ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրեն Քրմոյանը նիդերլանդցի գործընկերների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր 01/29/2019 17:57 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունվարի 29-ին ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Պեպին Գերիտսի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր կապված մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, այլընտրանքային պատիժների ներդրման, մասնավորապես՝ Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացման վերաբերյալ: Սուրեն Քրմոյանը ողջունել է նիդերլանդցի գործընկերներին, նշել, որ Պրոբացիոն ծառայության լիարժեք կիրառումը և զարգացումը մշտապես գտնվում է Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում և հավելել, որ այն Կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններից է:
Փոխնախարար Քրմոյանը ներկայացրել է քրեական արդարադատության ոլորտում պլանավորված և իրականացվող բարեփոխումները, որոնք առնչվում են դատապարտյալների և պրոբացիայի շահառուների պահպան պայմաններին, նրանց առողջության ապահովմանը, զբաղվածության հարցերին: Այս համատեքստում, ներկայացվել է հատկապես «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացված և ապագայում դրա շարունակականությունն ապահովող համալիր ծրագրերի փաթեթը:
Քննարկման ընթացքում Արդարադատության փոխնախախարը նաև ընդգծել է հակակոռուպցիոն համակարգված ծրագրերի մշակման և ներդրման կարևորությունը: Խոսելով պատիժների կատարման այլընտրանքային մեթոդների մասին՝ Քրմոյանը անդրադարձել է նաև ազատազրկման վայրերից դուրս պատիժների կրման հնարավորությունների ընդլայնմանը, օրինակ՝ էլեկտրոնային ձեռնաշղթաների կիրառմանը:
Պատվիրակության ղեկավար Պեպին Գերիտսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել մասնագիտական դաշտում այնպիսի կարևոր հարցերի քննարկումը, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու օրենքի գերակայությունը, այլընտրանքային պատիժների ոլորտում առկա խնդիրների լուծումն ու ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքները:
Պեպին Գերիտսը ներկայացրել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կողմից օրենքի գերակայության վերաբերյալ վերապատրասման ծրագիրը, որում ներառված է նաև Հայաստանը: Ինտերակտիվ դասաժամերի շրջանակում ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու տեսական գիտելիքներ, զարգացնելու գործնական հմտություններն ու մասնակցել ճանաչողական այցերին: Դասընթացները հիմնականում վերաբերելու են քաղաքացիական ծառայողների ինտեգրման գործընթացներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, ԶԼՄ-ների ազատությանը, այլընտրանքային պատիժների ներդրմանը և այլն:
Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում Նիդերլանդների թագավորության փոխդեսպան Լոես Լամերտսը, Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ծրագրերի ղեկավար Կոեն Գոեին, Նիդերլանդների արդարադատության համայնքային գծով խորհրդատու, պրոբացիոն ծառայության փորձագետ Լեո Թայգեսը, այլք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ