ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես չեմ հավատում Աղաջանովներին. ընտրված են շատ ստոր ու ցածր մեթոդներ. Զարուհի Մեժլումյան 01/12/2019 13:09 | ԼՐԱՀՈՍ
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ Պետական վերահսկողական ծառայության պետի մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանը ծիծաղելի է համարում այն հայտարարությունը, թե ինքը վարչական լծակներ է օգտագործում Մհեր Ենոքյանի արդարացման հարցում։
«Ծիծաղելի է, ես նույնիսկ չգիտեմ, թե որ օրն է քննարկումը եղել», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զարուհի Մեժլումյանը։
Նա ասաց, թե լրագրող Ջուլիետա Ամիրխանյանին գումարի դիմաց առաջարկվել է Մհեր Ենոքյանին սևացնող հաղորդումներ պատրաստել։
«Ինքը հրաժարվել է, նրան միջնորդավորված դիմել են այդ առիթով», - ասաց Զ. Մեժլումյանը։
«Ես խոնրահվում եմ Իոսիֆի հիշատակի առաջ (սպանված երիտասարդը, որի սպանության մեջ է մեղադրվում Մ. Ենոքյանը), ես ամեն օր եմ մտածում երիտասարդի չապրած տարիների մասին, բայց ես չեմ հավատում Աղաջանովներին, քանի որ ուղնուծուծով ծանոթ եմ քրեական գործին», - ընդգծեց Մհեր Ենոքյանի կինը։
Նա ընդգծեց, թե այս դեպքով քրեական գործը իրավաբանության հետ որևէ աղերս չունի։
«Մենք փորձելու ենք գնալ իրավական ճանապարհով, 23 տարի է անցել ու իրավական Հայաստան ունենալու ճանապարհը, կարծես թե, մենք փորձում ենք գծագրել», - ասաց Զ. Մեժլումյանը։
Նա ասաց, որ ինքը չի հավատում Աղաջանովներին, քանի որ քրեական գործի նյութերում երկու անձ՝ Արամ Հարությունյանն ու Մհեր Ենոքյանը, դատապարտվել են միևնույն հոդվածով՝ նույն արարքի համար։
«Արամ Հարությունյանն, ի վերջո, մեղքի մեծ բաժինը բարդում է Մհերի վրա՝ ազատելով իրեն ծանրագույն պատժից, մեկին տալիս են 15 տարի, մյուսին տալիս են մահապատիժ։ Աղաջանով ընտանիքը Արամ Հարությունյանի պահով որևէ պատիժ չի պահանջում, անգամ չի ասում նրան դատապարտեք, այն դեպքում, որ նա ցուցմունքներ է տվել՝ նշելով, թե չի հիշում քանի անգամ է դանակով խփել», - ասաց Զարուհի Մեժլումյանը։
«Հանել ջրի երես արյուն ու սեքս ու փաստերի մասին խոսել, լռեցնել հանրությանը ու փորձել ազդել որոշում կայացնողների վրա, իսկապես, ընտրված են շատ ստոր ու ցածր մեթոդներ, որոնք պատիվ չեն բերում», - ասաց նա։
Զարուհի Մեժլումյանն ասաց, թե ինքը չի հավատում, որ նամակները գրվում են Աղաջանով ընտանիքի անդամների կողմից։
«Որովհետև իրենք մտավորական մարդիկ են՝ սերած բարձր արժեքներով ազգից, հարկավ, նման բառապաշար նրանք չէին կարող օգտագործել, սա շահարկվում է վատ նպատակների համար», - հավելեց Զ. Մեժլումյանը։
Նշենք, որ Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն է հայտարարել, որ Մեժլումյանը լծակներ է օգտագործել։
«Արդարադատության նախարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովը օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013 թվականին)։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ,որ, Զարուհի Մեժլումյանը, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները՝ ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինը արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդամենը իր կողակցին տուն վերադարձնելու համար», - հայտարարել է Միխայիլ Աղաջանովը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/21/2024 08:49 Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:48 Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:45 Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:42 Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:39 Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:37 Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
- 12/21/2024 08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/23/2024 17:45 Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը եւ վերջ. Շարմազանով
- 12/23/2024 16:42 Կարճ հիշողություն ունենալիս, չես նյարդայնանում, Պիպոյանն անդրադարձել է աշխատանքային ժամերի կրճատմանը
- 12/23/2024 15:57 Ադրբեջանի պահանջներից վատթարագույնը վերաբերում է ադրբեջանցիների վերադարձին. Գեւորգ Դանիելյան
- 12/23/2024 13:48 ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը "վերադարձնեք" Ադրբեջանին և չե՛ք կարողացել լուծել այդ պարզ խնդիրը. Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/23/2024 22:22 Երևանի Հասրաթյան փողոցում «Lada»-ն բախվել է բենզալցակայանի պաշտպանիչ բետոնե հատվածին
- 12/23/2024 21:17 Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
- 12/23/2024 21:15 Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինս հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ կան վիրավորներ
- 12/23/2024 20:51 Խոշոր հրդեհ՝ Արտաշատում՝ Արարատի մարզպետարանի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/23/2024 21:37 Սննդաբանն անվանել է օլիվյե աղցանի մեջ կարտոֆիլի այլընտրանքը
- 12/23/2024 18:55 Մարդկանց ամբոխին վրաերթի ենթարկած չինացուն մահապատժի են դատապարտել
- 12/22/2024 17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում