Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

Հայտարարություն` Նարեկ Մալյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձի մասին. Փաստաբան 01/17/2019   14:22  |  ԼՐԱՀՈՍ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչի կողմից մեզ տեղեկացվել է, որ Ն.Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տրվել ՀՀ պետական ծառայող, դատապարտված մարդասպան Մհեր Ենոքյանի տիկնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էգում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Ստորև ներկայացնում ենք փաստաբանի գրառումն ամբողջությամբ.

Հաշվի առնելով առաջացած հանրային հետաքրքրությունը, գտնելով, որ այդ հաղորդումը պարզապես նպատակ ունի կասեցնելու Ն.Մալյանի գործունեությունը՝ մարդասպան Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի կապակցությամբ հանրային իրազեկման մասով, ստորև ներկայացնում ենք ենթադրյալ մեղադրանքները և մեր նախնական գնահատականը:

1) ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԵԼԸ: ՀՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն՝ ինքնասպանության հակելը՝ հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն հարուցելը, եթե անձն ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել կամ ինքնասպանության փորձ է կատարել՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Նշված հասկացությունից պարզ է դառնում, որ տվյալ հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ ենթադրյալ հանցանք կատարած անձի գործողությունների արդյունքում այլ ան-ձը (տուժողը) կատարած լինի ինքնասպանություն կամ դրա փորձ։
Ընդ որում, ենթադրյալ հանցանք կատարած անձի գործողությունների և տուժողի կողմից ինքնասպանություն կամ դրա փորձ կատարելու միջև պետք է առկա լինի պատճառահետևանքային կապ։

Այս մեղադրանքն ինքնին անհեթեթ է, քանի որ, փառք Աստծո, տիկին Զարուհի Մեժլումյանը ինքնասպանություն կամ դրա փորձ չի կատարել: Միայն այդ փաստի ուժով Ն.Մալյանի գործողությունների մասին ավելորդ է անգամ խոսել: Միայն ընդգծենք, որ Ն.Մալյանը տիկին Զարուհի Մեժլումյանի մոտ երբևէ չի ցանկացել առաջացնել ինքնասպանություն կատարելու վճռականություն: Ավելին, տիկին Զարուհի Մեժլումյանին ցանկանում ենք քաջառողջություն և ամենայն բարիք: Իսկ Ն.Մալյանի իրավաչափ քննադատությանը պետական ծառայողը՝ դատապարտված մարդասպանի տիկինը, պարտավոր է վերաբերվել՝ որպես ժողովրդավարական հասարակությունում արտահայտման ազատության դրսևորման:

2) ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ: ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ անձնական կյանքի տվյալներ են անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկությունները։

Նախ, ցանկանում ենք ընդգծել, որ մեզ բացարձակ չի հետաքրքրում տիկին Զարուհի Մեժլումյանի անձնական կյանքը: Ն.Մալյանին, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքրում է պետական ծառայող հանդիսացող անձի և ծանրացուցիչ հանգամանքներում սպանության համար դատապարտված և պատիժը կրող անձի հարաբերության բնույթը, իսկ այդ տեղեկությունն օբյեկտիվորեն ունի հանրային բարձր հետաքրքրություն, և դրա հրապարակման, մասնավորապես՝ Զարուհի Մեժլումյանի և Մհեր Ենոքյանի ամուսնական կապի մասին տեղեկությունը չի կարող պաշտպանվել օրենքով, այն էլ՝ քրեական օրենքով: Դա կոպտորեն կխախտեր Ն.Մալյանի և հանրության ցանկացած այլ անդամի արտահայտման ազատությունը:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկայում այս առումով գործում է այն սկզբունքը, որ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կարող են տարածվել, եթե կա հասարակական մտահոգություն, թե ինչպես են տվյալ անձանց կողմից իրականացվում իրենց գործառույթները, և եթե դա բխում է հանրային շահերից։

Ներկայումս Մհեր Ենոքյանի ներման հետ կապված կա մեծ հասարակական մտահոգություն, և նշված տեղեկության հասարակությանը տրամադրումը կարեւոր նշանակություն ունի հանրության համար՝ պարզելու, թե ինչպիսի դերակատարում ունի Զարուհի Մեջլումյանը Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացում։

Ավելին, ՄԻԵԴ նախադեպային իրավունքը (օրինակ՝ Von Hannover v. Germany) պահանջում է անձնական տվյալների հրապարակումը և տարածումը քննարկելիս հավասարակշռել հանրային և մասնավոր շահերը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զարուհի Մեջլումյանը և Մհեր Ենոքյանը չեն կարող համարվել սովորական մասնավոր անձինք, և նրանց մասին տեղեկատվությունը ներկայացնում է մեծ հանրային հետաքրքրություն։

Ավելին, մեր պնդմամբ, նրանց՝ ամուսնացած լինելու փաստը հանրամատչելի փաստ է:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ հանրամատչելի են համարվում, ի թիվս այլոց, այն անձնական տվյալները, որոնք տվյալների սուբյեկտի կողմից հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կա¬տարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար:
Ն.Մալյանը պնդում է, որ այդ ամուսնական կապի մասին տեղեկությունն իրեն հասել է այնպիսի աղբյուրներից, որոնք դա իմացել են հենց Զարուհի Մեժլումյանից:

Ավելին, Զարուհի Մեջլումյանը Մհեր Ենոքյանի՝ ամուսնության մեջ գտնվելու փաստը իր հրապարակային հայտարարություններում ներկայացնում է որպես նրա (Մհեր Ենոքյանի) վերասոցիալականացման կարևոր չափանիշ։ Սա նշանակում է, որ Նարեկ Մալյանի կողմից նման տեղեկության տարածումը չի կարող համարվել անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք կազմող տեղեկատվության տարածում, քանի որ հենց ինքը՝ Զարուհի Մեջլումյանը, այդ տվյալները դարձրել է հանրամատչելի՝ գիտակցված գործողությունների կատարմամբ դրանք մատչելի դարձնելով անորոշ շրջանակի անձանց համար:

Այսպիսով՝ Ն.Մալյանի կողմից չի իրականացվել անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք կազմող տեղեկատվության տարածում, այլ ես ընդամենը հրապարակել եմ արդեն իսկ հանրամատչելի դարձած տեղեկության՝ հետապնդելով իրավաչափ նպատակ։

3) ՀՈԳԵԿԱՆ ՈՒԺԵՂ ՏԱՌԱՊԱՆՔ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՃԱՌԵԼԸ: ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը ․․․ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե օրենքն ավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ, հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի՝ հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա:

Տվյալ դեպքում, ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը, ի տարբերություն շատ այլ հանցակազմերի, քրեական պատասխանատվության առաջացումը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ (հանցագործություն է հա-մարվում ինքնին անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անկախ դրա հետևանքներից)։

Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կարող է համարվել դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի՝ հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա:
Այսպիսով, որպեսզի ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համարվի դիտավորությամբ կատարված (ինչը տվյալ հանցակազմի անհրաժեշտ տարր է, քանի որ արարքն անզգուշությամբ կատարելը քրեական պատասխանատվություն չի առաջացնում), անհրաժեշտ է, որ արարքը կատարող անձը գիտակցած լինի, որ իր արարքով որևէ այլ անձի ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառում և ցանկանա իր արարքով տվյալ անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառել։

Այսինքն, որպեսզի Ն.Մալյանը քրեական պատասխանատվության ենթարկվի ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, անհրաժեշտ է ապացուցել, որ․

– նա կատարել է որևէ արարք, որի հետևանքով Զարուհի Մեջլումյանը ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է կրել,

– նա գիտակցել է, որ իր այդ արարքով Զարուհի Մեջլումյանին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառում,

– նա ցանկացել է իմ արարքով Զարուհի Մեջլումյանին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառել։

Մինչդեռ վերը նշված հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում անգամ քրեական գործ հարուցելու համար բավարար՝ ցածր իրավական չափանիշով․

Ընդամենը կանդրադառնանք ցանկության չափանիշին: Ն.Մալյանի գործողությունների միակ նպատակը եղել է հասարակությանը հուզող հարցի (Մհեր Ենոքյանի հնարավոր ներման գործընթացի) վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն ներկայացնելը։
Այս նպատակն իրավաչափ է և բխում է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների ու հիմ-նարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված խոսքի ազատության և կարծիքի ազատ արտահայտման իրավունքներից։ ՄԻԵԴ-ն այս կապակցությամբ նշել է, որ քաղաքական խոսքը կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճը սահմանափակելու առումով Կոնվենցիան կիրառման նեղ ոլորտ ունի (տես օրինակ Ուինգրովն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 25.11.1996 թվականի վճիռը): Այս գաղափարն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-997 որոշման մեջ։

Թե Ն.Մալյանի բացահայտումների հետևանքով մարդասպան Մհեր Ենոքյանի տիկնոջ (որը, կրկնենք, հանդիսանում է հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող անձ) մոտ ինչպիսի հույզեր են առաջացել, Ն.Մալյանի դիտավորությունից, ցանկությունից, նպատակից դուրս է:

Ավելին, նշված հանցակազմի բնութագրիչ հատկանիշն է ոչ թե ուղղակի հոգեկան տառապանք պատճառելը, այլ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը։ Զարուհի Մեժլումյանը վերջին մի քանի օրերին մի քանի լրատվականներով, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ մի շարք ելույթներ է ունեցել: Դրանց պարզ դիտարկումը հոգեկան ուժեղ տառապանք կրող անձի տպավորություն չեն ստեղծում:

Այսպիսով՝ Ն.Մալյանի դիտավորությունից բացարձակապես դուրս է եղել Զարուհի Մեժլումյանի որևէ հոգեկան անհարմարություն հասցնելը. Նրա դիտավորությունը ուղղված է եղել բացառապես հանրային կարևորություն ներկայացնող տեղեկությունների բարձրաձայնմանը: Ավելին, տիկին Զարուհի Մեժլումյանը հանրության առջև վերջին օրերին մի քանի անգամ երևացել է հոգեկան ուժեղ տառապանք ապրող մարդու հատկանիշներ չունեցող տեսքով:

Հարկ է նաև ընդգծել, որ ռուսական քրեական իրավունքի գիտությունը այս հանցակազմի առկայությունը՝ օբյեկտիվ կողմը կապում է ոչ թե խոսքի հետ, այլ կոնկրետ բռնի գործողությունների, որոնք առաջացրել են հոգեկան տառապանք, մասնավորապես՝ տուժողին առանց սնունդի թողնելը, վնասակար պայմաններում թողնելը, ցավի երկարատև պատճառելը՝ կծելը, ասեղով ծակելը և այլն:

Բնական է, որ այս դեպքում նմանատիպ գործողությունները ի սպառ բացակայում են և չեն կարող չբացակայել:

Այդուհանդերձ, պետք է նշենք, որ մենք սկզբունքորեն դեմ չենք քրեական գործի հարուցմանը, սակայն ոչ թե տիկին Զարուհի Մեջլումյանի նշված հոդվածներով, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով, այն է՝ Պաշտոնեական լիազորությունների անցնելը:

Մեզ շատ հետաքրքիր է, թե արդյոք ճշմարիտ են օդում կախված այն լուրերը, որ պաշտոնատար անձը հանդիպել է Ներման հանձնաժողովի որոշ անդամներին, թե ոչ /դա կարելի է պարզել, օրինակ, հեռախոսազանգերի վերծանում ստանալու միջոցով/, թե արդյոք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող մարդասպան Մհեր Ենոքյանը իրոք օգտվում է ինտերնետից, թե՝ ոչ, թե արդյոք մարդասպանը և իր կինը ունենում են ավելի մեծ քանակով երկարատև տեսակցություններ, քան դա թույլատրված է օրենքով և այլն:
Բոլոր այդ արարքները հնարավոր է, որ պատժելի են քրեական օրենքով և մենք հետամուտ ենք լինելու ճշմարտությունը պարզելուն և մեղավոր անձանց, եթե այդպիսիք կլինեն, պատասխանատվության կանչելուն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:06 15/01/2019  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ դատապարտյալի ներման գործընթացի շուրջ քննարկումների վերաբերյալ
17:14 14/01/2019  |  ԼՐԱՀՈՍՆարեկ Մալյանը խոստանում է Մհեր Ենոքյանի մասին նոր նյութ հրապարակել, որից հետո բոլորը կհամոզվեն, թե որքան վտանգավոր է նա
13:52 14/01/2019  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Մելիքյանն իր աջակցությունն է հայտնում Աղաջանովների ընտանիքին
12:46 14/01/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչպես է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը իրավաբանի կրթություն ստացել  
12:13 13/01/2019  |  ԼՐԱՀՈՍ«Իմ անձնական կյանք ներխուժելու, հազարավոր սպառնալիքներ տեղալու hամար նախատեսված է քրեական պատասխանատվություն». Զարուհի Մեջլումյան
16:06 12/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱղաջանովները Մհեր Ենոքյանի կնոջը դատի են տալու
14:31 12/01/2019  |  ԼՐԱՀՈՍՄհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ սկսված ստորագրահավաքին արդեն իսկ միացել են 800-ից ավելի բժիշկներ
13:45 12/01/2019  |  ԼՐԱՀՈՍՄհեր Ենոքյանը մեղավոր չէ.  Զարուհի Մեժլումյան 
13:09 12/01/2019  |  ԼՐԱՀՈՍԵս չեմ հավատում Աղաջանովներին. ընտրված են շատ ստոր ու ցածր մեթոդներ. Զարուհի Մեժլումյան
17:50 11/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱրտակ Զեյնալյանը անհապաղ պետք է հանդես գա պարզաբանմամբ․ Ղազինյանը՝ Մհեր Ենոքյանի գործի մասին

Արխիվ

[]