Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա նախաձեռնության բաց նամակը վարչապետ Ն․ Փաշինյանին 01/18/2019   14:22  |  ԼՐԱՀՈՍ

Ստորև կցված է կինոռեժիսոր, պրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանի բաց նամակը ՀՀ վարչապետ պարոն Ն․ Փաշինյանին։

Նամակը հրապարակվել է այսօր Sputnik Արմենիա մեդիա կենտրոնում "Տատիկիս Վարսերը" միջազգային կինոնախագծի թեմայով հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ։
Շնորհակաություն տարածելու համար։

 

ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից Հայ-Բուլղար-Գերմանական «Տատիկիս վարսերը» կինոնախագծի դեմ անօրինականությունների շղթայի մասին բազմաթիվ հայտարարություններ են հնչել: Դրանք հրապարակվել են մամուլում, այդ թվում միջազգային պարբերականներում, եղել են պարզաբանումներ, հարցազրույցներ։ Այդ պատճառով ես չեմ անդրադառնա խնդրի ծագմանը և պատճառներին։

2018թ-ի դեկտեմբերի 18-ին, մեր երկար և հետևողական պայքարի արդյունքում, մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից հրավիրվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը քննարկեց պետական հանձնաժողովի կողմից մեր կինոնախագծի ֆինանսավորման ընդհատման հարցը և հանգեց եզրակացության, որ մերժելու հիմք հանդիսացած կանոնակարգի կետը չէր կարող կիրառվել կինոնախագծի վրա։

Նախարարի պաշտոնակատարը, այդպիսով, ընդունեց կինոնախագծի հանդեպ թույլ տված անօրինականության փաստը և հրահանգեց ազգային կինոկենտրոնին՝ վերսկսել ֆիլմի արտադրության աջակցությունը։ Սակայն կինոյի ստորին օղակի «կառավարիչները», մինչ օրս ստուգում են փաստաթղթեր, պետական կառույցներին ոչ հարիր, սադրիչ նամակներ են հղում միջազգային ներդրողներին, անում են առավելագույնը ֆիլմը կասեցնելու, նախագիծը տապալելու նպատակով։ Ֆիլմի դեմ իրականացրած անօրինականությունների պատճառով․

1) խաթարվել է ֆիլմի արտադրական պլանը,
2) չեղարկվել են հայաստանյան և միջազգային թիմի հետ պայմանագրերը,
3) դադարեցվել են հայաստանյան և բուլղարական նկարահանումները,
4) հետաձգվել են Գերմանիայում պլանավորված հետարտադրական աշխատանքները, 
5) սառեցվել են արտասահմանյան ներդրումները, 
6) արտադրող ընկերությանը հասցվել է խոշոր չափի ֆինանսական վնաս,
7) արտադրող ընկերության գործարար վարկին՝ անվերականգնելի բարոյական վնաս, 
8) կուտակվել են պարտքեր, այդ թվում՝ ՀՀ հարկային մարմիններին։

Այս ամենը կատարվել է կառավարության կողմից, որը իշխանության է եկել ժողովրդական լայն զանգվածների բուռն աջակցության շնորհիվ, խոստանալով անհատի, քաղաքացու արարելու իրավունքի պաշտպանություն, տնտեսության մեջ հավասար մրցակցային պայմանների ապահովում, օրենքի գերակայություն, ներդրումների խթանում։

Նշված դրույթների ճիշտ հակառակ կիրառումն է, որ մեր կինոընկերությունը, չինովնիկական «բեսպրեդելի» ողջ ցինիզմով համեմված, կրել ու կրում է նոր Հայաստանում: Պատճառը մեկն է՝ Հայաստանում կինոյի կառավարման անարդյունավետ, մաշված մոդելի դեմ իմ կոշտ ու փաստարկված պայքարը։ Մոդել, որ ձևավորվել է նախորդ տասնամյակների ընթացքում և որի գործունեության արդյունքը այսօրվա հայկական կինոարտադրության մռայլ, միջազգային կինոինդուստրիայից մեկուսացված պատկերն է։

Հարգելի պարոն վարչապետ, ես թերահավատ եմ, որ այս նամակով «Տատիկիս Վարսերը» ֆիլմի խնդիրները կարգավորվելու են։ Իրատեսությունը ստիպում է արձանագրել, որ Հայաստանում գործադիր իշխանության ուղղահայացը չի աշխատում և ստորին օղակները, ինչպես մեր ֆիլմի դեպքում, հաճախ արգելափակում են վերադաս մարմնի հրահանգները։

Այդ պատճառով ես, իմ գործընկերները, մեր թիմն ու համախոհները ավելի շատ ապավինում ենք Հայաստանի հանրության, ՀՀ օրենսդիր, դատական իշխանությունների, զանգվածային լրատվամիջոցների աջակցությանը։ Մենք հրապարակային աննախադեպ քայլեր ենք իրականացնելու, որովհետև, այո, սա նոր Հայաստանն է, որտեղ էականը հասարակության, ոչ թե չինովնիկների կամքն է, որոնց ցանկություններից անկախ, մենք վերականգնելու ենք օրինականությունը, իրագործելու ենք ֆիլմ անելու մեր իրավունքը։

Ես գրում եմ այս նամակը, որովհետև ցանկանում եմ Ձեր՝ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի ուշադրությունը հրավիրել կինոյի պետական կառավարման մոդելի բարեփոխման հրատապ անհրաժեշտության վրա։ Կինոյի կառավարումը միևնույն գործառույթներն ունեցող մշակույթի նախարարության, զանազան ՊՈԱԿ-ների, ՀԿ-ների, այլ կառույցների միջոցով իրականացնելու արատավոր մեխանիզմը սպառել է իրեն և դրա փոխարեն անհրաժեշտ է․

Ա․) ստեղծել կառավարությանն առընթեր մեկ պետական մասնագիտական կառույց՝ կինոյի ազգային գործակալություն կամ կոմիտե։ 
Բ) Կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում:

Գ) Ազատվել տասնամյակներով կինոյի կառավարման ոլորտը ուզուրպացրած չինովնիկական ահռելի բանակից, որի պահպանման վրա պետական բյուջեից ավելի շատ գումարներ են ծախսվում, քան բուն գործառույթի՝ ֆիլմերի ստեղծման համար։ 
Դ) Վերացնել կինոյի կառավարման արատավոր փակ շրջանակը, որը ծառայել և ծառայում է խիստ որոշակի և շատ սահմանափակ թվով անձանց շահերի սպասարկմանը։

Այսպիսով, կառավարությունը կինոարտադրությանը հնարավորություն կտա կրկնել այն դրական փորձը, որն առկա է նախկին խորհրդային և Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում, ինչի շնորհիվ այդ երկրները կինոյի ոլորտում նախանձելի առաջընթաց են գրանցել։

Սրա վրա է, որ ես ցանկանում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը։ Պատրաստ եմ հանդիպել Ձեզ, ներկայացնել առաջադեմ երկրների կինոյի կառավարարման փորձը, իսկ կառույցը, որ ես ներկայցնում եմ, պատրաստ է աջակցել կառավարությանը կինոյի բարեփոխման հարցում՝ մանրակրկիտ տեղեկատվությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ, եթե կառավարության հռչակած պետական կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիրը գեղեցիկ խոսքեր չեն, այլ նպատակ։

 



Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]