ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ցավում եմ կյանքից հեռացած յուրաքանչյուրի համար». Արտակ Զեյնալյանը՝ Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների մասին 01/28/2019 13:09 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարություն է տարածել Մհեր Եղիազարյանի մահվան կապակցությամբ:
«Մհեր Եղիազարյանի մահվան, հանկարծամահ լինելու մասին իմացել եմ, ինձ զեկուցել են՝ ամիջապես, 26.01.2019թ լուսաբացին. Ցավում եմ ու ափսոսում: Ցավում եմ կյանքից հեռացած յուրաքանչյուրի համար՝ անկախ պատճառներից, հանգամանքներից ու առանց խտրականության:
Կրկին հայտնում եմ իմ ցավակցությունը Մհերի ընտանիքի անդամներին, հարազատներին ու բոլոր նրանց, ում ցավ է պատճառել Մհերի մահը:
Կատարվածի մասին երկու օր հետո եմ բացատրություն տալիս Ձեզ, քանզի որոշ հանգամանքներ ենթակա էին պարզման, իսկ առանց դրանց երկխոսությունս լիարժեք չէր լինի և այդ ընթացքում Արդարադատության նախարարի տեսակետները, դիրքորոշումները, արտահայտությունները կարող էին ազդեցություն ունենալ պարզման ենթակա հարցերի վրա կամ կարող էր ստեղծել տպավորություն, որ դրանք ազդեցություն են ունեցել:
Հարգելիներս.
Մհերը, հացադուլ հայտարարել էր 04.12.2018թ ձերբակալման փուլում, որպես բողոք՝ իր դեմ հարուցված քրեական գործի: Այսինքն, դեկտեմբերի 5-ին, երբ նա ԱԱԾ ձերբակալվածներին պահելու վայրից տեղափոխվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արդեն իսկ հացադուլի մեջ էր և մինչև հունվարի 17-ը՝ հացադուլի դադարեցնելու օրը (մինչև ստացիոնար բաժանմունք տեղափոխվելը)՝ պահվել է այդ նպատակով հատուկ առանձնացված վայրում:
Թե որքա՞ն է եղել պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրությունը, խնդրում եմ գնահատեք ինքներդ.
Հացադուլ հայտարարելուց հետո Մհերի հետ աշխատանքներ են իրականացրել քրեակատարողական հիմնարկի ավագ բուժաշխատողը և սոցիալական/հոգեբանական աշխատանքների ստորաբաժանումը:
Մասնագետների կողմից առաջին ընդունելությունը կատարվել է «Նուբարաշեն» տեղափոխվելուց 24 ժամը չլրացած՝ 06.12.2018թ (Մհերը քրեակատարողական հիմնարկ էր ընդունվել դեկտեմբերի 5-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո)։ Հայտարարած հացադուլի դադարեցման և խնդիրն իրավական միջոցներով կարգավորելու նպատակով բաժնի աշխատակիցները կատարել են ամենօրյա ընդունելություններ, իրականացրել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ։ Դեկտեմբերի 6-ից հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում հիմնարկի երկու հոգեբանների կողմից կատարվել է 35 ընդունելություն, իսկ իրավաբանի կողմից՝ 4։ Հունվարի 23-ին էլ կատարվել է ընդունելություն՝ հիմնարկի ստացիոնար մասնաշենքը սպասարկող խմբի ղեկավարի կողմից:
Մհեր Եղիազարյանը հացադուլ իրականացնելու ընթացքում ենթարկվել է բժշկական զննության՝ անհրաժեշտություն ծագելուն պես, բժշկական հսկողության ներքո գտնվել է՝ մշտական:
Բժիշկը Մհերին ներկայացրել է սննդամթերքից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնողի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:
Ի դեպ, միջազգային իրավունքի նորմերից բխում է, որ հացադուլ իրականացնող անձի նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում՝ հացադուլը դադարեցնելու նպատակով:
Քրեակատարողական հիմնարկի անձնակազմն, առանց խախտելու «ճնշման» սահմանը՝ ամենօրյա աշխատանք են տարել Մհերի հետ՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:
17.01.2019թ Մհերը դադարեցրել է հացադուլը և պահվելով ՔԿՀ-ում՝ գտնվել է բուժմասի բժիշկների հսկողության տակ: Մյուս մանրամասներն արդեն գիտեք, որ հացադուլից դուրս գալուց շուրջ տասն օր հետո, Մհերի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և հրավիրված շտապ օգնության բժիշկների կողմից արձանագրվել է նրա մահը:
Քննչական կոմիտեն էլ, տեղյակ եք, հրապարակեց դատաբժշկական փորձաքննության արդյունքը. մահը վրա էր հասել սրտամկանի ինֆարկտի պատճառով:
Մի քանի հավելյալ տվյալ էլներկայացնեմ ՔԿՀ-ի կողմից Մհերին տրամադրված բուժօգնությունից․
1. 18.12.2018թ զննվել է նյարդահոգեբույժի կողմից,
2. 24.12.2018թ Մհերի ինքնազգացողության վատթարացման պատճառով ժամը 17:25 կանչվել է շտապ օգնություն, 17:40-ին ժամանած բուժօգնության բրիգադը ժամը 18:45-ին վերջինիս տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իրականացվել է որովայնի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտություն. ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել։
3. 09.01.2019թ, կրկին ինքնազգացողության վատթարացման պատճառով ժամը 16:40-ին կանչվել է շտապ օգնություն: 17:15 ժամանած բուժօգնության բրիգադըժամը 17:40-ին Մհերին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվել է սոնոգրաֆիկ հետազոտություն, էլեկտրասրտագրություն, որովայնի օրգանների ռենտգեն հետազոտություն. պաթոլոգիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել։
4. 22.01.2019թ զննվել է թերապևտի կողմից, գանգատվել է ընդհանուր թուլությունից, առաջարկվել է շարունակել հսկողությունը հիմնարկի ստացիոնար պայմաններում։
5. 25.01.2019թ ևս մեկ անգամ զննվել է նյարդահոգեբույժի կողմից, ամեն ինչ եղել է նորմայի սահմաններում՝ գիտակցությունը եղել է պարզ, կողմնորոշումը՝ ճիշտ։
Կարծում եմ, որ քրեակատարողական ծառայությունը Մհերի հացադուլի ընթացքում իրականացրել է հնարավոր ամենը՝ հացադուլի ընթացքում և դրանից հետո նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու և նվազեցնելու ուղղությամբ՝ կազմակերպելով նրա հետազոտումը և բուժօգնության իրականացումը թե՛ քրեակատարողական հիմնարկում, թե՛ քաղաքացիական բուժհաստատությունում: ՔԿՀ-ի ու նրա անձնակազմի գործողություններից ու վերաբերմունքից բավարարված են եղել նաև Մհերի ընտանիքի անդամներն ու նրա փաստաբանը:
Քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող մահացության յուրաքանչյուր դեպք ցավալի է մեզ համար՝ առանց բացառության, թե ինչի արդյունքում և հետևանքով է մահը վրա հասել: Բանտային բժշկության ոլորտը բարելավելու հարցն անձամբ իմ և կառավարության օրակարգում է և ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Մեկ անգամ ևս՝ անձի կալանավորման պատճառների ու հիմքերի հետ Արդարադատության նախարարությունն առնչություն չունի և իրավունքի էությունից բխում է, որ՝ չպետք է ունենա. Նախարարությունը պատասխանատու է դատարանի որոշումը կատարելու համար»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/05/2024 08:19 Փողի «բազառ»՝ քաղաքապետի եւ նախարարի միջեւ․ «Հրապարակ»
- 11/05/2024 08:16 Քրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել․ «Հրապարակ»
- 11/05/2024 08:14 Իշխանությունը գտել է բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին քրեական գործերով անցնող բիզնեսմեններ են եղել. «Ժողովուրդ»
- 11/05/2024 08:10 Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել․«Հրապարակ»
- 11/05/2024 08:06 Տիկնանց տառապանքն անուն ունի․ «Հրապարակ»
- 11/05/2024 07:59 Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞. «Ժողովուրդ»
- 11/05/2024 07:56 Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/04/2024 11:48 Նախանձ մարդը գիշերը հանգիստ քնել չի կարող․ Ծառուկյան (տեսանյութ)
- 11/04/2024 10:45 Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Աբրահամյան
- 11/02/2024 21:19 Արդյո՞ք Փաշինյանը մտածված է վնասում , թե՞ ուղղակի մտածելու ունակություններ չունի.հոգեբան
- 11/02/2024 20:32 Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցով ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան. Գեղամ Ստեփանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/05/2024 22:02 Արարատի մարզում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավոր
- 11/05/2024 20:40 Սասունիկ գյուղում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը
- 11/05/2024 19:50 Խոշոր վթար Արագածոտնում. բախվել են մարդատար ու բեռնատար մեքենաները. կան տուժածներ
- 11/05/2024 13:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/04/2024 21:58 Հայտնել են երեք ամսում իդեալական կազմվածքի հասնելու միջոցը
- 11/04/2024 17:21 Խարդախները վերականգնել են հանգուցյալի eSIM քարտը և հանել ավելի քան 1,2 միլիոն ռուբլի
- 11/04/2024 16:57 Մահացել է Գրեմմիի 28-ակի մրցանակակիր Քուինսի Ջոնսը
- 11/02/2024 13:33 Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից