ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Գրիգորյանի դեմ բողոքողներն այլևս ճանապարհներ չեն փակի. վարչապետն արդեն իրենց հետ կապ հաստատել է ֆեյսբուքյան իր լայվի միջոցով. 168.am 01/17/2019 13:44 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի կունենա ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։ Մինչ դատական նիստի մեկնարկը, Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ ուղղված բողոքի ակցիայի մասնակիցներն Էջմիածին քաղաքից շարժվելու են դեպի Վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 25 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխել էր, որի արդյունքում Մ. Գրիգորյանն ազատ էր արձակվել։ Այս հանգամանքը հարուցել էր Էջմիածին քաղաքի բնակիչների զայրույթը, որոնք բողոքի ակցիաներ իրականացրեցին և պահանջեցին Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը չփոխել, սակայն բողոքողները տարվա վերջին դադար վերցրեցին, և բողոքի ակցիան վերսկսվեց հունվարի 11-ից, բողոքողների պահանջը կրկին նույնն է։
168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի դեմ ուղղված բողոքի ակցիայի նախաձեռնող Ջիվան Աբրահամյանը տեղեկացրեց, որ այս պահին մարդիկ հավաքվում են Էջմիածնի հրապարակում, որպեսզի շարժվեն Երևան, նրանք կհավաքվեն Վերաքննիչ դատարանի մոտ։
Հարցին՝ այս անգամ ևս կփակե՞ն ճանապարհները, թե՞ կհետևեն ՀՀ վարչապետի հորդորին, լրատվամիջոցի զրույցակիցը տեղեկացրեց, որ իրենք հարգում են վարչապետին։
«Եթե նրա կողմից մեր արած քայլերը դիտարկվել են՝ որպես հակապետական, ապա մենք այդ քայլին այլևս չենք գնա։ Ճանապարհ փակելու մեթոդով չենք փորձելու խնդիր լուծել։ Լիովին համաձայն եմ, որ կա առավել հարմար տարբերակ։ Եթե մենք կարողացանք ճանապարհ փակելով՝ մեր բողոքի ձայնը հասցնել մինչև վերջ, այժմ էլ կարող ենք սպասել այլ մեթոդով պայքարի»,- ասաց Ջ. Աբրահամյանը։
Նշենք, որ, երբ Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Մանվել Գրիգորյանի գործը, բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ կփակեն ճանապարհներ մինչև արդար դատավարություն տեղի չունենա։ Հայտարարության հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ որևէ մեկը լիազորություն չունի ճանապարհ փակելու.
«Որոշ կլանային ուժեր փորձում են այդ պրոցեսը օգտագործել՝ ասելով, թե՝ «բա լա՞վ էր, որ Նիկոլը ճամփա էր փակում, հիմա էլ մենք ենք «փագըմ»: Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է նաև՝ ապահովել ճանապարհների անցանելիությունը»,- ասել էր վարչապետը:
Հարցին՝ վարչապետն արձագանքե՞լ է իրենց այն հայտարարությանը, որ ցանկություն էին հայտնել հանդիպելու նրա հետ, Ջիվան Աբրահամյանը պատասխանեց, որ վարչապետն արդեն իրենց հետ կապ հաստատել է ֆեյսբուքյան իր լայվի միջոցով, որտեղ անդրադարձել էր նաև ճանապարհներ փակելուն։
«Հույս ունեմ, որ դատարանը չի կայացնի այնպիսի որոշում, որ Մանվել Գրիգորյանը շարունակի ազատության մեջ լինել։ Եթե նման բան լինի, ապա ժողովուրդը որոշում կկայացնի, թե ինչ ուղղությամբ է ցանկանում պայքարել»,- եզրափակեց Ջիվան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան