Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Անհույս են փորձերը ներկայացնելու մի իրավիճակ, երբ Հայաստանի ներպետական մարմինները գործել են իրավունքի ու օրենքի տառին համապատասխան, իսկ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել. Պաշտպաններ 01/19/2019   14:06  |  ԼՐԱՀՈՍ

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազությանը:

Ստորև ներկայացնում ենք փաստաբանների պատասխանը.

Սույն թվականի հունվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել, որի հիմնական բովանդակությունը կարելի է ամփոփել հետևյալ երկու նախադասությամբ՝

1.      Սամվել Մայրապետյանի իրավունքի խախտում տեղի չի ունեցել:

2.      Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը, ինչպես նախքան ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը, այնպես էլ դրանից հետո գտնվել և գտնվում են ՀՀ դատախազության և վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում, և հիմք ընդունելով ոլորտի բժիշկ մասնագետների ցուցումներն ու եզրակացությունները՝ ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները քրեական հետապնդման ենթարկված անձի՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ:

Չենք կարող չանդրադառնալ վերը հիշատակված՝ իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող, հանրային կարծիքը մանիպուլացնող ապատեղեկատվությանը, որը տարածվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

Նախ և առաջ փաստենք, որ անհույս են փորձերը ներկայացնելու մի իրավիճակ, երբ Հայաստանի ներպետական մարմինները գործել են իրավունքի ու օրենքի տառին համապատասխան, իսկ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը միջանկյալ միջոց է կիրառել։ ՄԻԵԴ-ը պետությունների նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառում միայն այն դեպքերում, երբ գործին վերաբերող ամբողջ տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում գալիս է եզրահանգման այն մասին, որ նման միջոցներ չձեռնարկելու պարագայում Դիմողին կպատճառվի իրական և անդառնալի վնաս։ Սամվել Մայրապետյանի իրավունքների պատշաճ պահպանման դեպքում ՄԻԵԴ-ի կողմից կմերժվեր միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդությունը, քանի որ երբ ՄԻԵԴ-ը չի տիրապետում այնպիսի անհերքելի տեղեկատվության, որով հիմնավորվում է իրական ու անդառնալի վնասի անխուսափելի ռիսկը, ՄԻԵԴ-ը մերժում է միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը: Անհնար է պատկերացնել իրավիճակ, երբ ՄԻԵԴ-ն իր կողմից կայացված որոշմամբ պետությանը ցուցում տա իրականացնելու գործողություններ, որոնք վերջինս առանց այդ էլ իրականացնում է։

Վերը նշվածը հիմնավորում և միաժամանակ կայացված որոշման լրջության մասին է վկայում նաև ՄԻԵԴ պաշտոնական վիճակագրությունը, մասնավորապես. 2015-2017 թվականների ընթացքում Հայաստանի դեմ ներկայացված ընդհանուր հաշվով 578 միջանկյալ միջոց կիրառելու միջնորդություններից բավարարվել են ընդհամենը 5-ը, այսինքն՝ 0,86 %-ը: Առհասարակ, ՄԻԵԴ-ի կողմից Կանոն 39-ի համաձայն միջանկյալ միջոց կիրառելու դեպքերի մեծամասնությունը վերաբերում է արտաքսումներին և արտահանձնումներին, իսկ տվյալ դեպքում խոսքը՝ մարդու կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու պատճառով նրան անհրաժեշտ բուժօգնության երաշխավորման մասին է, ինչպիսի դեպքեր առավել հազվադեպ են լինում:

Այժմ մի շարք փաստեր, որոնց ծանոթանալը միայն բավական է դատելու համար, թե արդյո՞ք, Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը գտնվել են ՀՀ գլխավոր դատախազության և վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում, թե՞ ոչ, և թե արդյո՞ք ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները նրա՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ:

Այսպես. Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին: Նրա ձերբակալման առաջին իսկ օրից պատկան բոլոր մարմինները տեղեկացված են եղել նրա առողջական վիճակի մասին: Մայրապետյանի փաստաբանները նրանց են հանձնել ոչ միայն Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող փաստաթղթերը, այլ նաև ոլորտի նեղ մասնագետների եզրակացություններն առ այն, որ նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ և որ կալանավայրում գտնվելով շատ հավամական է նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացում՝ կյանքին ակնհայտ սպառնալիքի առաջացումով: Սակայն, այդ փաստերին տիրապետող պատկան մարմինները, որոնք՝ իբր միշտ ուշադրության կենտրոնում են պահել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը և իբր ոլորտի բժիշկ մասնագետների ցուցումները և եզրակացությունները հիմք են ընդունել և ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները նրա՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ, իրականում ոչ մի քայլ այդ ուղղությամբ չեն ձեռնարկել, ավելին՝ անտեսել են ոլորտի բժիշկ մասնագետների կարծիքները: Այդ ակնհայտ անգործության հետևանքն է եղել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը և այժմ անհապաղ վիրահատության անհրաժեշտության առաջացումը:

Մարդու առողջական վիճակը “ուշադրության կենտրոնում պահող”-ները նրա ձերբակալումից 40 օր անց են միայն նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Մայրապետյանի առողջական վիճակը և այն նշանակելուց հետո անգամ 67 օր անց այդ փորձաքննության եզրակացությունը ոչ միայն դեռ չկա, այլ հայտնի էլ չէ, թե երբ կլինի:

Անձի՝ “պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորողներ”-ը թույլ չեն տվել Մայրապետյանին մեկնել Գերմանիա, այն հիվանդանոց, որտեղ նախկինում փրկել են նրա կյանքը: Թույլ չեն տվել այն պայմաններում, երբ տիրապետել են Մայրապետյանի բուժումը Հայաստանում իրականացնելու անհնարինության մասին վկայող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերին: Նույնիսկ հիմա, երբ ՄԻԵԴ-ը ոչ միայն արդեն կիրառել է միջանկյալ միջոցը՝ պարտավորեցնելով ՀՀ Կառավարությանը անհապաղ երաշխավորել Սամվել Մայրապետյանի բուժօգնությունը, այլ նաև առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն և պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին և առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:

Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը Սամվել Մայրապետյանի կալանքի տակ գտնվելու 83 օրվա ընթացքում և գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո էլ մինչև այսօր: Մինչ դեռ ՀՀ Սահմանադրության համաձայն ազգային մարմինները պետք է առաջին հերթին ապահովեն մարդու կյանքը և առողջությունը, եթե այն իրական և անխուսափելի վտանգի տակ է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:12 19/01/2019  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազի ստվերի հետ յոլա չգնացող կոնկրետ լրատվամիջոցը աղավաղել է պարզաբանման տեքստը. Գոռ Աբրահամյան
10:17 19/01/2019  |  ՄամուլԻնչպես Սամվել Մայրապետյանին հաջողվեց այդքան սեղմ ժամկետում հասնել ՄԻԵԴ որոշման կայացման. «Ժողովուրդ»
09:47 19/01/2019  |  ՄամուլԴատախազության պարզաբանումը զավեշտի ժանրից էր. «Ժողովուրդ»
17:31 18/01/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նիկոլ Բաղդասարյանի ասածի ընդհանուր տրամաբանությունը հասկանում եմ, սակայն համաձայն չեմ նրա առաջ քաշած խնդրի հետ». Տիգրան Աթանեսյան. 168.am
16:42 18/01/2019  |  Քրեական խրոնիկոնԴատախազության պարզաբանումը Սամվել Մայրապետյանի գործի վերաբերյալ
15:40 18/01/2019  |  ԼՐԱՀՈՍՍամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ում ընդդեմ ՀՀ-ի որոշման համար նախկին իշխանությունն է մեղավոր. Նիկոլայ Բաղդասարյան
15:23 18/01/2019  |  ԼՐԱՀՈՍ«Խորհուրդ կտայի Ալեն Սիմոնյանին անհարկի, պոպուլիստական և վերնագրային շահարկումների փոխարեն տալ բովանդակություն ունեցող պատասխաններ»
12:50 18/01/2019  |  ԼՐԱՀՈՍՄայրապետյանի բուժումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման. ՄԻԵԴ-ը նախազգուշացրել է
12:44 18/01/2019  |  ԼՐԱՀՈՍՊահանջեք իրավապահ մարմիններին գործել պրոֆեսիոնալ. Արփինե Հովհաննիսյանը՝ իշխանություններին
21:22 17/01/2019  |  Քրեական խրոնիկոնՄԻԵԴ-ը՝ ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում է կայացրել. նա պետք է մեկնի Գերմանիա

Արխիվ

[]