ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե նման մասկի շոուները լրատվամիջոցների նկատմամբ կրկնվեն, Հայաստանը եւս կհայտնվի ՄԻԵԴ ուշադրության կենտրոնում». «Առավոտ» 01/12/2019 17:32 | Մամուլ
Ըստ ազատ խոսքի հարցերով միջազգային փորձագետ Արա Ղազարյանի ՝ լրատվամիջոցների նկատմամբ մասկի շոուների բացասական ազդեցություն չի կարող չլինել: Եվրոպայի խորհրդի՝ ազատ խոսքի հարցերով միջազգային փորձագետ Արա Ղազարյանը չի կարծում, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Ադրբեջանի դեմ լրագրող Խադիջա Իսմայլովայի հայցի բավարարումը կարող է լուրջ ազդեցություն թողնել Ադրբեջանի հետագա գործողությունների վրա:
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 10-ին հրապարակել է Ադրբեջանի դեմ լրագրող Խադիջա Իսմայլովայի հայցի որոշումը: Ըստ դրա՝ ՄԻԵԴ-ը ճանաչել է Իսմայլովայի իրավունքների խախտումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ (հարգանք անձնական եւ ընտանեկան կյանքի նկատմամբ) եւ 10-րդ (արտահայտվելու ազատություն) հոդվածներով:
«Առավոտ»-ի հետ զրույցում Արա Ղազարյանն Ադրբեջանի մասին ասաց. «Փոփոխություն չեմ կարծում՝ լինի, քանի որ Ադրբեջանում ավտորիտար համակարգ է: Իսմայլովայից առաջ եղել են ավելի կարեւոր որոշումներ լրագրողների վերաբերյալ՝ ընդհուպ այնպիսի որոշում, վճիռ Մամադովի գործով, որ նույնիսկ Ադրբեջանի դեմ վարույթ հարուցվեց նախարարների կոմիտեի կողմից, որն աննախադեպ էր: Բայց Ադրբեջանն ինչ-ինչ քաղաքական ռեսուրսներ օգտագործելով՝ կարողանում է առայժմ խուսափել շատ լուրջ քաղաքական ճնշումներից: Թուրքիան բավական ուժեղ լոբբինգ ունի ԵԽ-ում, եւ այս քաղաքական լծակների շնորհիվ առայժմ դեռ կարողանում է կրկին խիստ քաղաքական գնահատականներից ու ճնշումներից զերծ մնալ»:
Ըստ Արա Ղազարյանի՝ Խադիջա Իսմայլովայի գործը գումարային, հավաքական տեսքով ազդեցություն կունենա, եթե նման վճիռներ կրկնվեն:
Լրատվամիջոցը հետաքրքրվել է՝ Իգլար Մամադովի գործով որեւէ առաջընթաց սպասե՞լ, քանի որ ըստ էության Ադրբեջանը տարիներ շարունակ չի կատարում ՄԻԵԴ վճիռը, Արա Ղազարյանը պատասխանեց. «Դա անընդհատ գումարվում, գումարվում է, մի օր էլ հարց կդրվի Ադրբեջանի՝ ԵԽԽՎ անդամակցության, ադրբեջանցի ներկայացուցիչների լիազորությունների սառեցման: Այս պահի դրությամբ ես չեմ տեսնում որեւէ քայլ, բայց եթե այսպես կրկնվի, մի օր այդ պահը կգա»: Հարցին՝ Իսմայլովայի գանգատի բավարարումն ազդեցություն կունենա՞ ՀՀ-ում գործող լրատվամիջոցների կողմից ՄԻԵԴ-ին ներկայացված գանգատների հարցում, մանավանդ, որ վերջերս ԱԱԾ-ն ներխուժեց Yerevan today-ի, news.am կայքի խմբագրություններ:
Արա Ղազարյանն ասաց. «Հայաստանն այն եզակի երկրներից է, որի նկատմամբ ազատ խոսքի վերաբերյալ վճիռ գրեթե չկա: Միայն «Ա1+»-ի գործն է, այն էլ՝ լիցենզիայի հետ է կապված: Այսինքն՝ առայժմ ՀՀ-ն ԵԽ-ում ազատ խոսքի առումով բավականին լավ դիրքերում է գտնվում: Սարի թաղի գործով լրագրողների նկատմամբ բռնությունների գործով քրեական գործերի վարույթների կասեցումը եւ Yerevan today-ի նկատմամբ դեմարշները եթե կրկնվեն, ՀՀ-ն էլ կհայտնվի Եվրոպական դատարանի, նաեւ ԵԽԽՎ թիրախում: Եվ ադրբեջանցիները բավականին կօգնեն այդ հարցում: Մենք պետք է շարունակենք ձեռնպահ մնալ նման կոշտ միջամտությունից՝ մանավանդ, եթե խոսքը վերաբերում է լրագրողական մարմին ներխուժելուն մասկի շոու եղանակով: Պետք է քաղաքականությունը վերանայվի, նման մասկի շոուներ չարվեն, մանավանդ լրագրողների նկատմամբ: Դա կգրավի արդեն Եվրոպական դատարանի ուշադրությունը: Հուսամ, որ իշխանությունները նման բան չեն անի: Դրա բացասական ազդեցությունը արդեն կա, այս մասկի շոուների բացասական ազդեցություն չի կարող չլինել»:
Արա Ղազարյանն ասաց, որ Եվրոպական դատարանն ընտրում է. որտեղ տեսնում է համակարգային լուրջ խնդիր, Կոնվենցիայի դրույթների լուրջ ոտնահարումներ եւ դա համակարգային է համարում, թիրախավորում է այդ երկիրը՝ մինչեւ այդ խնդիրը չվերացվի: Մեր հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ՄԻԵԴ-ն ավելի ուշադիր է դարձել ԶԼՄ-ների հետ կապված գործերի նկատմամբ, Արա Ղազարյանը պատասխանեց. «Ադրբեջանի նկատմամբ՝ այո, քանի որ եթե նայեք ժամանակացույցը, սրանք այն գործերն են, որ ներկայացվել են ավելի ուշ եւ քննվել ավելի շուտ: Իսկ մեր իշխանությունները պիտի հասկանան, որ եթե կրկնվեն նման մասկի շոուները լրատվամիջոցների նկատմամբ, Հայաստանը եւս ուշադրության կենտրոնում կհայտնվի:
Իսկ Հայաստանը չունի այն քաղաքական ռեսուրսը, ինչ Ադրբեջանը, եւ ցավալի կլինի, որ Հայաստանն Ադրբեջանի հետ նույն մակարդակի վրա հայտնվի, առանց այն էլ Եվրոպայում մեզ այդպես են ընկալում: Ինչ հայերն են անում, ադրբեջանցիները կրկնում են, որ պարիտետ ստեղծեն, եւ իրենց միշտ հաջողվում է: Ազատ խոսքի տեսանկյունից պարիտետ չկա, բայց մեր սխալների արդյունքում կարող է դա էլ լինել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ