ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք կորցնում ենք մեր դիրքերը Ղարաբաղյան հիմնահարցում. Շարմազանով 01/18/2019 22:44 | Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի՝ հունվարի 18-ին հրավիրված նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր։ Նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Քննարկել ենք ներկուսակցական խնդիրներ, կազմակերպչական հարցեր: Անդրադարձ է եղել նաև երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին: Բնականաբար, ամենակարևոր հարցերից մեկը արտաքին քաղաքականությանն է վերաբերում, Ղարաբաղյան հիմնահարցին: Մենք ունենք որոշակի մտահոգություններ թե՛ արտաքին քաղաքականության հետ կապված, թե՛ Ղարաբաղյան հիմնահարցի: Սա չի նշանակում, որ մենք ասում ենք, որ մեր նոր կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, եկել է, որպեսզի Հայաստանը տանի դեպի ձախողումներ, պարզապես մենք չենք կարող չնշել այն մտահոգությունները, որոնք որ կան: Եվ կարծում եմ, որ ասողին պետք է լսող լինի»,- նշեց Շարմազանովը:
Անդրադառնալով Փարիզում կայացած Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանը՝ Շարմազանովը նշեց, որ իրենց չեն բավարարում արդյունքները:
«Վարչապետ Փաշինյանն ասում է՝ բանակցային գործընթաց չկա: 4 ժամ ի՞նչ են արել, եթե բանակցային գործընթաց չկա: Հարցրել են՝ «ի՞նչ կա, ի՞նչ չկա», եղանակի տեսությունի՞ց են խոսել: Սա մտահոգիչ է»,- նկատեց Է.Շարմազանովը:
Շարմազանովի խոսքերով՝ այս իշխանությունն անփորձ է, և այս իշխանության քաղաքականության արդյունքում մենք կորցնում ենք մեր դիրքերը Ղարաբաղյան հիմնահարցում: «Երբ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ պատրաստ է Արցախին տալ ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում և Շարմազանովից, Աշոտյանից ու մի քանի հանրապետականներից կամ դաշնակցականներից բացի որևէ մեկը մեր իշխանությունից որևէ հստակ և կոշտ գնահատական չի հնչեցնում, այստեղ մտահոգություններն ավելանում են»,- ընդգծեց նա:
Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե 2019 թվականին չեն հասցնի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամբողջական վավերացմանը հասնել, նշեց, որ այդ համաձայնագրի վավերացումը պետք է առաջնային լիներ.
«Փաշինյանը մեզ մեղադրում էր «վիզը ծուռ» քաղաքականության մեջ: «Վիզը ծուռ» քաղաքականության ընթացքում մենք հասցրել ենք մտնել Եվրասիական տնտեսական միություն և բազմաթիվ օգուտներ քաղել մեր պետության և մեր ժողովրդի համար: Նաև ստորագրել ենք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Եթե որևէ այլ բան չլիներ, արդեն դրական էր միայն այն, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում Արցախյան կարգավորման վերաբերյալ կար հստակ ձևակերպում, ինքորոշման իրավունքի իրացումը հստակ ներկայացված էր և դա արդեն օրենքի ուժ էր ստանում ԵՄ անդամ երկրների կողմից»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ