ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրագրողական կազմակերպությունները մտահոգված են մարզերում գործող մասնավոր հեռուստաընկերությունների ապագայով.Հայտարարություն 02/01/2019 15:19 | ԼՐԱՀՈՍ
Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել կառավարության որոշմամբ «Շիրակ» հանրային հեռուստառադիոն լուծարելու կապակցությամբ.
«Հունվարի 31-ին կառավարությունը որոշում է կայացրել լուծարել Գյումրու «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը: Հիմնավորումը հետևյալն է՝ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանում անցում է կատարվել թվային հեռարձակման, իսկ «Շիրակի հանրային հեռուստառադիո»-ն առայսօր գործում է անալոգային տիրույթում և չի կարողանում ապահովել լայն լսարան, մինչդեռ՝ «թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչն այս պահին անիրատեսական է»:
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, բազմիցս ենք նշել, որ նախկին իշխանությունների՝ հեռարձակման ոլորտում իրականացված անհեռատես քաղաքականության հետևանքով մի շարք տեղական հեռուստաընկերություններ դուրս մնացին թվայնացման գործընթացից և հայտնվելով անհավասար պայմաններում՝ անալոգային տիրույթում, օրեցօր կորցնում են իրենց լսարանը։ Սա հակասում է թվայնացման գործընթացի նկատմամբ միջազգայնորեն ընդունված մոտեցումներին և պրակտիկային, համաձայն որոնց՝ հեռարձակման թվայնացումը որևէ կերպ չպետք է վատթարացնի գործող հեռուստաընկերությունների վիճակը։ Որպես լուծում մենք առաջարկել ենք օրենսդրական փոփոխություններ, որոնք այն ժամանակ չընդունվեցին։
Ցավոք, հիմա էլ նոր իշխանություններն արդիական լուծումներ որոնելու փոխարեն, որոշել են գնալ հեշտ ճանապարհով՝ պարզապես փակելով «Շիրակը»։ Մինչդեռ, հաշվի առնելով այդ հեռուստաընկերության բազմամյա փորձն ու լսարանի առկայությունը, կարելի էր չդիմել այդպիսի կտրուկ քայլի և, օրինակ, անցումային ժամանակաշրջան նախատեսել, սեփականաշնորհման հնարավորություն ընձեռել անձնակազմին։ Դա թույլ կտար «Շիրակ»-ին շարունակել գործունեությունը, ապագայում ներգրավվել մասնավոր մուլտիպլեքսում և հավասար մրցակցության պայմաններում ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը։
Կառավարության այս որոշումը մտահոգվելու առիթ է մարզերում գործող մոտ 10 տեղական անալոգային մասնավոր հեռուստաընկերությունների ապագայի առումով։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝
• վերանայել այդ եղանակով «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ լուծարման որոշումը
• ձեռնպահ մնալ հեռարձակման ոլորտում կտրուկ և ժամանակակից պահանջներին չհամապատասխանող քայլերից,
• մշակել ոլորտում արմատական բարեփոխումների ծրագիր՝ հիմնվելով միջազգային փորձի վրա և հաշվի առնելով մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների առաջարկությունները», -ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են՝
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից