Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Երևան սիթի», «Նոր զովք», «Էվրիկա», «Սաս», «Կրպակ», «Պարմա», «ԷՄ ՋԻ» սուպերմարկետներն ու150 խոշոր մատակարարները նախազգուշացվել են 01/25/2019   12:58  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն մանրածախ առևտրի ոլորտում՝ հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման, ինչպես նաև կանխարգելման նպատակով: Խնդիրն այն է, որ մատակարար ընկերությունները հաճախ բարձրաձայնում են, որ խոշոր ցանցերի կողմից իրենց հանդեպ կիրառվում է խտրական մոտեցում: Մասնավորապես, որոշ արտադրողների ապրանքները մշտապես ցուցադրվում են տեսանելի վայրում, վաճառողները գնորդներին ուղղորդում են գնել որևէ կոնկրետ ապրանքանիշ , կամ կազմակերպում են տվյալ արտադրանքի ցուցադրում-վաճառք, ակցիա՝ այդ հնարավորությունը չտալով մյուսներին:

Միաժամանակ առևտրային կետերն էլ դժգոհում եմ մատակարարների վարքագծից՝ նշելով, որ վերջիններս հաճախ կիրառում են տարբերակված մոտեցումներ,  տրամադրում են անհավասար զեղչեր կամ իրենց ապրանքը տվյալ խանութին առաքելու համար պարտադրում են որոշակի պայմաններ:

Փոքր խանութները դժգոհում են. Սպառողները գերադասում են գնումներ կատարել խոշոր առևտրային ցանցերից

Հանձնաժողովի կողմից դիտարկված 7 գերիշխող սուպերմարկետները ունեն չորս և ավելի առևտրի օբյեկտներ և տեղաբաշխված են Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում, ինչի արդյունքում ապահովում են մրցակցության բարձր մակարդակ մանրածախ առևտրի ոլորտում: Ըստ հարցումների, փոքր և միջին ընկերությունների 28 %-ը կարծում է, որ  խոշոր առևտրային ցանցերի լայն ներկայացվածությունը խոչընդոտում է իրենց գործունեությանը, քանի որ սպառողները գնումներ են կատարում նրանցից: 18 %-ը գտնում է, որ խոչընդոտ են հանդիսանում նաև  շուկայի հագեցվածության բարձր և եկամտաբերության ցածր մակարդակը, 18 %-ի  համար խնդիր է  ֆինանսական միջոցների անհասանելիությունը իսկ 12 %-ի  հիմնական խնդիրը՝ հարկերի բարձր դրույքաչափերն են:

Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև, թե որքանով են օբյեկտիվ առևտրային ցանցերի ունեցած առավելությունները

Բազմաթիվ լայն սպառման ապրանքների (կարագ, ձեթ, սուրճ, բնական հյութեր և այլն) գծով առևտրային ցանցերը մատակարարներից միջինում 2-3 տոկոսի չափով ավելի էժան են ձեռքբերում, ինչի արդյունքում, ի տարբերություն փոքր խանութների, կարողանում են դրանք վաճառել ավելի ցածր գնով: Բացի այդ, մատակարարները ապրանքների դիմաց վճարում կատարելու համար խոշոր ցանցերին տրամադրում են ավելի երկար ժամկետներ, քան փոքրերին, ինչը ևս լրացուցիչ առավելություն է: Նշենք նաև, որ սուպերմարկետների շուրջ 90 %-ը ապրանքների ցուցադրության նպաստավոր պայմանների, ինչպես նաև մարքեթինգային այլ ծառայությունների համար մատակարարներից ստանում են վճարներ, որոնց  գանձման համար հստակ չափորոշիչներ սահմանված չեն:

Մանրածախ առևտրի ոլորտում առկա են այնպիսի դրսևորումներ, որոնք կարողեն հանգեցնել մրցակցության սահմանափակմանը

Հանձնաժողովը դիտարկել է մանրածախ առևտրի ոլորտում գործող  7  ցանցային խանութների  («Երևան սիթի», «Նոր զովք», «Էվրիկա», «Սաս», «Կրպակ», «ԷՄ ՋԻ» , «Պարմա»), ինչպես նաև ընտրանքային կարգով  մի քանի տասնյակ փոքր տնտեսվարողների գործունեությունը: Պարզվել է, որ առկա են այնպիսի դրսևորումներ, որոնք կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը. Մասնավորապես.

1. Խոշոր ցանցերը սահմանափակում են իրենց մրցակիցների գործունեությունը՝ մատակարարներին լրացուցիչ պայմաններ պարտադրելու միջոցով: Մի շարք դեպքերում, երբ առևտրային ցանցերը բացահայտել են, որ  այլ  սուպերմարկետում որևէ ապրանք ավելի ցածր գնով է իրացվում, քան իրենց մոտ,  նրանք մատակարարներին  պարտադրել են բարձրացնել տվյալ առևտրի օբյեկտին վաճառվող ապրանքի գինը կամ դադարեցնել նրա հետ համագործակցությունը:

Հակառակ դեպքում սպառնում են  խզել համագործակցությունը տվյալ մատակարարի հետ: Ու քանի որ խոսքը գնում է խոշոր սուպերմարկետների, հետևապես նաև խոշոր իրացումների մասին, ապա, հաճախ, մատակարարները տեղի են տալիս նման պահանջներին:

2. Խոշոր առևտրային ցանցերը ունեն էական ազդեցություն բազմաթիվ շուկաներում առկա մրցակցային իրավիճակի վրա, քանի որ արտադրող և ներմուծող ընկերությունների համար ապահովում են իրացման մեծ ծավալներ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոշոր առևտրային ցանցերը կամայական սկզբունքով են որոշում, թե որ մատակարարի հետ պետք է աշխատեն և ինչ պայմաններով, ինչի հետևանքով էլ մեծանում են սուպերմարկետների կողմից մատակարարների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելու ռիսկերը: Այս իրավիճակը բացասական ազդեցություն է ունենում բազմաթիվ շուկաներում ձևավորված մրցակցային միջավայրի վրա:

3. Պարզվել է նաև, որ մի շարք շուկաներում մատակարարներն ունեն գերիշխող դիրք, ինչն օգտագործում են մանրածախ ցանցերին պայմաններ պարտադրելու նպատակով: Օրինակ, առևտրի օբյեկտներին պարտադրում են իրենց կողմից մատակարարված ապրանքները վաճառել կոնկրետ գներով, կամ  իրացնել այնպիսի ապրանքներ, որոնք շուկայում նոր են և դրանց իրացումը տնտեսապես շահավետ չէ:

4. Մի շարք գերիշխող առևտրային ցանցեր զբաղվում են ինչպես ապրանքների արտադրությամբ, այնպես էլ ներմուծմամբ և դրանց մանրամեծածախ առևտրով: Հանձնաժողովը գտնում է, որ գործունեության այս երեք տեսակները պետք է լինեն հստակ տարանջատված, քանի որ ներկա իրավիճակը բացասաբար է անդրադառնում մրցակցության վրա: Այս առումով Հանձնաժողովը դիմել է ՀՀ Կառավարությանը օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկով:

Զգուշացում՝ «Երևան սիթի», «Նոր զովք», «Էվրիկա», «Սաս», «Կրպակ», «Պարմա», «ԷՄ ՋԻ» , սուպերմարկետներին և 150 խոշոր մատակարարների

Տնտեսվարողների կողմից վերոնշյալ վարքագծի հետևանքով կարող է խաթարվել մրցակցային իրավիճակը, ինչի հետ կապված Հանձնաժողովը 7 գերիշխող մանրածախ առևտրային ցանցերի և 150 խոշոր մատակարարների հանդեպ  կիրառեց զգուշացում ՝ բարձրացված խնդիրները իրենց վարքագծում բացառելու հանձնարարականով:

Հանձնաժողովը լինելու է հետևողական և շարունակելու է ուսումնասիրությունները այս ոլորտում: Վերը նշված խնդիրների կրկնակիության պարագայում կկիրառվեն օրենքով նախատեսված առավել խիստ պատասխանատվության միջոցներ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:12 23/01/2019  |  ԼՐԱՀՈՍՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Մոբայլ Սենթր» խանութների հանդեպ. Սպառողները դժգոհ են խանութի մոլորեցնող գործունեությունից 
11:44 21/01/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևան-Թբիլիսի երթուղու մրցույթում շահած տնտեսվարողը երթուղին չի սպասարկել. Գործը ՏՄՊՊՀ վարույթում է
10:53 19/12/2018  |  ՄամուլԳերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների թիվը նվազել է. «Ժողովուրդ»
16:55 24/11/2018  |  ԼՐԱՀՈՍՏնտեսական մրցակցության ոլորտում բացահայտված 202 խնդրահարույց դեպքից 140-ը եղել են պետական գնումների ոլորտում
16:03 24/11/2018  |  ԼՐԱՀՈՍԸնթացիկ տարում ՏՄՊՊՀ-ն 113 ոլորտային ուսումնասիրություն է իրականացրել. կանխարգելվել են մի շարք մրցակցային խնդիրներ
14:00 14/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը մանկապարտեզներին բուսական յուղ պարունակող կաթնաշոռ է մատակարարել. ընկերությունը տուգանվեց 20 միլիոն դրամով
17:13 19/10/2018  |  ԼՐԱՀՈՍՏՄՊՊՀ-ն 13 տնտեսվարողի նկատմամբ վարույթ է հարուցել անբարեխիղճ մրցակցային գործունեության համար
17:17 22/03/2018  |  ԼՐԱՀՈՍՀայկական շուկա մուտքի խոչընդոտման շատ դեպքեր եղել են պետական տարբեր մարմինների կարգավորման դաշտում. Արտակ Շաբոյան
09:04 07/12/2017  |  ՄամուլՏնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շենքը հնարավոր է վաճառվի. «Հայկական ժամանակ»
14:25 21/06/2017  |  ԼՐԱՀՈՍՏՄՊՊՀ-ն մերժեց «Վալլետտա» ընկերության բողոքն ընդդեմ «Բուրգեր Արմի»

Արխիվ

[]