Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացնել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ)
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Երևան-Թբիլիսի երթուղու մրցույթում շահած տնտեսվարողը երթուղին չի սպասարկել. Գործը ՏՄՊՊՀ վարույթում է 01/21/2019   11:44  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել «Սոնա եւ Միքայել» ՍՊԸ-ից՝ «Երեւան-Թբիլիսի-Երեւան» միջպետական երթուղիով իրականացվող ուղեւորափոխադրումների վերաբերյալ:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնել են, որ մասնավորապես, դիմումատուն նշել է, որ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից` 2017 թվականի մարտի 3-ին հայտարարվել է մրցույթ` «Երեւան-Թբիլիսի-Երեւան» երթուղին Երեւանի հյուսիսային ավտոկայարանից միկրոավտոբուսով սպասարկելու համար:

Մրցույթում հաղթող է ճանաչվել «Երկու ընկեր» ընկերությունը, որը նույն երթուղին սպասարկում է նաեւ Երեւանի կենտրոնական ավտոկայարանից: Դիմումատուն հայտնել է, որ «Երկու ընկեր» ՍՊ ընկերությունը մրցույթը հաղթելուց ի վեր, ոչ մի օր Երեւանի հյուսիսային ավտոկայարանից ուղեւորափոխադրում չի իրականացրել: Այսինքն, «Երկու ընկերը» մասնակցել է մրցույթին՝ փաստացի ճանաչվելով հաղթող, սակայն երթուղին չի սպասարկել՝ վնաս պատճառելով թե ուղեւորներին եւ թե մրցակից ընկերությանը, որը իսկ իր խոսքով դուրս է մղվել շուկայից:

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ մրցույթում հաղթող է ճանաչվել «Երկու ընկեր» ՍՊ ընկերությունը` սպասարկման երեք տարի ժամկետով եւ մեկ ուղեւորի համար 6500 դրամ փոխադրավարձով:

Երթուղին Երեւանի կենտրոնական ավտոկայարանից սպասարկելու համար եւս որպես հայկական փոխադրող հաղթող է ճանաչվել նույն ընկերությունը` սպասարկման երկու տարի ժամկետով եւ մեկ ուղեւորի համար 6500 դրամ փոխադրավարձով:

Սակայն, հետագայում «Երկու ընկեր» ՍՊԸ-ն ինքնակամ որոշել է ուղեւորափոխադրումները իրականացնել միայն մեկ՝ Կենտրոնական ավտոկայարանից: Ստացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ 2017 թվականի ապրիլից 2018 թվականի հոկտեմբերը ներառյալ, ընկերությունը Երեւանի հյուսիսային ավտոկայարանից որեւէ չվերթ չի իրականացրել:

Բացի այդ, Երեւանի կենտրոնական ավտոկայարանից Թբիլիսի ուղղությամբ ուղեւորափոխադրում է իրականացրել այն տրանսպորտային միջոցներով, որոնք պետք է սպասարկեին երթուղին Երեւանի հյուսիսային ավտոկայարանից: Այս հանգամանքը եւս խիստ խնդրահարույց է, քանի որ համաձայն ՀՀ տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների եւ ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին որոշման, փոխադրողի ընտրության մրցույթի ժամանակ հատուկ չափանիշներով գնահատվում են նաեւ տրանսպորտային միջոցները:

Փաստացի, «Երկու ընկեր» ընկերությունը երթուղին Երեւանի կենտրոնական ավտոկայարանից սպասարկելու համար կայացած մրցույթում հաղթել է՝ ներկայացնելով որոշակի տրանսպորտային միջոցներ, բայց ուղեւորափոխադրումներն իրականացրել է բոլորովին այլ միկրոավտոբուսներով, ինչի իրավունքը չուներ: Այս հանգամանքը կարող է հանգեցնել տնտեսական մրցակցության խաթարման:

Խնդիրն այն է, որ նույն մրցույթին մասնակցած եւ չհաղթած «Սոնա եւ Միքայել» ընկերության տրանսպորտային միջոցները ավելի քիչ միավոր են հավաքել, քան «Երկու Ընկեր» ՍՊ ընկերության կողմից առաջադրված այն տրանսպորտային միջոցները, որոնք հետագայում տվյալ մրցույթի շրջանակներում փաստացի չեն շահագործվել:

Այսպիսով ստացվում է, որ «Երկու Ընկեր» ՍՊ ընկերությունը հաղթող ճանաչվելով Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղին Երեւանի հյուսիսային ավտոկայարանից սպասարկելու համար, այդպես էլ փաստացի չվերթ չի իրականացրել, բացի այդ, մի մրցույթում հաղթող ճանաչված տրանսպորտային միջոցն օգտագործել է այլ ավտոկայարանից երթուղին սպասարկելու համար, ինչը կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակման եւ այլ ընկերությունների շուկայից դուրս մղման:

Հավելենք նաեւ, որ նույն մրցույթում մրցակից ընկերությունը առաջարկել է սպառողների համար ավելի շահավետ գին՝ 4500 դրամ՝ 6500-ի փոխարեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեեւ բարձրացված խնդիրը անուղղակիորեն բացասաբար է անդրադառնում մրցակցային իրավիճակի վրա, սակայն դրա կարգավորումը գտնվում է ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիազորությունների շրջանակում, ուստի ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրները կներկայացվեն նախարարություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:53 19/12/2018  |  ՄամուլԳերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների թիվը նվազել է. «Ժողովուրդ»
16:55 24/11/2018  |  ԼՐԱՀՈՍՏնտեսական մրցակցության ոլորտում բացահայտված 202 խնդրահարույց դեպքից 140-ը եղել են պետական գնումների ոլորտում
16:03 24/11/2018  |  ԼՐԱՀՈՍԸնթացիկ տարում ՏՄՊՊՀ-ն 113 ոլորտային ուսումնասիրություն է իրականացրել. կանխարգելվել են մի շարք մրցակցային խնդիրներ
14:00 14/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը մանկապարտեզներին բուսական յուղ պարունակող կաթնաշոռ է մատակարարել. ընկերությունը տուգանվեց 20 միլիոն դրամով
17:13 19/10/2018  |  ԼՐԱՀՈՍՏՄՊՊՀ-ն 13 տնտեսվարողի նկատմամբ վարույթ է հարուցել անբարեխիղճ մրցակցային գործունեության համար
17:17 22/03/2018  |  ԼՐԱՀՈՍՀայկական շուկա մուտքի խոչընդոտման շատ դեպքեր եղել են պետական տարբեր մարմինների կարգավորման դաշտում. Արտակ Շաբոյան
09:04 07/12/2017  |  ՄամուլՏնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շենքը հնարավոր է վաճառվի. «Հայկական ժամանակ»
14:25 21/06/2017  |  ԼՐԱՀՈՍՏՄՊՊՀ-ն մերժեց «Վալլետտա» ընկերության բողոքն ընդդեմ «Բուրգեր Արմի»
11:28 13/04/2017  |  Վարչական իրավունքՏՄՊՊՀ-ը դատական կարգով պաշտպանեց «Գրանդ Տոբակոյի» շահերն ընդդեմ «Ֆիլիպ Մորիսի»
12:43 18/01/2017  |  ԼՐԱՀՈՍնշանակվել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ

Արխիվ

[]