ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մհեր Ենոքյանը վտանգավոր է մարդկանց համար, պահանջում ենք, որ այդ մարդուն հոգեբուժական փորձաքննության ենթարկեն». Ելենա Աղաջանովա 01/24/2019 13:48 | ԼՐԱՀՈՍ
«Եղել է դատական գործընթաց, մասնակցել ենք բոլոր դատական նիստերին, և ամեն ինչ այնքան ակնհայտ էր, որ որևէ մեկը չէր կասկածում, թե ո՚՞վ է գլխավոր կազմակերպիչը եղել: Դա Մհեր Ենոքյանն էր: Իսկ ես երկուսի համար էլ մահապատիժ եմ պահանջել: Հետո դատարանի որոշման հետ կապված մեզ բացատրեցին, որ պետք է անպայման տարբերություն դնել կազմակերպչի և կատարողի միջև: Մեկին տվեցին մահապատիժ, մյուսին՝ 15 տարի: Մեր ընտանիքը համարում է, որ գործում ամեն ինչ պարզ է, բայց եթե համապատասխան մարմինները համարում են, որ պետք է վերաբացել այն՝ թող այդպես էլ անեն: Մեր որոշելու հարցը չէ»,- 168.am-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է 22 տարի առաջ սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը:
Քույրը՝ Ելենա Աղաջանովան էլ նշեց. «Իրավաբանները շատ լավ գիտեն, որ միայն ցուցմունքը չէ միակ կետը, որով դատավճիռ է կայացվում, կան տարբեր կետեր, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննությունը: Ուստի, խոսել մեկ ցուցմունքի, այն 4 անգամ փոխելու մասին՝ ուղղակի մանիպուլյացիա է: Մարդասպանի կինը փորձում է ներկայացնել, թե մենք ազդել ենք գործը վերաբացելու փորձերի վրա, մինչդեռ մենք թերթերից, պաշտոնական նամակ ստանալուց հետո ենք իմացել, որ նման փորձ եղել ու մերժվել է: Սա մեր որոշելու հարցը չէ, և ինչպես հասկանում եք՝ ոչ մեզ են հարցնում, ոչ ձեզ, դրա համար չեմ կարծում, որ ճիշտ է այդ հարցը հանրության կողմից քննարկելը: Բայց, երբ զգացինք՝ կա վտանգ՝ ներում շնորհել մարդասպանին, փորձեցինք խառնվել ու հասկանալ, թե այս մասին ի՞նչ է մտածում հանրությունը: Որպես բժիշկ՝ ասեմ նաև, որ Մհեր Ենոքյանը վտանգավոր է մարդկանց համար: Պահանջում ենք, որ այդ մարդուն հոգեբուժական փորձաքննության ենթարկեն: Համոզված եմ՝ ասածս կապացուցվի: Ասեմ նաև՝ մենք կարծում ենք, որ նրա կինը՝ Զարուհի Մեջլումյանը, հերթական զոհն է»:
Ելենա Աղաջանովան հայտնեց, որ բժիշկների կողմից կառավարության ներկայացուցչին հանձնած ստորագրությունների հետ միաժամանակ խնդրել են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի լսեն նաև նրա դիրքորոշումը:
«Մինչ օրս կառավարությունից որևէ արձագանք չունենք: Վարչապետից պահանջում ենք հստակ դիրքորոշում»,- ընդգծեց Ելենա Աղաջանովան:
Նա նշեց նաև, որ դիմել են Արդարադատության նախարարությանը, որպեսզի տեղեկության տան ներման գործընթացի մասին:
«Ստացանք ոչինչ չնշանակող պատասխան: Հղում էին կատարել անձնական տվյալների պաշտպանության, ներման մասին օրենքներին ու նշել, որ այդ ինֆորմացիան չեն կարող տրամադրել»,- ասաց Ելենա Աղաջանովան:
«Կան որոշ մարդիկ, ովքեր ասում են՝ իհարկե, կարելի է ներել: Ես կարծում եմ՝ այդպիսի հարցեր քննարկող հասարակությունն առողջ չի կարող լինել: Եթե հանկարծ այդ մարդուն ներեն՝ հասարակության մեծ մասը կարող է բացասական վերաբերմունք ունենա ներկայիս իրավակարգի վերաբերյալ»,- հավելեց Միխայիլ Աղաջանովը:
Հարցին՝ եթե Մհեր Ենոքյանը զղջա, իրենց կարծիքը կփոխե՞ն, Ելենա Աղաջանովան պատասխանեց. «Մհեր Ենոքյանը չի զղջացել մինչ օրս ու չի զղջալու, ինչի՞ մասին է խոսքը: Մենք չենք փոխելու մեր կարծիքը և չենք ներելու»:
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ, ով իրավապաշտպանական դիրքերից աջակցում է ընտանիքին, հայտնեց, որ ներման գործընթացում նույնպես պետք է հաշվի առնել տուժողների շահերը:
«Սա արտացոլված է թե՛ Եվրոպական դատարանի մի շարք վճիռներում, թե՛ ՄԱԿ այլ փաստաթղթերում, և այն, որ տուժողներին տեղեկություններ չեն տրամադրում՝ իրավաբանական տեսանկյունից ինձ համար անհասկանալի է: Ստացվում է՝ մեկ օր Մհեր Ենոքյանը կարող է ներման արժանանալ, հայտնվել փողոցում, ու այդ մասին ոչ մեկը, այդ թվում՝ տուժողի ընտանիքը, չիմանա: Մի քանի օր է՝ տարբեր երկրներում գտնվող գործընկերներիցս հետաքրքրվում եմ նման ընթացակարգերի վերաբերյալ: Բոլոր տեղերում զոհերի ընտանիքներին ներգրավում են, հասկանում նրանց դիրքորոշումը»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում և տեսանյությում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից