Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է շվեյցարացի գործարարների հետ 01/21/2019   18:15  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

 Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակիցների տարբեր հարցերի:

 Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

 «Հարգելի հյուրեր,

Սիրելի հայրենակիցներ,

Տիկնայք և պարոնայք,

Հաճելի է հանդիպել ձեզ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս ֆորումը և այս վայրը հնարավորություն են տալիս մեզ միմյանց հարցեր տալ, բացահայտել խնդիրներն ու գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան ավելի լավ տնտեսական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Շվեյցարիայի միջև: Եվ մենք կարող ենք ու պետք է դա անենք միասին:

Առաջին հարցը, որին մենք պետք է պատասխանենք, հետևյալն է. որտե՞ղ ենք մենք: Նախքան ապագայի մեր տեսլականը ներկայացնելը՝ եկեք նախ ետ նայենք և քայլ առ քայլ ուսումնասիրենք այն ճանապարհը, որ մեր երկիրն անցել է և ինքներս մեզ հարցնենք` արդյոք մենք ուզո՞ւմ ենք գնալ այդ ուղով:

Այժմ Հայաստանը կանգնած է տնտեսական բարգավաճումն ու լճացումը բաժանող խաչմերուկում: Հայաստանում վերջերս տեղի ունեցան պատմական վերափոխումներ: Անցյալ գարնանը տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունը հանգեցրեց մեր երկրում ժողովրդավարության հաղթանակին:

Անցյալ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ ավելի ամրապնդեցին ժողովրդավարական նվաճումները: Այս հիմնարար փոփոխություններն անդառնալի են, նրանք հիմնված են մեր ժողովրդի կամքի վրա և մեր հասարակության մեջ գերակշռող կոնսենսուսի վրա:

Այսօր մեր կառավարությունն աննախադեպ բարձր լեգիտիմություն և հանրային աջակցություն ունի: Այսպիսի բարձր հանրային վստահության հիման վրա Հայաստանի կառավարությունն ընդունել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Որպես արդյունք, Հայաստանում իրավիճակը, ըստ էության, տարբերվում է նրանից, որ մենք ունեինք հեղափոխությունից առաջ:

Մասնավորապես, կոռուպցիայի մակարդակը կտրուկ նվազել է. մենք գրեթե մերժել ենք մենաշնորհները. շատ լուրջ միջոցներ են ձեռնարկվել անկախ դատական համակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության և բոլոր տնտեսական ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ստեղծման համար:

Չնայած կարևոր ոլորտներում արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպիսիք են շուկայի մրցունակության ապահովումը և պետական հատվածում կոռուպցիայի վերացումը, դեռևս մեծ աշխատանք ունենք անելու: Այսօր մենք պետք է կատարենք մեկ այլ հեղափոխություն` տնտեսական հեղափոխություն, մեր ժողովրդի վստահությունը և ակնկալիքներն արդարացնելու համար:

ՀՆԱ-ի աճը վերջին տարիներին խոստումնալից էր. 2017 թ. արձանագրված 7.5 տոկոս աճը պահպանվել է 2018 թ. ընթացքում, իսկ կանխատեսումները գերազանցում են 5 տոկոսը: Հայաստանի արժույթի փոխարժեքը և գնաճը մնացին կայուն, դրանով իսկ ի ցույց դրվեց մեր տնտեսության կայունությունն արտաքին և ներքին ցնցումների նկատմամբ:

2017 թ. ՀՆԱ-արտահանում  հարաբերակցությունն  անցավ 37 տոկոսի շեմը և 2018-ին շարունակվեց ռեկորդային ցուցանիշներով: Այնուամենայնիվ, խոստումնալից միտումները չեն կարող բավարար լինել, եթե ցանկանում ենք ապահովել Հայաստանի արժանապատիվ տեղը համաշխարհային տնտեսությունում:

Երկրորդ հարցը` ո՞ւր ենք ուզում գնալ:

Մեր ապագա աճի անկյունաքարը կլինի ներդրումային քաղաքականությունը՝ ուղղված արդյունավետ աշխատատեղերի ստեղծմանն ու մրցունակ արտահանմանը:

Կառավարությունն ու ժողովուրդը միասնական են այս տեսլականի մեջ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հայ ժողովուրդը ցանկանում է ավելի շատ աշխատանք և ավելի քիչ կոռուպցիա:

Արդյունքները կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. Հայաստանի քաղաքացիներն այլևս չեն ցանկանում եկամուտների վերաբաշխում, նրանք հոգնել են արդեն: Հայերն ուզում են տեսնել մեր հայրենիքի տնտեսական աճն ու բարգավաճումը, վաստակելու և հարկ վճարելու իրենց ունակությունն ու հնարավորությունը:

Եվ այստեղ ի հայտ է գալիս այն դերը, որ դուք պետք է խաղաք, քանի որ մարդկանց արդյունավետ աշխատելու հնարավորությունը կախված է ձեզնից: Այս գործընթացը հեշտացնելու համար Հայաստանի կառավարությունը որդեգրել է.

 ա. Բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրողների նկատմամբ. մեր քաղաքականության նշանաբանն է՝ հարստանալ և հարստացնել:

բ. Ներդրողների կամքի և կարիքների վրա հիմնված հարկային օրենսգիրք,

գ. Արտահանման և արդյունաբերական արդիականացման աջակցության այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են հարկային ու մաքսային խթանները.

դ. Քաղաքականություն, որը կապահովի բիզնեսի համար անաչառ և նվազ սահմանափակումներով կարգավորիչ միջավայր:

ե. Մենք ապահովել ենք, որ մեր երկրում գործող տնտեսական գործակալներին հասանելի լինեն աշխարհի շուկաները: (Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և GSP-ի շահառու (մի շարք երկրների հետ, ներառյալ Շվեյցարիան) և GSP+ (ԵՄ-ի հետ):

զ. Եվ, իհարկե, մենք երաշխավորում ենք կապիտալի ազատ տեղաշարժն ու սեփականության իրավունքի պաշտպանությունը (ներառյալ մտավոր սեփականության):

Այսպիսով, հաջորդ հարցն այն է, թե հայ ժողովուրդն ինչ կարող է առաջարկել՝ ցանկալի հանգրվանին հասնելու համար:

Շատ է ասվել, որ Հայաստանն ունի փոքր ներքին շուկա, բայց արժեքային ստեղծագործական մեծ ներուժ: Առկա է նաև այդ շուկայի յուրացման ներուժն ու հայկական ապրանքների, գաղափարների և մշակույթի նկատմամբ պահանջարկը:

Մենք պետք է բավարարենք այդ պահանջարկը և մեր արժեքները ներկայացնենք աշխարհին: Դա նշանակում է ապրանքների, ծառայությունների արտահանման ավելի բարձր մակարդակ, և որ ոչ պակաս կարևոր է՝ մշակույթ:

Հայաստանի տնտեսության անկյունաքարը ժողովրդի ստեղծագործականությունն ու տաղանդն է: Դա դրսևորվում է մեր աճող մրցունակության, բարձրորակ ապրանքների և ծառայությունների մեջ:

Հայերը հեղինակել են մի շարք նորարարություններ՝ MRI մեքենան, թթվածնի դիմակը, ավտոմատ փոխանցատուփը և շատ ուրիշներ: Կարճ ասած, գերմանացիները ճարտարագետ են, իտալացիները՝ դիզայներ, իսկ հայերը՝ ստեղծագործողներ:

Հաշվի առնելով վերը նշված բոլորը՝ մենք մշակել ենք մեր կառավարության գերակայությունները.

1. Արդյունաբերություն. կենսատեխնոլոգիա  և դեղագործություն

Հայաստանի կառավարությունը հավատարիմ է արտադրական ոլորտում մրցունակության բարձրացմանը:

Մենք կկարողանանք կառուցողական երկխոսություն ծավալել բոլոր ոլորտներում գործարարների հետ, որպեսզի բացահայտենք մրցունակության խոչընդոտները՝ անհրաժեշտության դեպքում համադրելով հասարակության և մասնավորի ջանքերը:

Մրցունակ լինելու համար մենք պետք է ինտեգրենք նորարարական տեխնոլոգիաներ արդյունաբերական գործընթացներում: Բարձր տեխնոլոգիաները կծառայեն որպես արդյունաբերական զարգացման խթան և համակողմանի աճի գրավական:

Արդյունաբերությունը բավական բազմազան է. մրցակցային ոլորտներից են տեքստիլը, կոշկեղենը, դեղագործությունը, բիոտեխնիկան, նրբագեղ ոսկերչական իրերն ու ժամագործությունը:

Հայաստանի մրցակցային առավելությունների վրա հիմնված հաջող ներդրումների շատ օրինակներ կան: Մի շարք ընկերություններ սոսկ արտադրությունից հասել են ավելի բարձր մակարդակի` ընդգրկելով գիտահետազոտական կենտրոններ հետաքրքիր նորամուծությունների ակնկալիքով:

Դա ապահովելու համար մենք ծրագրում ենք.

ա. Արդյունաբերական արդիականացման գործիքի ստեղծում. դա կարող է ներառել ազատ տնտեսական գոտիների ստեղծում` դեղագործության, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ու կենսանվտանգության ոլորտներում ներդրումների համար:

բ. Կառավարության և գործարար համայնքի միջև երկխոսության հարթակի ստեղծում:

գ. Հմտությունների զարգացում և ստեղծագործական աջակցություն: Թիրախային ուղղություններից են զարդագործությունը, ադամանդագործությունը և ժամագործությունը:

դ. Բիզնեսի համար բարենպաստ հարկային և կարգավորիչ միջավայրի ապահովումը:

ե. Արտահանողների աջակցությունն արտաքին շուկաներում ներկայացվածության բարելավման և լոգիստիկ խոչընդոտների վերացման միջոցով:

Հայաստանը մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների և ինժեներական ոլորտներում: Կառավարությունը հանձնառու է այդ ներուժի ավելացմանը` դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում STEM ուսումնական առարկաների դասավանդմամբ, ինչպես նաև Թումո կենտրոնների և գերազանցության կլաստերների ստեղծմամբ և շահագործմամբ:

Ես հպարտությամբ եմ հայտարարում, որ 2018 թվականին Թումոն մասնաճյուղեր է բացել Ստեփանակերտում և Փարիզում: Գերմանիայի և Ռուսաստանի մասնաճյուղերն ընթացքի մեջ են:

2. Գյուղատնտեսություն, վերամշակված  սնունդ և խմիչքներ

Հայաստանի տնտեսության 15 տոկոսը գյուղատնտեսությունն է, և պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այս ոլորտին: Ագրարային ոլորտի ապագան կախված կլինի ուժեղ ավանդույթների և նորարարության միաձուլումից:

Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերության ոլորտի խոշորագույն տեխնոլոգիաների ինտեգրումն առաջնային է լինելու մեր կառավարության համար: Օրգանական գյուղատնտեսությունը և այնպիսի ինտենսիվ մեթոդների լայն կիրառումը, ինչպիսիք են կաթիլային ոռոգումը, կխթանեն այս ոլորտի զարգացումը:

Գինեգործությունը հատուկ դեր է խաղում մեր մշակույթի մեջ: Հայաստանը 6000 տարվա գինեգործության փորձառություն ունի, և այդ միտումը շարունակվում է առայսօր: 2017 թվականին գինեգործության ոլորտն աճեց շուրջ 80 տոկոսով:

3. Զբոսաշրջություն

Ինչպես արդեն նշեցի, Հայաստանը շատ բան ունի առաջարկելու աշխարհին: Կարևորներից է մեր մշակույթը: Եվ ես կարծում եմ, որ մենք բոլորս համաձայն ենք, որ մշակույթը ճանաչելու լավագույն միջոցն ուղիղ շփումն է: Դրա համար էլ զբոսաշրջության ոլորտը զարգանում է, և աճի մեծ ներուժ ունի: Բացի այդ, աճող զբոսաշրջային հատվածն ունի տարածաշրջանում տնտեսական իրավիճակի բարելավման ամենաբարձր ներուժը՝ հաշվի առնելով, որ կան բազմաթիվ հաջողված փորձեր խոշոր քաղաքներից դուրս:

Այս նպատակով մենք պատրաստվում ենք՝

ա. բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային վայրերի, ինչպես նաև մարզերում փոքրածավալ հյուրանոցների մասին իրազեկության մակարդակը:

բ. Զարգացնել էկո և գաստրո զբոսաշրջությունը:

գ. Ընդլայնել տրանսպորտի և ենթակառուցվածքի ցանցը, որը հնարավորություն կտա մատչել հեռավոր շրջաններ:

դ. Նվազեցնել ճանապարհորդության ֆինանսական և ժամանակային ծախսերը Հայաստանում և Հայաստանից դուրս:

4. Ենթակառուցվածքներ

Մարդկանց, հմտությունների և գիտելիքի ազատ տեղաշարժը մեր սահմաններում և դրանից դուրս ապահովելու նպատակով կառավարությունն իրականացնում է տրանսպորտի և ենթակառուցվածքի բարելավման երկարաժամկետ ծրագիր:

Էլեկտրաէներգիայի արտադրության դիվերսիֆիկացման կարևորությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Հայաստանի համար դա ոչ միայն տնտեսական անհրաժեշտության հարց է, այլ նաև ռազմավարական հրամայական:

Մենք դրան նայում ենք որպես մի խնդիր, որը կարող է լուծվել տեսանելի ապագայում, քանի որ Հայաստանը վերականգնվող էներգիայի արտադրության հսկայական ներուժ ունի:

Վերջին տարիներին արևային էներգիայի ոլորտը զգալի զարգացում է ապրել, և Հայաստանն ընթանում է բնական պաշարների օգտագործման ճանապարհով, որպեսզի ավելացնի էլեկտրաէներգիայի սպառման մեջ արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը:

Մենք գիտենք, որ չենք կարող միայնակ հոգալ մեր ենթակառուցվածքային կարիքները: Մենք կարիք ունենք մասնավոր հատվածի գիտելիքների և ռեսուրսների: Այսպիսով, կառավարությունը գործում է մասնավոր հատվածի հետ համագործակցության տառին և ոգուն համապատասխան:

Հարգելի ընկերներ,

Մենք կարող էինք շարունակել կառավարության հնգամյա տեսլականի, ռազմավարական նպատակների, առաջնահերթությունների և կոնկրետ գործողությունների նկարագրությունը:

Այնուամենայնիվ, այդ նպատակներին կարող ենք հասնել միայն կառավարության և Հայաստանի ներսում ու դրանից դուրս գտնվող մեր մասնավոր և հանրային գործընկերների համակարգված ջանքերի շնորհիվ: Միակ անսակարկելի պայմանն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի իր զարգացման առաջընթաց ուղին:

Մենք ունենք ներուժ, մենք ունենք հնարավորություններ և ունենք քաղաքական կամք տարածաշրջանային և գլոբալ տնտեսական խաղացող դառնալու համար:

Խնդիրն այն է, թե արդյոք դուք պատրաստ եք միանալ մեզ և ընկերակցել մեզ այս հետաքրքիր, բայց ոչ դյուրին ճանապարհին: Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկե՛ք Հայաստան, հարստացե՛ք և հարստացրե՛ք ուրիշներին:

Շնորհակալություն»:

Հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում հարկային վարչարարությանը, ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը, մոնոպոլիաների դեմ պայքարին ժողովրդավարության ամրապնդմանը, ազատ և անկախ դատական համակարգի կայացմանը, պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը վերաբերող հարցերի:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական համաժողովին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:38 21/01/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր
09:22 19/01/2019  |  ՄամուլԿառավարությունում խառն են՝ մի «կենդանի պաշտոնյա» չկա՝ ճշտելու դավոսյան ֆորումի մանրամասները. «Հրապարակ» 
10:47 01/02/2018  |  ԼՐԱՀՈՍԴավոսում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել համագործակցության ուղղություններ. Կարեն Կարապետյան
09:50 27/01/2018  |  ՄամուլՀայաստանն արդյո՞ք կսկսի աշխատել Նահանգների հետ՝ էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ. «Ժամանակ»
14:50 26/01/2018  |  ԼՐԱՀՈՍԴավոսում վարչապետը հանդիպել է Կանադայի և ԱՄԷ խոշոր ներդրումային ընկերությունների ղեկավարների հետ
13:22 26/01/2018  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը և ՌԴ փոխվարչապետը գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել
12:36 26/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը Դավոսում հանդիպել է Ասիական զարգացման բանկի նախագահի հետ
17:43 25/01/2018  |  ԼՐԱՀՈՍՃապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահը ՀՀ վարչապետին վստահեցրել է, որ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու
15:35 25/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Նիդեռլանդների վարչապետները պայմանավորվել են ակտիվ համագործակցել գյուղատնտեսության ոլորտում
11:06 25/01/2018  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը հանդիպում է  ունեցել Էստոնիայի  վարչապետի հետ

Արխիվ

[]