քրեական խրոնիկոնՔոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի այսօր
17:03 30/01/2019  |  ՀարցազրույցՍահմանադրական դատարանն արձանագրել է, որ վերջնական լուծումն ինքն է տալիս. Քոչարյանի ներկայացուցիչը պարզաբանում է ՍԴ որոշումը 
15:13 30/01/2019  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը՝ ՍԴ դիմումի քննության մերժման մասին
11:25 30/01/2019  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանին
15:41 29/01/2019  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվեց
15:39 29/01/2019  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանը կճշտի՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի առաջարկով է նկարվել «Գործ N° Մարտի 1» ֆիլմը
15:35 29/01/2019  |  ԼՐԱՀՈՍԲողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի
13:08 29/01/2019  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանին տեսակցել են որդին և դուստրը. Փաստաբան

Արխիվ

[]