ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն անընդունելի է համարում իր ընտանիքը թիրախավորելու փորձերը 01/15/2019 11:30 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում իր ընտանիքը թիրախավորելու փորձերը: Նա այն կարծիքին է, որ նման եղանակով փորձ է արվում մարդկանց ցույց տալ, թե Հայաստանում ոչինչ չի փոխվել:
ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի վերաբերյալ տարբեր հրապարակումներին ու քննարկումներին:
«Քննարկում են այն, որ Զինված ուժերում ծառայող իմ որդին արձակուրդ է եկել: Իմ որդու արձակուրդ գալը հակաքարոզչության առիթ է դարձել: Նման շահարկումներ անողները չեն ասում, որ Զինված ուժերում 6 ամիս ծառայելուց հետո յուրաքանչյուր զինվոր օգտվում է իր արձակուրդի իրավունքից: Տասնյակ հազարավոր զինվորներ այդ սկզբունքով արձակուրդ են գալիս, բայց դա հրապարակումների վերնագրերում չի հայտնվում, իսկ իմ որդու գալը քննարկվում է: Իմ ընտանիքի անդամները մտնում են խանութ 10 կամ 20, նույնիսկ 50 հազար դրամի առևտուր են անում, դա դառնում է քննադատության առիթ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով, այս ամենով փորձ է արվում ցույց տալ մարդկանց, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել, ներկա իշխանությունները ոչնչով չեն տարբերվում նախորդներից:
«Իրենց ասածի տրամաբանությունը հետևյալն է, թե տեսեք հանրապետականներն էլ էին շոր հագնում, այն իշխանություններն էլ էին խաշ ուտում, նոր իշխանություններն էլ են նույնը անում կամ այսօրվա վարչապետն էլ է մեքենայով ման գալիս, նույնիսկ զրահապատ: Ասում են, պատկերացնո՞ւմ եք ուղղաթիռով տեղ է գնում… չէ էշով, ձիով պետք է գնա, որ հասկանանք երկրում բան է փոխվել: Ես կարծում եմ, որ սա հուսահատության քարոզչություն է: Հեղափոխությանը նախորդած տարիների ընթացքում անընդհատ ասվել է բան չի փոխվելու, եղունգ ունես գլուխդ քորի, հիմա նույն մոտեցումը շարունակվում է»,-ասաց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը խոսեց ներկա և նախորդ իշխանությունների միջև տարբերության մասին՝ հստակ արձանագրելով փոփոխությունների եզրերը: Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը ՀՀ ժողովրդին չի թալանում: Սա այն փոփոխությունն է, որի մասին հասարակությունը երազել է երկար տարիներ:
«Իշխանությունը ձևավորել է ժողովրդի կողմից: Իշխանությունը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը ձևավորելու հնարավորությունը: Եղունգներով իշխանությունը չենք պահելու: Եթե ժողովրդին պետք լինի, ապա մենք կլինենք այս կարգավիճակում, եթե ոչ, ապա չենք լինի: Ինձ համար անընդունելի կլինի այն վիճակը, եթե պարզվի, որ իմ վարչապետ լինելն ավելի շատ հարկավոր է ինձ, քան Հայաստանի քաղաքացիներին: Որ պահին այդպես լինի, ուրեմն ես անելիք չունեմ այս կարգավիճակում»,-ասաց նա: Նրա խոսքով, նոր կառավարությունից փորձում են կերտել բացասական կերպար՝ ցույց տալով, թե ոչինչ չի փոխվել:
«Ես թույլ չեմ տալու, որ այդ իմիջը ստեղծվի, ընդ որում, դա անելու եմ ոչ թե լրատվամիջոց խլելով, այլ այս ճանապարհով, այն է՝ քաղաքացիների հետ ուղիղ շփումով»,-հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ