ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նարեկ Մալյանը խոստանում է Մհեր Ենոքյանի մասին նոր նյութ հրապարակել, որից հետո բոլորը կհամոզվեն, թե որքան վտանգավոր է նա 01/14/2019 17:14 | ԼՐԱՀՈՍ
Այսօր լրագրողների հետ զրոյցում Նարեկ Մալյանն անդրադարձել է Մհեր Ենոքյանին ազատ արձակելու խնդրին: Այս մասին տեղեկանում ենք 168.am-ից:
«Տարիներ շարունակ մարդասպանի կինը լկտիաբար խաբել է հասարակությանը, կառուցել է ստի և կեղծիքի պատ և դրա դիմաց վճարվել է արտասահմանյան գրանտներով։ Ինձ այս գործում ներքաշել են, երեք տարի առաջ մարդասպանը լկտիություն ունեցավ՝ ինձ դատի տվեց իր պատվի և արժանապատվության հայցով։
Դրանից հետո սկսեցի ավելի մոտիկից ծանոթանալ այս գործի հետ և յուրաքանչյուր նյութ ուսումնասիրելուց հետո ավելի ու ավելի էի սարսռում»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի քրեական գործին՝ նշեց նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը։
Հիշեցնենք, որ Ն.Մալյանը վերջերս հրապարակել էր տեսանյութ, որտեղ Մհեր Ենոքյանը խոստովանում է, որ ինքն է սպանել կուրսընկերոջը՝ Իոսիֆ Աղաջանովին։ Տեսանյութն ուղեկցվում էր դաժան կադրերով։ Ըստ Ն. Մալյանի, այդ տեսանյութի մասին տեղյակ չեն եղել ո՛չ Մ. Ենոքյանի կինը, ո՛չ զոհի հարազատները։
Ն.Մալյանը նաև տեղեկացրեց, որ այսօր կհրապարակի մի նյութ, որը մինչև այսօր հրապարակված չի եղել, որը, նրա կարծիքով՝ ոչ պակաս սարսափելի կարող է լինել։
«Այդ տեսանյութը դիտելուց հետո կտեսնեք, որ Մհեր Ենոքյանը ոչ միայն չի ուղղվել, այլև՝ ավելի է հմտացել իր չարագործությունների մեջ, և նա հասարակության համար շատ վտանգավոր է։ Հանրությունը հիվանդ է, և նրան հիվանդացրել են փողի դիմաց։ Շատ խորհրդանշական է, որ կառավարության դիմաց այժմ ընթացող ցույցը կազմակերպել են հենց բժիշկները»,- շեշտեց Ն. Մալյանը։
Նրա դիտարկմամբ՝ Մհեր Ենոքյանն ազատորեն կարողանում է օգտվել համացանցից, իսկ նրա կինը հանդիսանում է բարձրաստիճան պաշտոնյա, ով ամբողջությամբ գտնվում է Մ. Ենոքյանի ազդեցության տակ, որի արդյունքում ստեղծվել է վտանգավոր իրավիճակ, քանի որ մարդասպանն ունի սեփական պաշտոնյա ՀՀ կառավարությունում, որը կարող է ազդել որոշումների վրա։
«Այս ամենի մեջ Զարուհի Մեջլումյանին դիտարկում եմ՝ որպես զոհ, նա շատ մեծ գին է վճարում այդ մարդասպանի հերոսացման համար»,- նշեց Ն.Մալյանը։
Անդրադառնալով այն հայտարարությանը, որ ոստիկանությունը սկսել է իրենով հետաքրքրվել, Նարեկ Մալյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան իրեն զանգահարել են ոստիկանությունից և հայտնել են, որ Զ.Մեջլումյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Ն. Մալյանն իր գրառումներով հոգեկան հուզմունք է պատճառել իրեն և դրդում է ինքնասպանության։
Հիշեցնենք, որ սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքը և գործընկեր բժիշկներն այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում ունի կառավարությունը Մ. Ենոքյանին ներում շնորհելու վերաբերյալ, որի մասին խոսակցություններն օրեր շարունակ պտտվում են հանրության շրջանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից