ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արդյո՞ք «Մարտի 1»-ը լոկալ, մի առանձին վերցված դեպք է, թե՞, այնուամենայնիվ, այն մի ողջ «դեպքերի» շղթայի ընդամենը մի օղակ է… «Արդյոք կա «երրորդ կողմ»». Ստեփան Դանիելյան 01/31/2019 15:52 | Մեկնաբանություն
Քաղաքահետ Ստեփան Դանիելյանը ֆեյսնուքյան իր էջում գրում է. «Արդյոք կա «երրորդ կողմ»…
«Մարտի 1»-ի գործն ունի իրավական ու քաղաքական կողմ։ Իրավական կողմի մասին կարող են արտահայտվել իրավաբանները, սահմանադրության մասնագետները և վերջապես՝ դատարանը։ Մեր տեսակետները չպետք է այդ գործընթացին խանգարեն։
Սակայն «Մարտի 1»-ն ունի նաև քաղաքական կողմ, այսինքն՝ կարիք ունի քաղաքական գնահատականի, ինչը կարևոր է մեր պետության հետագա ընթացքի համար։ Հանրային քննարկումների միջոցով մենք պետք է գնահատենք այդ դեպքն, որպեսզի հետագայում այն չկրկնվի։
Քաղաքական գնահատական
Որպեսզի մենք՝ հանրությունը, կարողանանք հանգել քաղաքական գնահատականի, պետք է կարողանանք մի շարք հարցադրումների պատասխանը գտնել։
1. Արդյո՞ք «Մարտի 1»-ը լոկալ, մի առանձին վերցված դեպք է, թե՞, այնուամենայնիվ, այն մի ողջ «դեպքերի» շղթայի ընդամենը մի օղակ է։ Կարո՞ղ ենք, արդյոք, այն համարել 1996 թվականի նախագահական ընտրությունների քաղաքական շարունակությունն, թե՞ ոչ։
Երկու դեպքում էլ եղել են զանգվածային ցույցեր, երկու դեպքում էլ քաղաքում տանկեր են հայտնվել և հատուկ դրություն է հայտարարվել, հարյուրավոր ձերբակալվածներ են եղել, որոնց մի մասը խոշտանգումների է ենթարկվել, և, ի վերջո, հանրությունը չի ընդունել ընտրությունների արդյուքները։
Հայտնի է, որ ցանկացած հանցագործություն ծնում է նոր հանցագործություններ։ Վանո Սիրադողյանն էր վկայել տեսախցիկի առջև, որ 1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանն է որոշել («պատրաստ չի եղել երկրորդ փուլ ընտրություններին գնալու»), որ երկրորդ փուլ չի լինելու, այլ ոչ թե Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը։ Դա ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում է եղել։
2․ Արդյո՞ք 2008-ի ընտրություններն Արցախի հարցի լուծման տրամաբանության մեջ չեն դիտարկվել՝ հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, ինչը նա չերբեք չի թագցրել։
Բարոյական կողմ
Ցանկացած դիրքորոշում, որն ունի քաղաքական ու հանրային հնչողություն, պետք է ունենա նաև բարոյական կողմ։
1․ Արդյո՞ք «Մարտի 1»-ի դեպքերի համակարտ կողմերը «սև ու սպիտակի» հարթության մեջ է պետք դիտարկել, թե՞, այնուամենայնիվ, երկու «սևերի» պայքար, որին ներգրավվել է հանրությունը՝ չունենալով երրորդ՝ «սպիտակ» կողմի ընտրության հնարավորություն, կամ՝ քաղաքական կամք ու գիտակցություն։ Ըստ էության հանրությունն «ուրիշի» խաղի մեջ է մտել, չունենալով այլընտրանք։
2008-ի ընտրություններն, ինչպիսի արդյունք ունենային էլ, ակնհայտ է, շարունակելու էին հանրությանը բաժանել երկու հակամարտ կողմերի, 1996-ի բաժանարար ճեղքվածը ընդամենը շարունակություն էր ունենալու, այլ ոչ թե հանգուցալուծում։
Սրանք այն հարցադրումներն են, որոնցից խուսափել չի լինի, դրանք պետք է պատասխան ատանան, առանց որի 1996-ի ու 2008-ի էջերը շրջել չի ստացվի։
Բաց թողնված հնարավորություն
Այդ էջը հնարավոր կլիներ շրջել, եթե միաժամանակ բացվեին այդ երկու «գործերը» և դատական ու քաղաքական գնահատականները միասնական կերպով տրվեին։
Իշխանափոխությունն այդ հնարավորությունը ստեղծել էր, նոր՝ «երրորդ» կողմն, այդ հնարավորությունը ուներ, սակայն մենք նորից հայտնվեցինք նույն շրջապտույտի մեջ, 1996-ին «հաղթած» և 2008-ին «պարտված» կողմը կարծես թե ռևանշ է վերցնում մյուս կողմի վրա։ Պարզվում է, որ «երրորդ կողմը», որը կարող է հանգուցալուծել այս իրավիճակը, չկա։
Այս տարվա իշխանափոխության արդյունքում ձևավոված նոր իշխանությունը հանրության կողմից ընկալվում էր որպես երրորդ կողմ, որը վերջ կտար հին թշնամանքին և մենք կկարողանային, հանդուրժողականության մթնոլորտում, նոր հարաբերություններ ձևավորել, իսկ բոլոր «նախկիններն» իրենց արածների համար պատասխանատվության կենթարկվեին։ Սակայն դեպքերի զարգացումները կասկածի տակ են դնում «երրորդ կողմի» առկայությունը։ Այսինքն, հանրությունը չի կարող համերաշխության հասնել, սա ընդդամենը հին հաշիվների մաքրման հերթական փուլն է։
Շատերը «Նոր Հայաստան» ասելիս նկատի ունեին այն, որ հնարավորություն է ստեղծվել ազատվել նախկին մեղքերից, ինչն արդեն կասկածի տակ է հայտնվել։
Հ.Գ. Քաղաքագետների շրջանում կա տեսակետ, որ որ չի եղել երկու աշխարհամարտ, այլ եղել է ընդամենը մեկ Համաշխարհային Պատերազմ, ընդամենը 20 տարվա ընդմիջումով։
Կարելի է պնդել, որ չի եղել առանձին վերցված «Մարտի 1» գործ, այլ կա մեկ գործ, որն ունեցել է 12 տարվա ընդմիջում՝ 1996-ի ու 2008-ի, սակայն մեր դեպքում, կարծես թե այն ունի նաև երրորդ արարը, ինչի պատճառով մենք չենք կարողանում շրջել այդ էջերը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ