ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հանձինս ՔԿՀ-ի՝ կալանավորի կյանքի պահպանման ուղղությամբ պատշաճ աշխատանք չի իրականացվել, և դա պետք է քննությամբ պարզվի». Արթուր Սաքունց. 168.am 01/28/2019 15:03 | ԼՐԱՀՈՍ
Քանի՞ գրություն ու հարցում է Արթուր Սաքունցն ուղարկել Քրեակատարողական ծառայություն ու հիմնարկ, կամ քանի՞ անգամ է այցելել Մհեր Եղիազարյանին հացադուլի մեջ:
Երկրորդ օրն է` մեր հասարակության քննարկման թիվ 1 թեման ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ- ի կալանավորված անձ, haynews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահն է:
Անշուշտ, ցավալի է յուրաքանչյուր մարդու մահ, առավել ևս, երբ այդ մարդը մահանում է ազատազրկման պայմաններում, բողոքի ծայրահեղ միջոցի` հացադուլի մեջ 44 օր գտնվելուց, ապա՝ դուրս գալուց 10 օր անց:
Չենք խոսում ոչ հոդվածների, ոչ մեղավոր լինել-չլինելու, ոչ էլ մահվան նախնական պաշտոնական վարկածի մասին, համաձայն որի` Մհեր Եղիազարյանի մահվան պատճառը սրտամկանի ինֆարկտն է:
Շրջանառվող հիմնական քննարկման առարկան 44-օրյա հացադուլն է:
Այստեղ արդեն կրկնակի ստանդարտների սիրահար մեր իրավապաշտպաններն իրենց տարերքի մեջ են: Երբ հացադուլ էր հայտարարել Արթուր Սարգսյանը` հաց բերողը, ով, ի դեպ, մահացավ ոչ թե քրեակատարողական հիմնարկում, այլ ազատության մեջ, իրավապաշտպան կառույցները, հայտնի ու անհայտ իրավապաշտպանները, ոլորտ լուսաբանող լրատվամիջոցները, ովքեր ամենժամյա ռեժիմով էին մեկնաբանում վերջինիս հացադուլի յուրաքանչյուր օրը, քիչ էր մնում` քառատեին արդարադատության նախարարին էլ, քրեակատարողական վարչության պետին էլ, հիմնարկին ու բոլոր աշխատակիցներին էլ:
Այս պարագայում որևէ իրավապաշտպան կառույց այս 44 օրվա մեջ կարծես թե ձայն չի հանել, չի անհանգստացել, և հիմա, երբ քննադատության հիմնական թիրախում հենց իրենք պետք է լինեն, սովորության համաձայն` սլաքներն ուղղում են դեպի քրեակատարողական հիմնարկ:
Այսպես, ըստ Արթուր Սաքունցի` ցավալի դեպքի պատասխանատուն ՔԿՀ-ն է: «Հստակ է, որ ՔԿՀ-ի բժշկական ծառայությունը պատշաճ չի հետևել կալանավորի առողջական վիճակին և միջոցներ չի ձեռնարկել նրա կյանքը փրկելու ուղղությամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ ՔԿՀ-ի բժշկական ծառայությունը պետք է մշտապես հետևեր և ահազանգեր այդքան երկար հացադուլի մեջ գտնվող կալանավորի առողջական վիճակի մասին, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող են լինել, ինչպիսին է առողջական վիճակը: «Հանձինս ՔԿՀ-ի՝ կալանավորի կյանքի պահպանման ուղղությամբ պատշաճ աշխատանք չի իրականացվել, և դա պետք է քննությամբ պարզվի»:
Հետաքրքիր է, այդ ինչի՞ց է հստակ: Քանի՞ գրություն ու հարցում է պարոն Սաքունցն ուղարկել Քրեակատարողական ծառայություն ու հիմնարկ, կամ քանի՞ անգամ է այցելել Մհեր Եղիազարյանին հացադուլի մեջ, որ նրա համար արդեն հստակ է դարձել, որ մեղքը ՔԿՀ բուժբաժնինն է:
Ո՞ր սեմինարներին են ձեզ սովորեցնում, որ ամեն ինչում ՔԿՀ-ն է մեղավոր, հարգարժան իրավապաշտպաններ:
Ո՞րն է ՔԿՀ-ի բուժբաժնի մեղքը, եթե հացադուլի ողջ ընթացքում կալանավորված անձը գտնվել է առանձին խցում, բուժանձնակազմի ու սոցիալ-հոգեբանական ծառայության հսկողության ներքո, անհրաժեշտության դեպքում հրավիրվել է շտապ օգնություն, բացատրվել է, հորդորել են դուրս գալ հացադուլից, 2 անգամ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, անգամ ցանկացել են գլյուկոզա ներարկել, որ չթուլանա, սակայն Մհեր Եղիազարյանը հրաժարվել է: Հետագայում` հացադուլից դուրս գալուց հետո, գտնվելով ստացիոնարում, կրկին գտնվել է բժիշկների հսկողության ներքո:
Այս մասին հարցազրույցներում, ի դեպ, երեկ նշել է նաև նրա պաշտպանը:
Էլ ի՞նչ պիտի աներ քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը, որ չի արել:
Հարգելիներս, քրեակատարողական հիմնարկը չի կալանավորել, և քրեակատարողական հիմնարկը չի որոշել նույնը թողնել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող մարդու խափանման միջոցը:
Ցավոք, նույն թեզը զարգացրել է նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրելով. «44 օր հացադուլի մեջ գտնվող անձի առողջական վիճակի վատթարացումը չէր կարող աննկատ մնալ այն մարմինների համար, որոնք պարտավոր էին ապահովել նրա կենսաապահովման պայմանները։ Հետևաբար, առաջանում է հիմնավոր կասկած, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց մոտ առկա է առնվազն անփույթ և ամենաթող վերաբերմունք սեփական պարտավորությունների կատարման ոլորտում, ինչը հանգեցրել է անդառնալի հետևանքների։ Անհրաժեշտ է այս գործի ամբողջական և բազմակողմանի հետաքննություն, մեղավոր անձանց հայտնաբերում և պատասխանատվության ենթարկում, որպեսզի ապագայում բացառվի նման ողբերգական դեպքերը»:
Սա գրելուց առաջ իրավաբան Էդմոն Մարուքյանն առնվազն պետք է նշեր այն փաստերը, որոնք իրեն հիմք են տվել համոզված կասկածելու, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց մոտ առկա է առնվազն անփույթ և ամենաթող վերաբերմունք սեփական պարտավորությունների կատարման ոլորտում:
Միգուցե պարոն Մարուքյանը ևս նշեր այն գործառույթների շրջանակը, որ պիտի աներ ու չի արել քրեակատարողական հիմնարկը:
Իսկ ի՞նչ են արել պարոն Մարուքյանը, իրավապաշտպաններն ու քրեակատարողական հիմնարկը որպես թիրախ դարձրած մնացած սրտացավները` կանխելու համար անդառնալին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/05/2024 08:19 Փողի «բազառ»՝ քաղաքապետի եւ նախարարի միջեւ․ «Հրապարակ»
- 11/05/2024 08:16 Քրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել․ «Հրապարակ»
- 11/05/2024 08:14 Իշխանությունը գտել է բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին քրեական գործերով անցնող բիզնեսմեններ են եղել. «Ժողովուրդ»
- 11/05/2024 08:10 Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել․«Հրապարակ»
- 11/05/2024 08:06 Տիկնանց տառապանքն անուն ունի․ «Հրապարակ»
- 11/05/2024 07:59 Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞. «Ժողովուրդ»
- 11/05/2024 07:56 Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/04/2024 11:48 Նախանձ մարդը գիշերը հանգիստ քնել չի կարող․ Ծառուկյան (տեսանյութ)
- 11/04/2024 10:45 Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Աբրահամյան
- 11/02/2024 21:19 Արդյո՞ք Փաշինյանը մտածված է վնասում , թե՞ ուղղակի մտածելու ունակություններ չունի.հոգեբան
- 11/02/2024 20:32 Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցով ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան. Գեղամ Ստեփանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/05/2024 22:02 Արարատի մարզում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավոր
- 11/05/2024 20:40 Սասունիկ գյուղում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը
- 11/05/2024 19:50 Խոշոր վթար Արագածոտնում. բախվել են մարդատար ու բեռնատար մեքենաները. կան տուժածներ
- 11/05/2024 13:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/04/2024 21:58 Հայտնել են երեք ամսում իդեալական կազմվածքի հասնելու միջոցը
- 11/04/2024 17:21 Խարդախները վերականգնել են հանգուցյալի eSIM քարտը և հանել ավելի քան 1,2 միլիոն ռուբլի
- 11/04/2024 16:57 Մահացել է Գրեմմիի 28-ակի մրցանակակիր Քուինսի Ջոնսը
- 11/02/2024 13:33 Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից