Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

«Վարչապետը, փոխանակ մամուլին հաթաթա տա, ժողովրդից դժգոհի, որ դժգոհում են իրենցից, թող լայվով պատմի ԼՂ հարցի կարգավորման շուրջ զարգացումների մասին». Արմեն Աշոտյան 01/18/2019   15:29  |  ԼՐԱՀՈՍ

«Տարակուսելի է ոչ թե այն, որ նման մալո հաղորդագրություն է եղել, այն այն, որ քաղաքական ուժերի մոտ այդ փաստաթուղթը քննարկման կամ տարակուսանքի առարկա չի դարձել։ Ինչքան է փոխվել քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկը, ինչքան են մոռացել իրական ազգային, պետական խնդիրների մասին, որ տարվա առաջին հույժ կարևոր հանդիպման անհասկանալի փաստաթուղթը հերթական պրես-ռելիզը դարձավ շատ ու շատ քաղաքական գործիչների համար։ Սա պարզապես այսօրվա գործիչների քաղաքական դիմադրողականության անկման մասին է խոսում»,- 168.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին «5-րդ ալիքով» հայտարարել է Ագնեսա Խամոյանի հյուրը՝ 6-րդ գումարման ԱԺ Արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է իր մոտ տարակուսանք առաջացրել Փարիզում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման լավատեսական արձագանքը։

Ըստ Աշոտյանի՝ այսօր առկախված են հետևյալ հարցերը՝ ի՞նչ սկզբունքների շուրջ է ընթանում բանակցային պրոցեսն այսօր՝ Մադրիդյա՞ն, ԵԱՀԿ 2009թ. բազային սկզբունքների՞, ո՞ր… եթե կան այդ սկզբունքները, ինչո՞ւ չեն թվարկվում, երբ մշտապես բանակցությունների հիմքում դրված են եղել ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները։ Եվ եթե չկան դրանք, կասկածներ են առաջանում, որ ինչ-որ մի այլ թեմայի շուրջ են բանակցում, եթե բանակցվում է, կամ ընդհանրապես չկան սկզբունքներ, այլ սոսկ հանդիպումներ են ու անհարկի լավատեսություն։

«Հաջորդ հարցն այն է, թե արդյո՞ք անդրադարձ կատարվել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարմանը։ իշխանափոխությունից հետո համանախագահների հայտարարություններից կամաց-կամաց դուրս եկավ նաև այս եռյակի հիշատակումը։ Ինչո՞ւ է սա մոռացվում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ այն քաղաքական գինը, որ Ադրբեջանն Ապրիլյան պատերազմից հետո պիտի վճարեր այս պայմանավորվածությունների կատարմամբ, այլևս գոյություն չունի։ Այս հարցին իր վերջին անդրադարձի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ անհեթեթ, Հայաստանի վարչապետին ոչ հարիր գնահատականը տվեց՝ ասելով, որ Ադրբեջանն ասում է, որ նման պայմանավորվածություններ չկան, այնինչ ադրբեջանցիները երբևէ ռիսկ չեն արել նման բան ասել՝ ոչ Ալիևը, ոչ Մամեդյարովը։ Ուրեմն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը փորձում ադրբեջանցիներին ազատել այս պայմանավորվածություններից»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը։

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածություններին, բանախոսի համար անհասկանալի է, թե այդ ինչպե՞ս է Ադրբեջանը, որն անգամ գրավոր փաստաթղթերը չի հարգում, վերելակում ձեռք բերված համաձայնությունները պաշտպանում։

«Հուսով եմ, որ վերելակում Ալիևը պարզապես խաբեց, ֆռռացրեց Փաշինյանին, որովհետև փաստացի Դուշանբեն ավելի հաճախ է հիշատակվել՝ որպես պայմանավորվածություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մեջ, քան նշված 3 քաղաքների պայմանավորվածությունները, և սա զարհուրելի է, քանի որ Դուշանբեում միայն Ռուսաստանն էր ներկա, այսինքն՝ Մինսկի խմբի միջնորդությամբ կայացած հանդիպում չէր դա։ Որևէ փաստաթղթավորված պայմանավորվածություն այդտեղ չի եղել։ Եվ հետո, գիտենք, որ Ադրբեջանն արդեն ավարտել է Նախիջևանի ուղղությամբ իր ինժեներական աշխատանքները, և իմ հստակ տեղեկություններով՝ նույնը փորձել է անել Արցախում»,- հավելեց Ա. Աշոտյանը։

Նրան նաև հետաքրքրում է, թե՞ արդյոք Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հայտնի թեզը տեղ գտել է ներկայիս բանակցություններում՝ որպես թեմա, և եթե՝ այո, ինչպիսի՞ ընթացք է ունեցել։ Նա վստահ է, սակայն, որ այդ թեզը բացառապես ներքին լսարանի համար էր հնչեցված, կամ այդ նախաձեռնությունը ձախողվել է, և իշխանությունը քաջություն չունի այդ մասին տեղեկացնել։

Ըստ բանախոսի՝ պակաս կարևոր չէ նաև այն հարցը, թե ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսում Ադրբեջանը։ Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Ադրբեջանը։ Եվ այս ամենը ի մի բերելով, հաշվի առնելով նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունն այն մասին, թե ողջունում է Բաքվի խաղաղարար ջանքերը, երբ հայտնի չէ, թե ինչ ջանքերի մասին է խոսքը՝ ինքը պահանջում է՝ որպես ՀՀ քաղաքացի, որ իրեն փոխանցվեն այդ լավատեսության հիմքերը։

«Դուշանբեն ապացուցեց մեկ բան. որ սահմանին խաղաղությունը կախված է բացառապես Ալիևի ցանկությունից։ Վերելակային դիվանագիտության վրա հույս դնել չի կարելի, որովհետև այդ վերելակը մի օր վերև է հանում, մի օր ներքև է իջեցնում, մի օր էլ կարող է պոկվել ու դառնալ մահվան վերելակ։ Հիմա թող մեր ԱԳ նախարարն ու վարչապետը բացատրեն, թե ինչի վրա է հիմնված իրենց լավատեսությունը»,- պնդեց Ա. Աշոտյանը։

Վերջինս նկատեց նաև, որ իշխանափոխությունից հետո Արցախյան հարցի կարգավորման գործում Հայաստանը սկսել է խաղալ սևերով, ոչ առաջին համարով, և անգամ բառամթերքը, սկզբունքները չթվարկելը, նշված փաստաթղթավորված պայմանավորվածությունները չհարգելը խոսում են այն մասին, որ Ադրբեջանին հաջողվել է ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության թե հանցավոր համաձայնության կամ չիմացության շնորհիվ առաջ տանել իր համար ձեռնտու դիվանագիտական ձևակերպումները։

«Վարչապետը, փոխանակ մամուլին հաթաթա տա, ժողովրդից դժգոհի, որ դժգոհում են իրենցից, թող լայվով պատմի Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ զարգացումների մասին։ Թող խոսի այն հարցերի մասին, որոնք այսօր առաջնահերթ են։ Ես մեծ հույս ունեմ դեռ, որ գոնե ՊՆ-ն շատ ավելի սթափ, զգոն ու դիմադրողական  կառույց է մնացել, և դիվանագիտական այս կիքսերի գինը մենք չենք վճարի ռազմական գործողությունների ընթացքում»,- շեշտեց ԱԺ նախկին պատգամավորը։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]