ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված՝ փաստաբանական խումբը կդիմի ՄԻԵԴ. 168.am 01/26/2019 16:30 | Քրեական խրոնիկոն
Հունվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորելու՝ Դատախազության ներկայացրած բողոքը։
Դատարանի որոշումը հրապարակելուց անմիջապես հետո Մանվել Գրիգորյանը կալանավորվեց և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Ըստ Մ. Գրիգորյանի փաստաբանների, նրան կալանավորելու որոշումն անհիմն է, քանի որ, եթե վերջինս մնար ազատության մեջ, ապա որևէ բանով չէր խոչընդոտի նախաքննությանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։
168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ դատարանի որոշումն անարդար էր և ոչ իրավաչափ՝ իր բոլոր բացասական հետևանքներով։
«Մասնավորապես՝ դատավարական խախտումներ են եղել, ինչպես նախկինում եմ ասել, այժմ էլ հայտարարում եմ, որ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու հիմքերն ուղղակի բացակայել են։ Թեպետ Մանվել Գրիգորյանը միշտ ասել է, որ Հայաստանին դատի չի տալու և Մարդու իրավունքների եվրոպական դատարան չի դիմելու, սակայն նրա հիվանդության հետ կապված՝ իմ պարտավորությունն է՝ բարձրաձայնել, որ մտնելու ենք միջազգային ատյաններ։ Այսինքն՝ միայն նրա հիվանդության հետ կապված՝ կդիմենք ՄԻԵԴ»,- ասաց Լ. Բաղդասարյանը։
ՄԻԵԴ դիմելու ժամկետների վերաբերյալ փաստաբանը շեշտեց, որ աշխատանքային շաբաթվա հենց սկզբին կզբաղվեն դիմումի պատրաստման աշխատանքներով։
Հարցին՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար արդյո՞ք փաստաբանական խումբը կներկայացնի երկրորդ միջնորդություն, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց, որ միջնորդություն չեն ներկայացնելու, քանի որ չեն հավատում արդարադատությանը։
«Գործի հետ կապված՝ չեմ տեսնում լիարժեք արդարադատություն, ավելին՝ ակնհայտ է փողոցային արդարադատությունը»,- եզրափակեց փաստաբանը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է նախորդ տարվա հունիսին:
Հավելենք, որ դեռևս սեպտեմբերին Մ. Գրիգորյանի նկատմամբ նշանակված էր բժշկական փորձաքննություն, որի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն, այդ թվում` քաղցկեղ և շաքարային դիաբետ: Նրա առողջական վիճակի հետ կապված՝ մտահոգություններ էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ