ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարզաբանումներ ցմահ ազատազրկված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման խնդրի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կառույցների մոտեցումների մասին. ՀՔԱ 01/17/2019 18:26 | ԼՐԱՀՈՍ
Վերջին օրերին հասարակական քննարկման ուշադրության կենտրոնում էին գտնվում ցմահ ազատազրկված անձանց պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ հարցերը: Ամենատարբեր մոտեցումներ ներկայացրին թե փաստաբանները, թե փորձագետներն ու մասնագետները, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Այս մասին ծավալուն պարզաբանում է ներկայացրել ՀՔԱ վանաձորի գրասենյակը:
Կարևորելով հանրային քննարկումներում մարդու իրավունքների սկզբունքների որևէ խեղաթյուրումների բացառումը, ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող շուրջ 95 ցմահ ազատազրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը՝ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում տարանջատում է պատժի վերանայման և պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակման (ցմահ ազատազրկման դեպքում) հնարավորության de jure և de facto բաղադրիչները: Թեև չափահաս կամ տարիքով մեծ անձի նկատմամբ ցմահ ազատազրկում կիրառելն ինքնին չի ենթադրում անմարդկային վերաբերմունք, սակայն Եվրոպական դատարանը գտնում է, որ անհաղթահարելի պատժի նշանակումը (պատժի փոփոխման, կասեցման, մեղմացման մեխանիզմների բացակայություն) հանգեցնում է անմարդկային վերաբերմունքի։
Այն դեպքում, երբ պատժի վերանայման և պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմ նախատեսված է ներպետական օրենսդրությամբ, սակայն անձը de facto չի կարողանում դրանից օգտվել, առկա է անմարդկային վերաբերմունք։
«Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի» գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ԵԽ նախարարների կոմիտեն դեռևս 1976թ. վերանայել է երկարատև ազատազրկման և պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ հարցերը, որի վերաբերյալ ընդունել է բանաձև, որով մասնակից երկրներին, ի թիվս այլ հարցերի, առաջարկել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառել նույն սկզբունքները, որոնք կիրառվում են երկարատև ազատազրկման դատապարտված այլ դատապարտյալների դեպքերում։ Ինչպես նաև առաջարկել է պարբերական հաջորդականությամբ վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժաչափերը։ Իր զեկույցում ենթակոմիտեն հայտարարել է, որ անմարդկային է մարդուն բանտ նստեցնել ամբողջ կյանքի ընթացքի համար՝ առանց ազատ արձակվելու հույսի։
Հանցագործության կանխարգելման քաղաքականության տեսակետից ցմահ ազատազրկման շարունակական կիրառումը անձի նկատմամբ, երբ մարդն այլևս վտանգավոր չէ հասարակության համար, կլիներ անհամատեղելի թե դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքի ժամանակակից սկզբունքների հետ, թե իրավախախտների՝ հասարակությանը վերաինտեգրման մոտեցումների հետ։ Ոչ ոք չպետք է զրկված լինի ազատություն վերադառնալու հնարավորությունից։
«Վինտերն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ եվրոպական փորձը առաջարկում է մասնակից երկրներին հաշվի առնել, որ գոյություն ունի ազատազրկման առավելագույն սահման, այն կարող է արդարացված լինել որպես պատիժ, որը կրելուց հետո մարդասիրությունը պահանջում է, որ իրավախախտին տրվի հնարավորություն ցուցադրելու, որ ինքը արժանի է, որ իրեն թույլ տան վերադառնալ հասարակություն։
Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն իր «Փաստացի/իրական ցմահ ազատազրկում» զեկույցում արձանագրել է, որ Կոմիտեն ունի լուրջ դիտողություններ այն հասկացության վերաբերյալ, որ ցմահ ազատազրկման դատապարտվածները մշտապես սպառնալիք են հանդիսանում հասարակության համար և զրկված են ժամկետից շուտ ազատ արձակվելու որևէ հույսից։
Փաստաթղթում եզրակացություն է արվել, որ ազատազրկվածների ոչ մի կատեգորիա չպետք է «խարանվի» այնպես, որ նրանք ողջ բնական կյանքը պարտադիր անցկացնեն բանտում, և նրանց ազատություն վերադառնալու ոչ մի մերժում երբեք չպետք է լինի վերջնական, նույնիսկ, եթե անձը վերադարձել է բանտ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները խախտելուց հետո։
Կարևոր ենք համարում նշել, որ Եվրոպական դատարանի, Եվրոպայի խորհրդի մոտեցումներում ցմահ ազատազրկվածների նկատմամբ պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրների լուծման հիմքում ընկած են բացառապես ցմահ ազատազրկվածի տվյալները, ազատազրկման ընթացքում նրա վարքագիծը, հասարակություն վերադառնելու նրա պատրաստվածությունը:
Պայմանական վաղաժմկետ ազատվելու իրավունքը յուրաքանչյուր դատապարտված անձի, այդ թվում՝ ցմահ ազատազրկվածի, մարդու հիմնարար իրավունքն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից