Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան

Համարները փակելու ծայրահեղ քայլն ու կարմիր գծերը. գործը կհասնի՞ ցույցերին. «Փաստ» 01/19/2019   11:17  |  Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Կարմիր գծերի խնդիրը կրկին ուշադրության կենտրոնում է: Այս հարցի մասին բազմիցս է խոսվել, շեշտադրվել նաեւ այն մասին, որ այս հարցը քաղաքական որոշման հարթության մեջ է: Օրերս «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամները կրկին բարձրաձայնել էին խնդրից բխող հարցերի մասին, բացի այդ, վարորդներին հորդորել փակել համարները:

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր, ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանին նախ հարցրեցինք՝ համարները փակելու տարբերակն արդյո՞ք պայքարի ճիշտ ձեւ է:

Ի պատասխան, նա նշեց. «Եթե անդրադառնում ենք հենց կարմիր գծերում մեքենայի կայանմանը, ապա այդ հատվածում, որը մեքենայի կայանման թույլատրելի վայր է համարվում, մեքենան կարող է անգամ առանց պետհամարանիշի կայանել: Ընդ որում՝ թույլատրելի վայրում կայանած մեքենան չի կարող տարհանվել կամ վարչական արձանագրություն կազմվել այդ մեքենայի նկատմամբ:

Բայց մենք սրանով, իհարկե, չենք ողջունում համար փակելը, մենք ընդհանրապես դեմ ենք համար փակելուն, բացառությամբ այն դեպքերի, երբ թույլատրելի հատվածում կարող ես մեքենադ կայանել: Այսինքն՝ փողոցների այն հատվածներում, որտեղ ագելված չէ կայանելը, բակերը եւ այլ նման վայրեր: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ փակած համարներով են երթեւեկում կամ անթույլատրելի վայրում են դա անում, բնականաբար, ողջունելի չէ: Հիմա սա ուղղակի ծայրահեղ քայլ է, որովհետեւ արդեն ամիսներ շարունակ վարորդներին փորձում են մոլորեցնել. անընդհատ մատնանշում են կարմիր գծերի վերաբերյալ գալիք փոփոխությունների մասին, բայց դրանք, այդուհանդերձ, չեն իրականացվում»:

Դիտարկմանը՝ վստա՞հ եք, որ ձեր հորդորը ճիշտ կընկալվի վարորդների կողմից, մեր զրուցակիցն արձանագրեց. «Այո, քանի որ ընդգծել ենք «կարմիր գծերի մեջ» ասվածը: Կան մարդիկ, որոնք խաչմերուկների մեջ են կանգնում փակ համարներով, մենք մշտապես քննադատել ենք այդ երեւույթը: Այստեղ խոսքը թույլատրելի վայրում կայանելու մասին է»:

Իսկ թե առհասարակ կարմիր գծերի առումով ի՞նչ է առաջարկում «Վարորդի ընկերը», ԻՀԿ համահիմնադիրը նշեց, որ տարբեր հանդիպումներ են ունեցել եւ շատ–շատ առաջարկություններ ներկայացրել: Առաջարկներից մեկը, ըստ Ս. Ղահրամանյանի, կայանատեղիի գումարը գույքահարկի մեջ մտցնելն է: «Ընդհանուր առմամբ, իմաստն այն է, որ անհարկի վարչարարություն չիրականացվի: Այսինքն՝ «կարմիր գծերը» ներդրվել է տուգանելու համար: Վճարելով 100 դրամ՝ մարդիկ ուղղակի իրենց ապահովագրում են, որ 5000 դրամով չտուգանվեն»,–ասաց նա:

Առաջարկներից մեկն էլ ավելի հարմար տեղերում կայանատեղիներ կազմակերպելն է:

«Պատճառն այն է, որ բոլոր վայրերում հնարավոր չէ կայանատեղիներ կազմակերպել: Ընդ որում՝ առաջարկել ենք մի շարք փողոցներում ընդհանրապես արգելել կայանումը, որ թոթափենք երթեւեկության խնդիրները, խցանումները: Բացի այդ, տարբեր թաղամասերում տարբեր արժեքներ կարող են գործել: Սա եւս առաջարկ է»,–նշեց մեր զրուցակիցը՝ բերելով նաեւ Պրահայի օրինակը, որտեղ, նրա խոսքով, վճարովի կայանատեղիների հարցը շատ լավ լուծում ունի:

«Քաղաքապետը կարող է հենց այնտեղի փորձը ներդնել Երեւանում: Այնտեղ քաղաքի տարբեր հատվածներում տարբեր արժեքներ են գործում: Ընդ որում՝ կարելի է տարբեր տարիֆներ մտցնել, օրինակ՝ քաղաքացին իր բնակության վայրում կարող է ընդհանրապես գումար չտալ»,–նշեց նա:

Սերգեյ Ղահրամանյանը շեշտեց, որ սեղմ ժամկետներում զգալի փոփոխություններ են ակնկալում: «Առաջին հերթին՝ խնդիրն ապօրինի վարչարարությունն է: Սխալ վարչարարություն է իրականացվում, որի հետեւանքով մարդկանց ապօրինի տուգանքներ են ուղարկվում: Իսկ հետագայում կարմիր գծերի ընդհանուր գաղափարի շուրջ փոփոխություններ եւ ճիշտ ներդրում ենք ակնկալում: Ամիսներ շարունակ ասվում է, որ փոփոխության է ենթարկվելու, ընդ որում՝ եկել է քաղաքային իշխանություն, որը եւս դեմ է կարմիր գծերին: Բայց այդ ամենը չի փոխվում, թեեւ ասվում է՝ կփոխենք: Արդեն զգալի ժամանակահատված է անցել, բայց վարչարարության մեջ որեւիցե բան չի փոխվել, ապօրինի, առանց փաստերի վարչական արձանագրություններ են կազմվում: Կան վարորդներ, որոնք անգամ ցույցեր իրականացնելու ցանկություն ունեն: Մենք մշտապես հորդորում ենք, որ մի փոքր էլ սպասեն, որովհետեւ նույն վարորդների կողմից ընտրված քաղաքային իշխանությունը պետք է ինչ–որ բան փոխի այս ոլորտում:

Ընդ որում՝ մենք չենք ասել վերացրեք եւ վերջ: Մենք առաջարկել ենք խելամիտ լուծումներ, որ մարդկանց նկատմամբ անհարկի վարչարարություն չիրականացվի, լինի արդյունավետ մեխանիզմ, որը կնվազեցնի մեքենաների մեծ խտությունը: Իսկ Կենտրոնում եւ Արաբկիրում մեքենաների խտությունը, կուտակումը շատ ավելի մեծ է, քան մյուս համայնքներում»,–եզրափակեց նա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»-ի՝ 19.01.19թ. համարում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:17 16/01/2019  |  Մամուլ«Կարո՞ղ են արդյոք ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներն այսուհետ ցույց անել, փողոցներ փակել, բողոք արտահայտել». «Հրապարակ»
14:08 15/01/2019  |  ԼՐԱՀՈՍ«Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդ ջան, ելք կա, անցնեմ իշխանության, ամեն ինչ լավ է  լինելու, բայց, ամեն ինչ վատ է». Փողոցային առևտրով զբաղվողները չեն ուզում զրկվել օրվա հացից
17:23 12/01/2019  |  ԼՐԱՀՈՍՌեստորանները «ցուցարար» են դարձել. Aravot
16:46 12/01/2019  |  ԼՐԱՀՈՍՓուչիկը տրաքել է, ժողովրդի պահանջները կատարեք, Ինչ խոսք եք տվել, ձեր խոստումները կատարեք. ցուցարար
13:12 11/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱվտոներկրողները բողոքի ակցիա են անցկացնում. նրանք բողոքում են ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափերից
12:36 27/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ճանապարհային հարկի վճարը 3 անգամ բարձրացել է, վճարման մեխանիզմն է շատ վատ». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց
14:03 25/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանյան իրականության մեջ մինչ այժմ օտար գործելաոճ՝ փողոց դուրս եկած ամբոխի միջոցով ազդել դատաիրավական համակարգի վրա
12:26 25/12/2018  |  ԼՐԱՀՈՍՍփյուռքահայերը բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նախարարության լուծարման
11:25 25/12/2018  |  ՄամուլԵրկակի ստանդարտներ. իշխանությունը՝ փողոցային դժգոհության դեմ հանդիման. «Փաստ»
12:04 20/12/2018  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը հորդորում է վճարովի ավտոկանգառների գործունեության համար վճարել սահմանված արտոնագրային հարկը. ապօրինի ձեռնարկատերերը կենթարկվեն պատասխանատվության

Արխիվ

[]