ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ առաջին իսկ նիստից ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցություններն սկսեցին միմյանց դեմ մարտնչել. «Ժողովուրդ» 01/17/2019 10:43 | Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ նոր խորհրդարանն ընդամենը երեք օր է սկսել աշխատել, բայց արդեն հասցրել է կրկնել նախորդների անփառունակ դրսևորումները: Երեկ խորհրդարանում երկու խմբակցությունների պատգամավորների միջեւ վեճը սպառնում էր վերածվել ձեռնամարտի, եթե մյուսները չփորձեին հանդարտեցնել: Վեճն ընդդիմադիր ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների միջեւ էր:
Դեռ խորհրդարանն ամբողջովին չկազմավորված` այս երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները լարվել էին, ԱԺ առաջին իսկ նիստից նրանք սկսեցին միմյանց դեմ մարտնչել:
Երեկ էլ, երբ ԼՀԿ-ի պատգամավորներից Ա. Բաբաջանյանը կոշտ քննադատեց դիվանագիտական ոլորտում նախկին իշխանությունների քաղաքականությունը, մեղադրանքներ հնչեցրեց նաեւ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, ԲՀԿ-ականները շտապեցին կոշտ հակադարձել. ի վերջո, Մանուկյանը ԲՀԿ նախագահ Ծառուկյանի խնամին է, նրա որդին՝ Դավիթն էլ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է: Այս խմբակցությունների մի քանի պատգամավորներ սկսեցին միմյանց վրա բղավել, իրար վրա բռունցքներ թափ տալ, բայց ամեն ինչ արագ հանդարտվեց:
Հետո իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Հայկ Կոնջորյանը հասցրեց իր ելույթով «փայլատակել». նա Հայաստանի անմիջական հարեւան երկրին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, ներկայացրեց «ավտորիտար բնույթի պետություն»: Ավելի ուշ Կոնջորյանը ստիպված էր հայտարարելու, որ խոսելիս վրիպակ է թույլ տվել, այդ խոսքերն իրենց խմբակցության տեսակետը չեն:
Հիշեցնենք` նախորդ գումարման խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ ԱԺ ամբիոնից Իրանի իշխանություններին մեղադրել էր՝ ասելով, թե «պադստավկա են անում» Հայաստանի իշխանություններին», եւ այս ոճով մի քանի այլ խոսք հնչեցրել: Համաձայնեք` այս ամենն իսկապես տխուր է, շատ տխուր: Հետո էլ պատգամավորները դժգոհում են, որ ասում են՝ նոր խորհրդարանի մեծ մասն անփորձ է»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 17.01.19թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ