ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՖԱՀՖ իշխանության ուշադրությունը հրավիրում է կինոյի կառավարման արմատական բարեփոխումների հրատապ անհրաժեշտության վրա 01/25/2019 12:34 | ԼՐԱՀՈՍ
ՖԱՀՖ 9-րդ Հավաքի Հայտարարությունը.
Ստորև կցված է Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի 9-րդ Հավաքի Հայտարարությունը՝ ՀՀ-ում կինոյի պետական կառավարման արմատական բարեփոխումների հրատապ անհրաժեշտության, ՀՀ վարչապետի, գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման պահանջի մասին։
Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա նախաձեռնւթյունը (ՖԱՀՖ) ՀՀ գործադիր իշխանության ուշադրությունը հրավիրում է կինոյի կառավարման արմատական բարեփոխումների հրատապ անհրաժեշտության վրա։
ՖԱՀՖ-ը, վերլուծելով 2016-2018թթ-ին հայկական կինոյի պատկերն ու վիճակագրությունը հավաստում է, որ վերջին երեք տարում ՀՀ պետական բյուջեից հայկական կինոյին հատկացվել է 2,472,000,000 (երկու միլիարդ չորս հարյուր յոթանասուներկու միլիոն) ՀՀ դրամ։ Պետական ուղիղ աջակցությունը տրամադրվել է ՊՈԱԿ-ների, ՀԿ-ների, հիմնադրամների։ Ֆիլմերի արտադրությամբ զբաղվող 3 կազմակերպություններ ստացել են 1,332,300,000 ՀՀ դրամ։ Պետական երկու ՊՈԱԿ-ների աջակցությամբ արտադրվել են 101 ֆիլմեր՝ այդ թվում 69 խաղարկային ևփաստագրական, 20 դեբյուտային, 12 անիմացիոն ֆիլմ։
Այս ազդեցիկ թվային ցուցանիշների հետևում առկա է այլ՝ կինոարտադրության շղթայի՝ արտադրություն – վարձույթ – հանդիսատես, կատարյալ տապալման իրողություն։ Ֆիլմերի բացարձակ մեծամասնությունը չի հասել հանդիսատեսին՝ ոչ ներքին շուկայում, ոչ միջազգային վարձույթում։
Ֆիլմերը չեն ընդգրկվել խոշոր կինոփառատոնների մրցութային ծրագրերում, չեն ստացել բարձր հարգի մրցանակներ, չեն հայտնվել միջազգային մամուլի, տեսաբանների, վերլուծաբանների, լրագրողների ուշադրության ներքո։ Կինոյի կառավարման մարմինները չեն հրապարակել ամբողջական տեղեկատվություն վարձույթում ֆիլմերի տարածման, FIAPF-ի՝ Ֆիլմարտադրողների Համաշխարհային Ֆեդերացիայի հավաստագիր ունեցող փառատոներում հայկական ֆիլմերի մասնակցության և մրցանակների մասին։
Նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել են անկախության շրջանի համար աննախադեպ երևույթներ՝ արգելափակվել են կինոնախագծեր, կինոյի պետական կառավարման ստվերայնությունը հասել է վտանգավոր բարձր, իսկ ֆիլմերի ֆինանսավորման գործընթացի օրինականությունը անթույլատրելի ցածր նշաձողի։ 2018թ-ին ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ընդունվել է ժամանակավոր կանոնակարգ, որն օգտագործվել է անցանկալի կինոնախագծերի մերժման նպատակով։ Նույն տարում շրջանառության մեջ է դրվել նոր կանոնակարգ, որում ամրագրվել են պետական պաշտոնյաների կողմից կինոնախագծերի ընտրությանը միջամտելու դրույթներ։
Կինոյի կառավարման դաշտում իրավական խառնաշփոթ է։ Չկա կինոյի մասին օրենք, ՀՀ պետական բյուջեից ուղիղ աջակցություն ստացող կազմակերպությունների ընտրությունը կամայական է, ներքին շուկայում հայրենական ֆիլմերի արտադրողները զրկված են միջազգային պրակտիկայում կիրառվող արտոնություններից։
Չկան ներդրումները խրախուսող, դրանց պաշտպանությունը երաշխավորող օրենսդրական կարգավորումներ։ ֆիլմերի խմբերում ընդգրկվող մասնագետների աշխատանքային, մասնագիտական իրավունքները պաշտպանված չեն։ Կինոարտադրող ընկերությունների միջև ձևավորված է անվստահության, անգամ թշնամանքի մթնոլորտ, բացակայում է մասնագիտական փոխգործակցության մշակույթը։
Հայկական կինոյում հաստատված այս մռայլ պատկերը կինոյի պետական կառավարման այսօր գործող արատավոր մոդելի հետևանք է։ Մոդել, որի ստվերային կառավարողները այսօր ջանք չեն խնայում արտոնյալ դիրքերը պահպանելու, պետական կառավարման նոր ձևաչափին ինտեգրվելու, բարեփոխումների ընթացքը հնարավորինս վերահսկելու համար։
ՖԱՀՖ-ը ՀՀ գործադիր իշխանության ուշադրությունը հրավիրում է վերջին տարիներին կինոյի աղետալի վիճակագրության վրա և ահազանգում է կինոյի պետական կառավարման բարեփոխման հրատապ անհրաժեշտության մասին։
ՖԱՀՖ-ը պահանջում է՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարի անհապաղ ազատումը և կինոկենտրոն ՊՈԱԿ-ի հերթական ժամանակավոր կանոնակարգի ընդունման բացառումը։
ՖԱՀՖ-ը առաջարկում է՝ կինոյի կառավարմամբ զբաղվող և միևնույն գործառույթներն ունեցող կառույցների լուծարում, կառավարությանը առընթեր մեկ պետական կառույցի՝ կինոյի ազգային գործակալության կամ կինոյի պետական կոմիտեի ստեղծում և կինոյին տրվող պետական աջակցության կենտրոնացում այդ կառույցի ներքո։
ՖԱՀՖ-ը հորդորում է ՀՀ կառավարությանը և վարչապետին՝ հանդիպել ՖԱՀՖ անդամների հետ, հայկական կինոյի զարգացման ՖԱՀՖ հայեցակարգը, կինոյի պետական կառավարման կառուցվածքի վերաբերյալ ՖԱՀՖ առաջարկները քննարկելու և դրանք կիրառելու նպատակով։
Հայտարարությունը ընդունված է ՖԱՀՖ 9-րդ հավաքի և հաստատված է բոլոր անդամների կողմից։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից