ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը 01/15/2019 10:19 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի 14–ին կայացել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ պատոնական կայքից:
ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է 2018 թ. արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացված աշխատանքները՝ նշելով, որ ԱԳՆ-ն շարունակել է իր գործունեությունը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թթ. ծրագրում նշված երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններով։
Ներկայացնելով Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության զարգացման ու ամրապնդման ուղղությամբ արձանագրված արդյունքները՝ Մասիս Մայիլյանը, մասնավորապես, նշել է, որ 2018 թ. մայիսի 22-ին Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության։ Ընդլայնվել է նաև ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրությունը՝ ընդգրկելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: Ընդհանուր առմամբ, 2018 թ. ընթացքում բարեկամական հարաբերություններ են հաստատվել Արցախի և օտարերկրյա պետությունների 6 քաղաքների միջև։
Միևնույն ժամանակ, հետևողական քայլեր են ձեռնարկվել՝ գործնական բնույթ հաղորդելու ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հաստատված հարաբերություններին․ մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել Արցախի տարբեր համայնքներում կրթության, ենթակառուցվածքների ստեղծման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Կազմակերպվել են նաև հինգ օտարերկրյա քաղաքների քաղաքապետերի գլխավորությամբ պատվիրակությունների այցերն Արցախ, որոնց շրջանակներում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Մասիս Մայիլյանը նաև անդրադարձ է կատարել արտաքին գործերի նախարարության միջազգային կապերի զարգացման և խորացման ուղղությամբ իրականացված գործունեությանը։ Նա կարևորել է Արցախի միջազգային համագործակցության ընդլայնումն ու միջազգային գործընթացներում ներգրավվածությունը՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող մեկուսացման քաղաքականությանը դիմակայելու տեսանկյունից։
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ 2018 թ. գերատեսչության աջակցությամբ կազմակերպվել են Արցախի Հանրապետությունից պաշտոնական պատվիրակությունների մի շարք արտասահմանյան այցեր, ինչպես նաև Արցախ են այցելել պատվիրակություններ՝ օտարերկրյա տարբեր պետություններից և միջազգային կառույցներից։ ԱԳ նախարարն ընդգծել է 2018 թ. մարտի 12-ից 19-ը Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ Արցախի Հանրապետության պատվիրակության քաղաքական այցը ԱՄՆ՝ կարևորելով այն Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի և՛ պաշտոնական, և՛ վերլուծական շրջանակներին Արցախում առկա իրողությունների, քաղաքական գործընթացների և տարածաշրջանային խնդիրների շուրջ Արցախի դիրքորոշումը ներկայացնելու առումով։
Իրականացվել են նաև արտասահմանյան այցելություններ՝ Արցախի Հանրապետության տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։
Արտաքին քաղաքական գերատեսչությունը աջակցություն է ցուցաբերել խորհրդարանական դիվանագիտության ձևաչափով տարբեր երկրների հետ համագործակցության զարգացմանը։ Այս համատեքստում կարևորվել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի այցը Ֆրանսիա, առանձին պատգամավորների այցերն ԱՄՆ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ։ Կազմակերպվել են նաև Եվրոպական խորհրդարանից, Կիպրոսից, Բելգիայից, Ֆրանսիայից, ինչպես նաև Կալիֆորնիայից օրենսդիրների պատվիրակությունների Արցախ այցելություններ։
ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Մասիս Մայիլյանը կարևորել է պատերազմի հեռանկարի բացառումն ու հակամարտության գոտում կայունության պահպանումը։ Նա նշել է, որ Արցախի իշխանությունները մշտապես աջակցել են ԵԱՀԿ առաքելության կողմից Արցախի և Ադրբեջանի միջև պետական սահմանին և զինված ուժերի շփման գծում իրականացվող հրադադարի ռեժիմի դիտարկումների անցկացմանը, ինչպես նաև հանդես եկել՝ հօգուտ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանն ու դիտարկման հնարավորությունների ավելացմանը։
Միևնույն ժամանակ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը՝ ուղղված շփման գծում կայունության պահպանմանն ու կարգավորման գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը։ Նա նշել է, որ Արցախը միակողմանիորեն ներդրել է շփման գծի մշտադիտարկման տեսանկարահանման համակարգ, որը կարող է մաս կազմել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի։
Կարգավորման գործընթացում արդյունավետության ապահովման առումով Մասիս Մայիլյանն ընդգծել է բանակցային սեղանին պաշտոնական Ստեփանակերտի՝ որպես լիիրավ կողմ մասնակցության վերականգնման անհրաժեշտությունը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար։ Այս համատեքստում նա կարևորել է այն հանգամանքը, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումն ավելի է հստակեցվել, մասնավորապես՝ բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտության շուրջ, և լիովին համընկնում է Արցախի իշխանությունների մոտեցումներին։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար պատասխանատվության իրենց բաժինը։
Արտգործնախարարը նաև նշել է, որ ԱԳՆ կողմից հետևողական աշխատանքներ են տարվել միջազգային կազմակերպություններում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարբեր ասպեկտների վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում և այլ միջազգային կառույցներում որպես պաշտոնական փաստաթղթեր տարածվել են շուրջ տաս Արցախի ԱԳՆ հուշագրեր և այլ փաստաթղթեր։
2018 թ. առաջին անգամ պատրաստվել է երկու կամավոր զեկույց՝ Արցախի Հանրապետության կողմից 1992 թ. նոյեմբերի 26-ին միակողմանի կարգով միացած «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների կատարման, ինչպես նաև Արցախում ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» նպատակների իրականացման վերաբերյալ, որոնք ուղարկվել են ՄԱԿ համապատասխան կառույցներ։
Ասուլիսի ընթացքում Մասիս Մայիլյանը նաև նշել է, որ ԱԳՆ և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների կողմից հետևողական գործունեություն է իրականացվել՝ արտերկրում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և միջազգային լսարանին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու ուղղությամբ՝ ներգրավելով նաև նոր ռեսուրսներ։
2018 թ. Արցախ են այցելել օտարերկրյա շուրջ 45 լրատվամիջոց ներկայացնող 127 լրագրող: Գործարկվել է ԱԳՆ նոր պաշտոնական կայքէջը, որը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև լայնորեն տարածվել Արցախի ԱԳՆ հեղինակած՝ «Արցախ․ պատմություն և հակամարտություն» խորագիրը կրող տեսաֆիլմը, որը հիմնականում նախատեսված է արտաքին լսարանի համար և հասանելի է երկու լեզուներով՝ ռուսերեն ու անգլերեն։
2018 թ. արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների կողմից կազմակերպվել են տարբեր միջոցառումներ՝ նվիրված ղարաբաղյան շարժման 30-ամյակին, Սումգայիթում հայերի ցեղասպանության 30-ամյա տարելիցին, շարունակվել են «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում միջոցառումները, որոնք անց են կացվել Արցախի քաղաքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական բոլոր 12 քաղաքներում։
ԱԳՆ գործունեության ուղղություններից էր նաև հայկական սփյուռքի հետ կապերի զարգացումը։ Աշխատանքներ են տարվել` ուղղված սփյուռքի տարբեր համայնքների և միությունների հետ համակողմանի կապերի ամրապնդմանը, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերվել հայկական համայնքների կողմից Արցախում զարգացման ծրագրերի իրականացմանը:
Ամփոփելով՝ Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ 2019 թվականին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, միջազգային համագործակցության զարգացման ու ընդլայնման, այդ թվում՝ արտաքին տնտեսական կապերի խորացման, սփյուռքի հետ կապերի շարունակական ամրապնդման ու հզորացման, միջազգային հանրությանն արցախյան իրողությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հասցնելու և երկրի դրական վարկանիշի ամրապնդման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման ուղղություններով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից