Թեմաներ
Ուրբաթ 01 / 10 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/10/2025   14:38 Ռուբեն Ռուբինյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 01/10/2025   14:32 Մոխրացած տներից մարմիններ են գտնում. Կալիֆոռնիայում բնակիչները սկսել են ընդվզել նահանգային իշխանությունների դեմ 01/10/2025   14:26 Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել առկա իրավական վեճերը, հակառակը՝իրավական վեճերի իմաստն խաղաղության հաստատումն է. Կիրակոսյան 01/10/2025   14:24 17-ամյա աղջկա մարմինը գտել են զուգարանում՝ մոտը էլեկտրոնային ծխախոտ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում 01/10/2025   14:23 Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ՄԻՊ Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով եղել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 01/10/2025   14:15 ՀՀ օրհներգի քառատողերի տեղերը կփոխվեն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին 01/10/2025   14:06 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահին 01/10/2025   14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան 01/10/2025   14:03 Պեսկովն ասել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ առանց նախապայմանի 01/10/2025   13:56 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն» 01/10/2025   13:47 Լոս Անջելեսի շերիֆը հրդեհի հետեւանքները համեմատել է ատոմային ռումբի պատճառած վնասների հետ 01/10/2025   13:41 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են․ հրդեհն այլևս հետաքննվում է որպես հրկիզում 01/10/2025   13:36 Թալանել են լրագրողի տունը՝ գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր. ահազանգ 01/10/2025   13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ 01/10/2025   12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր 01/10/2025   12:39 Տարադրամի փոխարժեքները հունվարի 10 -ին 01/10/2025   12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան 01/10/2025   12:23 Պլաստիկ վիրահատությունից հետո 56-ամյա կնոջ մահվան հանգամանքները դեպքից ամիսներ անց դեռ չեն պարզվել 01/10/2025   12:19 Փաշինյանն իր ճաշակով որոշել է ու օրհներգի տողերի տեղը պիտի փոխվի, արդեն օրենք է խախտվել. Գեղամ Մանուկյան 01/10/2025   12:10 Մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին ավանդների փոխհատուցում կտրամադրվի 01/10/2025   12:05 Եվրախորհրդարանի պատգամավորը ողջունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը 01/10/2025   11:58 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 01/10/2025   11:54 Անհետ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսն ԱԺ-ում են՝ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման 01/10/2025   11:44 ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր 01/10/2025   11:41 Հիմնահատակ ավերված Փասադենան՝ Կալիֆոռնիայում մոլեգնած ուժգին հրդեհներից հետո 01/10/2025   11:26 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 01/10/2025   11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան 01/10/2025   11:15 ԱԺ-ն սկսում է աշխատանքները. պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստը. ուղիղ 01/10/2025   10:52 ԵՄ-ից տվյալներով՝ 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է շուրջ 400 %-ով. Փաշինյան 01/10/2025   10:30 Մոսկվայից զգուշացրել են, որ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» Հայաստանի՝ եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա. Աբրահամյան 01/10/2025   10:21 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի 01/10/2025   10:06 Զգուշացում վարորդներին. Շիրակի մարզում, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Չարենցավան քաղաքում մառախուղ է 01/10/2025   10:04 Այրվել է ավտոմեքենա 01/10/2025   08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ» 01/10/2025   08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» 01/10/2025   08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ» 01/10/2025   08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» 01/09/2025   23:52 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/09/2025   23:43 ՑԱԽԱԼ-ը Գազայում ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարին 01/09/2025   23:29 Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով․ ՀՀ ԱԳՆ 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/09/2025   23:09 Ու էս խելքով էլ տղերքը «գեոպոլիտկա են խաղում» ու «գեոպոլիտիկա են վերլուծում»․ քաղաքագետ 01/09/2025   23:00 Տղամարդկանց բացատրել են ամանորյա տոներից հետո պոտենցիայի հետ կապված խնդիրների թաքնված պատճառը 01/09/2025   22:51 Հայաստանին նախազգուշացրել են ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքների մասին 01/09/2025   22:44 Բերման են ենթարկվել նախկին պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին և ևս մի քանի հոգի 01/09/2025   22:34 Հայաստանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը Ռուսաստանը համարում է ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ 01/09/2025   22:28 Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ 01/09/2025   22:12 Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 01/09/2025   21:59 Բուլղարիայում հայտնել են Ադրբեջանից գազի մատակարարումների դադարեցման մասին 01/09/2025   21:43 Ալիեւն իր դերն է խաղում. փորձում է միաժամանակ ռազմական բախման մեջ ներքաշել թե Իրանին, թե Ռուսաստանին. Բալասանյան (տեսանյութ)
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհաննես Հալաջյանը 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/08/2025   20:14 Կա՛մ քննիչն է ստում, կա՛մ Նիկոլ Փաշինյանը․ ինչ պատասխան է ստացել Հովիկ Աղազարյանի փաստաբանը

Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը 01/22/2019   12:42  |  Հարցազրույց

Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը, որը ներկայացնում ենք ստորև.

- Պարոն դեսպան, առաջին հարցը, որ կցանկանայինք անդրադառնալ, վերաբերում է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության ընթացքին: Ինչպե՞ս այն կնկարագրեիք:

- ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը ընթանում է բարձր ակտիվությամբ և նշանավորվել է մի շարք բարձրաստիճան հանդիպումներով և փոխայցելություններով: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո կարևոր է եղել ՀՀ իշխանությունների և ԵՄ ղեկավարության միջև ամենակարճ ժամկետներում կապի հաստատումը՝ տարբեր մակարդակներում կայացած բազմաթիվ հանդիպումների և շփումների տեսքով, որոնք կողմերին թույլ են տվել ծանոթանալ միմյանց տեսակետներին և առաջնայնություններին: ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության համատեքստում կարևոր հանգրվան կարող ենք համարել Բրյուսելում 2018թ. հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և ԵՄ ԱՀԱՔ բարձր ներկայացուցիչ/Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Նշանակալի էին նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցերը Բրյուսել, որոնց ընթացքում վերջինս հանդիպել է ԵՄ ԱՀԱՔ բարձր ներկայացուցիչ/Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի, Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Առաջին փոխշփումները մեծ կարևորություն են ներկայացրել այն առումով, որ կողմերը բարձր մակարդակում վերահաստատել են համագործակցության վերաբերյալ իրենց հանձնառությունը՝ ԵՄ-ՀՀ հարաբերությունների ողջ ծավալով: Եվրոպական կողմը վերահաստատել է իր օժանդակությունը ՀՀ համար առանցքային նշանակություն ունեցող հարցերում: Իր հերթին հայկական կողմը վերահաստատել է ՀՀ արտաքին քաղաքականության և մասնավորապես՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում շարունակականությունը:

Ավելին, հենց 2018թ. հունիսին Բրյուսելում տեղի ունեցավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից հետո առաջին Գործընկերության խորհրդի նիստը:

Բարձր մակարդակի հանդիպումներից բացի, 2018թ. տեղի են ունեցել նաև ՀՀ կառավարության տարբեր ոլորտների ներկայացուցիչների և ԵՄ կառույցներում քաղաքական ու տնտեսական համագործակցության հարցերով պատասխանատու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ, որոնք կարևոր են եղել ՀՀ նոր իշխանությունների հետ համագործակցության օրակարգի առաջնայնությունների ճշգրտման և կոնկրետ ծրագրերի վերահաստատման առումով:

- 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ո՞ր փուլում է գտնվում ներկայումս համաձայնագրի իրականացմանն ուղղված աշխատանքները:

- 2017թ. վերջին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն էր, քանի որ այն հավակնոտ հիմք է ստեղծում ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար: Ակնհայտորեն այն նաև կարևոր հարթակ է հանդիսանում ՀՀ կառավարության կողմից ուրվագծված բարեփոխումների օրակարգի առաջմղման համար՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները, ապահովելու սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար հնարավորություններ և այլն: Այս գործընթացում Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ համագործակցությունը:

Ինչպես գիտեք ՀՀ Ազգային Ժողովը Համաձայնագիրը վավերացրել է 2018թ. ապրիլի 11-ին, իսկ Եվրոպական Խորհրդարանը հատուկ բանաձևով դրան իր համաձայնությունն է տվել հուլիսի 4-ին՝ կարևոր խթանիչ ազդակ ուղղելով նաև ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին և իրավասու այլ պետական օղակներին Համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղղությամբ: Ներկայումս Համաձայնագիրը վավերացրել է ԵՄ անդամ 10 պետություն: Անդամ պետությունների մայրաքաղաքներում այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և ակնկալվում է, որ առաջիկայում վավերացումների ցանկը կհամալրվի: Սա ժամանակատար գործընթաց է. օրինակ՝ Վրաստանի պարագայում համաձայնագիրը ուժի մեջ է մտել ստորագրումից երկու տարի անց, որը համարվում է ռեկորդային կարճ ժամկետ, մինչդեռ Ուկրաինայի պարագայում այն պահանջել է երեք տարի:

Առաջնայինը, անշուշտ, Համաձայնագրի իրականացումն է, որի առումով չափազանց կարևոր էր 2018թ. հունիսի 1-ից դրա ժամանակավոր կիրառման մեկնարկը: Հատկանշական է, որ ժամանակավոր կիրառումը տարածվում է Համաձայնագրի բացարձակ գերակշիռ մասի վրա: Հետևաբար` արդեն այսօր առկա է Համաձայնագրի դրույթների իրականացման համար հսկայական դաշտ, որին էլ ներկայումս ուղղված են երկուստեք ջանքերը:

Համաձայնագրի դրույթների կյանքի կոչման առումով մեծ կարևորություն է ներկայացնում ՀԸԳՀ կիրարկման  Ճանապարհային քարտեզը: Այն հիմնարար փաստաթուղթ է, որը, կարելի է ասել, գործնական, կիրառելի լեզվի է թարգմանում համաձայնագրի հռչակագրային և ընդհանուր իրավական դրույթները, ձևակերպում է կոնկրետ խնդիրներ և նշում դրանց իրականացման համար պատասխանատու գերատեսչությունները և ստորաբաժանումները, սահմանում է խելամիտ ժամկետներ, մատնացույց անում Համաձայնագրի իրականացման համար ֆինանսական աղբյուրները, մասնավորապես՝ նշված ծրագրերին ԵՄ ակնկալվող օժանդակությունը:

Ճանապարհային քարտեզի նախագիծը մանրակրկիտ աշխատանքի արդյունքում ձևավորված փաստաթուղթ է, որը ոչ միայն ենթադրում է տարբեր ուղղություններով բարեփոխումների և նպատակների սահմանում, այլև, դրանց արդյունավետ համադրումն ու զուգորդումը ՀՀ կառավարության առաջնայնությունների և հայտարարված քաղաքականության համատեքստում:

Ճանապարհային քարտեզի նախագծի մշակման և Համաձայնագրից բխող կետերի իրագործման հարցում մեծ է 2018թ. հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված և փոխվարչապետի ղեկավարության ներքո գործող ՀԸԳՀ և Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դերը, որն այդ նպատակով պարբերական հանդիպումներ է ունենում: Այդ գործընթացում մեծապես կարևորվում է նաև քաղաքացիական հասարակության դերը:

Հարկ է նշել, որ վերոնշյալ հանձնաժողովի համակարգմամբ մշակված ճանապարհային քարտեզի նախագիծը տրամադրվել է եվրոպական կողմին 2018թ. նոյեմբերին: Նախագծի վերաբերյալ ԵՄ-ն իր բարձր գնահատականն է հայտնել, այդ թվում նաև 2018թ. նոյեմբերի 27-ին Երևանում կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստի շրջանակներում ընդունված համատեղ հաղորդագրության մեջ, որում ասվում է, որ այն լավ մեկնարկ է Համաձայնագրի իրականացման համար: Ճանապարհային քարտեզի վերջնականացման գործընթացը ներկայումս շարունակվում է ԵՄ կողմից առաջարկված ժամանակացույցի համապատասխան, որի համաձայն ԵՄ արձագանքները և առաջարկությունները կստացվեն մինչև հունվար ամսվա վերջ:

Կարևոր է նշել նաև, որ առաջարկվող ճանապարհային քարտեզի նախագիծն ընդգրկում է ոչ միայն ժամանակավոր կիրառման տակ ընկնող Համաձայնագրի հատվածները, այլև երկուստեք համաձայնությամբ, նաև այն մասերը, որոնք ուժի մեջ կմտնեն միայն դրա ամբողջական կիրարկումից հետո: Ինչպես տեսնում եք, մինչև Համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելը, դրա կիրարկմանն ուղղված աշխատանքներն արդեն իսկ ընթանում են ամբողջ ծավալով:

ՀՀ-ԵՄ համագործակցության տեսլականի համար և որպես ՀԸԳՀ-ին փոխլրացնող փաստաթուղթ մեծ նշանակություն ունի նաև ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնահերթությունների մասին փաստաթղթի ստորագրումը 2018թ. սկզբին: Այն մինչև 2020թ. առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ է Հայաստան-Եվրամիություն համագործակցության առաջնայնությունների, ինչպես նաև ԵՄ կողմից Հայաստանին ցուցաբերվելիք աջակցության տեսանկյունից: Հարկ է նշել, որ Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանն առաջին պետությունն է, որ ավարտել է այս փաստաթղթի համաձայնեցումը:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի հարստացման տեսանկյունից հարկ է նշել նաև 2018թ. մարտին ստորագրված «ՀՀ կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը», որը ՀՀ Ազգային Ժողովը վավերացրել է 2018թ. հուլիսի 11-ին: Այն ընդարձակ հնարավորություններ է ստեղծում հայաստանյան ստեղծագործողների համար:

- Պարոն դեսպան, պարբերաբար տեսնում ենք ՀՀ-ԵՄ համագործակցության տարբեր ձևաչափերում հանդիպումների մասին տեղեկություններ:  Կարո՞ղ եք ավելի մանրամասն ներկայացնել թե ի՞նչ հանդիպումներ են տեղի ունեցել և որն է դրանց կարևորությունը:

-  ԸԳՀ ժամանակավոր կիրառման մեկնարկի համատեքստում տեղի են ունեցել Համաձայնագրով նախատեսված մի շարք երկկողմ նոր, ինստիտուցիոնալ առավել բարձր մակարդակ ունեցող մարմինների հանդիպումներ:

Մասնավորապես, ինչպես արդեն նշեցի, դեռևս հունիսի 21-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության Խորհրդի անդրանիկ նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳ  նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ ԱՀԱՔ բարձր ներկայացուցիչ/Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Նիստին մասնակցել են ՀՀ կառավարության և ԵՄ շահագրգիռ գերատեսչությունների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ: Գործընկերության խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղված բարձրագույն մարմինն է, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր: Հանդիպման շրջանակներում, ի թիվս այլոց, վերահաստատվել է ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում տեխնիկական և ֆինանսական օժանդակության տեսքով՝ ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության և սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը:

2018թ. սեպտեմբերի 25-ին Երևանում կայացել է առևտրի հարցերով Գործընկերության կոմիտեի առաջին նիստը, սա կարևոր մի շրջանակ է, որի օրակարգն ընդգրկում է նոր Համաձայնագրի առևտրի և առևտրին առնչվող հարցերի վերնագրի ներքո ներառված կետեր, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների առևտրի, մաքսային ոլորտի, մտավոր սեփականության իրավունքների և այլ թեմաների վերաբերյալ: Հանդիպմանը 2018թ. սեպտեմբերի 26-ին հաջորդել է նաև հատուկ ՀՀ և ԵՄ գործարար շրջանակների համար կազմակերպված միջոցառում, որը նպատակ ուներ ներկայացնել ՀԸԳՀ-ով գործարար հատվածին ընձեռվող հնարավորությունները և արտոնությունները: Անկասկած, տնտեսության ոլորտում համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներից է, և այն առաջիկա տարիներին նախատեսված է ավելի խթանել:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորհրդարանական ձևաչափում նշանակալի իրադարձություն է հանդիսացել 2018թ. հոկտեմբերի 24-ին կայացած ՀՀ-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը: Այս ձևաչափում ՀՀ-ԵՄ գործընկերությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում համագործակցության ընդհանուր շրջանակի մեջ: Ակնկալվում է, որ ՀՀ-ում անցումը խորհրդարանական կառավարման ձևին նոր խթան և որակ կհաղորդի այս համագործակցությանը:

2018թ. նոյեմբերի 27-ին Երևանում կայացավ ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի մեկնարկային նիստը, որն ընդհանուր առմամբ ամփոփեց տարին և ձևակերպեց գործառնական եզրակացություններն առաջիկա ամիսներին կողմերի անելիքների կապակցությամբ:

Ինչպես արդեն իսկ ներկայացրեցի, հանդիպման շրջանակներում Կոմիտեի անդամներն առաջին քննարկումն են ծավալել ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ:

2018թ. տեղի են ունեցել նաև երկկողմ մակարդակում տարբեր թեմատիկ ենթակոմիտեների հանդիպումներ, ինչպիսին է օրինակ՝ «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 4-րդ նիստը, որը վերջին անգամ գումարվել էր 2014թ.: Ըստ սահմանված ժամանակացույցի՝ իրականացվել են նաև մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության և Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ենթակոմիտեի հերթական հանդիպումները:

ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների, փորձագիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցել են նաև Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափում Բրյուսելում և այլուր կազմակերպվող մի քանի տասնյակ միջոցառումների, Արևելյան գործընկերության ձևաչափում գործող պլատֆորմների և պանելների աշխատանքներին:

Դժվար է, անշուշտ, մեկ զրույցի շրջանակներում ներկայացնել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր միջոցառումները և իրադարձությունները, խոսել դրանցում քննարկված բոլոր հարցերի մասին: Ուստի, կսահմանափակվեմ միայն վերը թվարկվածներով:

- Ակնհայտ է, որ անցած ժամանակաշրջանը հագեցած է եղել ծավալուն աշխատանքով, միջոցառումներով և հանդիպումներով: Ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել 2019թ.: Արդյոք արդեն կա ձևավորված աշխատանքային օրակարգ նոր տարվա համար և որո՞նք են լինելու հիմնական առաջնահերթությունները:

- Հարկ է նշել, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԵՄ բարձր գնահատականը լավ հիմք է հանդիսանում քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների, ժողովրդավարության և մի շարք այլ կարևոր ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման համար:

2019թ. համար ուրախ ենք արձանագրել, որ արդեն տարվա սկզբին ունենք ձևավորված բավական հավակնոտ օրակարգ: Առանց փակագծերը բացելու կարող եմ հավաստիացնել, որ այս տարին նշանավորվելու է նաև ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական երկխոսության բարձր մակարդակով և ինտենսիվությամբ: Արդեն իսկ մոտ օրերս մեկնարկ կտրվի մի շարք բարձրաստիճան փոխայցելությունների, որոնք նոր լիցք կհաղորդեն Համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Եթե 2018թ. շատ հարցերում նորորակ՝ առավել ընդլայնված և համապարփակ համագործակցության հիմքերի մշակման տարի էր՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզ, Գործընկերության Խորհրդի, Կոմիտեի և Խորհրդարանական գործընկերության կոմիտեի մեկնարկային հանդիպումներ, ապա 2019թ. ակնկալվում է, որ կլինի Համաձայնագրի դրույթների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթով սահմանված նպատակների իրականացման շրջան:

Տարվա ընթացքում նախատեսվում են նաև կարևոր զարգացումներ ԵՄ հետ բազմակողմ՝ Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցության տեսանկյունից: 2019թ. լրանալու է այս ձևաչափի մեկնարկի 10-ամյակը: Հայկական կողմը, որը մշտապես աչքի է ընկել Արևելյան գործընկերության ձևաչափում ակտիվ ներգրավվածությամբ, իր ներդրումը կբերի նաև 10-ամյակի նշանավորման հարցում: Ներկայում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ մի շարք ծրագրերի շուրջ:

Հայաստանում նորընտիր խորհրդարանի աշխատանքների մեկնարկով և 2019թ. մայիսի 23-26-ին Եվրոպական Խորհրդարանի համաեվրոպական ընտրություններով պայմանավորված՝ տարին խոստանում է բավական կարևոր և հագեցած լինել նաև ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության տեսանկյունից: Պետք է դրվեն նորակազմ խորհրդարանների միջև համագործակցության հիմքերը՝ էլ ավելի զարգացնելով առկա դրական ավանդույթները:

Այսպիսով, 2019թ. ՀՀ-ԵՄ հարաբերություններն իրենց ակտիվությամբ, բովանդակությամբ և կարևորությամբ խոստանում է լինել առաջընթացի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցության խորացման ժամանակաշրջան:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]