Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

«Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան. news.am 01/11/2019   12:34  |  Հարցազրույց

News.am-ը հարցազրույց է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ. 

- Պարոն Սողոմոնյան, հունվարի 10-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը քննող դատավորը ինքնաբացարկ հայտարարեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը։

- Կարծում եմ՝ նախօրեին տեղի ունեցածը պետք է դիտարկել և մեկնաբանել ոչ թե առանձին դատական գործընթացի կամ առանձին դատավորի կայացրած որոշման, այլ՝ ավելի լայն համատեքստում։ Խոսքս նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման համատեքստի մասին է։ Նաև՝ դատական համակարգի վրա իշխանության կողմից գործադրվող աննախադեպ ու բիրտ ճնշման համատեքստի մասին։ Այս առումով տեղի ունեցածն ինձ համար միանգամայն սպասելի էր։ Հայաստանի երկրորդ նախագահի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումն արդեն այնքան ակնհայտ է դարձել ու իրականացվում է այնքան անթաքույց ու կոպիտ ձևերով, որ նույնիսկ առանձնապես վելուծելու ու դա ապացուցելու կարիք էլ չի առաջանում, բավական է միայն փաստերի պարզ համադրություն կատարել։

Հիշենք նախագահի հրատապ կալանավորմանը լծված դատարանի գիշերային նիստերը ու համադրենք դրանք երեկոյան 18։30–ին տուն շտապող քննիչի ու նիստը 12 օրով հետաձգող և, ըստ էության, արդարադատություն իրականացնելուց խուսափող դատավորի գործելակերպի հետ։ Հիշենք երկու գաղտնալսումների խայտառակ բովանդակությունը, ինչը, ի դեպ, արդեն լի ու լի բավարար է նախագահ Քոչարյանին քաղբանտարկյալ հայատարարելու համար։

Հիշենք վարչապետի՝ դատավորներին ողղված կոշտ սպառնալիքները, որոնց հնչեցումը «պատահականորեն» զուգադիպում էր նախագահ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստերի ժամանակահատվածներին։ Հիշենք, որ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց դատավորների վարկանիշային ցանկում մինուս 12 ցուցանիշ ունեցող վախեցած դատավորի որոշումը և վերացրեց մեկ այլ որոշում, որ կայացված էր վարկանիշային աղյուսակը գլխավորող հեղինակավոր դատավորի կողմից։ Հիշենք Արշակ Կարապետյանի՝ վարչապետի խորհրդական նշանակվելը, ՀՔԾ ղեկավարի իրականության հետ աղերսներ չունեցող «մեղադրական» հայտարարությունների շարանը, Նիկոլ Փաշինյանի ու այլ պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված մերկապարանոց մեղադրանքները, որոնք մանիպուլյատիվ կերպով ներկայացվում էին որպես վերջին ատյանի ճշմարտություն։ Վերստին մատնանշենք ընդհանուր առմամբ «Մարտի 1-ի» գործի ամբողջ այս տխրահռչակ «նոր դրվագը», որը, ինչպես մի հարցազրույցում ասաց նախագահ Քոչարյանը, պարզապես իրավաբանական աղբ է իրենից ներկայացնում, ուրիշ ոչինչ։

Կրկնեմ՝ տեղի ունեցողի ընդհանուր տրամաբանությունն ու նպատակն այքան պարզ է արդեն, խոսակցական լեզվով ասած՝ արդեն այնքան է «վառվել», որ, կարծում եմ, նույնիսկ այս պրիմիտիվ ներկայացման սցենարի հեղինակներն էլ դրան չեն հավատում։ Այնպես որ՝ իմ կարծիքով երեկվա իրադարձությունն ընդամենը մի դրվագ էր այս նույն խաղում, ուրիշ ոչինչ։

- Դուք օգտագործեցիք «քաղբանտարկյալ» եզրույթը։ Կարծում եք՝ այն կարո՞ղ է կիրառվել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։

Այո, միանշանակ։ Ընդհանրապես, դեկտեմբերի 28-ի դատական նիստի զավեշտալի պատճառով 12 օրով հետաձգումից հետո հրապարակային դաշտում նախագահ Քոչարյանի վերաբերյալ ավելի ու ավելի հաճախ է սկսել հնչել այդ ձևակերպումը։ Դա կարծես վերջին կաթիլը դարձավ շատերի համար, ովքեր դեռ հույս ունեին, թե տեղի ունեցողը կարող է իրավական հարթության մեջ տեղավորվել։ Եվ թող որևէ մեկին չթվա, թե «քաղբանտարկյալ» եզրույթի օգտագործումը իրողությունների կամայական մեկնաբանություն է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կամ համակիրների կողմից, բացարձակապես։ Ուզում եմ հիշեցնել այդ եզրույթի ԵԽԽՎ սահմանումներից ընդամենը մեկը, համաձայն որի, քաղբանտարկյալ է համարվում այն անձը, որի ձերբակալությունը կամ կալանավորումը այնպիսի դատական գործընթացի արդյունք է, որը հստակ անարդար է և կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ։

Քիչ առաջ իմ կողմից ներկայացված փաստերի համադրությունը հենց դրա մասին է վկայում՝ այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։ Ի դեպ, դա շատ լավ են հասկանում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Բազմաթիվ ազդակներ ունեմ եզրակացնելու համար, որ մեր հիմնական արտաքին քաղաքական գործընկերները արդեն հստակ համապատասխան եզրահանգումներ են արել և ձևակերպել են իրենց մոտեցումները Քոչարյանի գործի վերաբերյալ հենց այս տրամա¬բանության լույսի ներքո։ Վստահ եմ՝ ժամանակի հետ մեր իշխանությունները կհամոզվեն դրանում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:42 10/01/2019  |  Քրեական խրոնիկոնՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց
14:01 10/01/2019  |  Քրեական խրոնիկոնՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդության քննարկումը դատարանում շարունակվում է
17:01 09/01/2019  |  Քրեական խրոնիկոն«Մենք տեսնում ենք ոչ թե մեկուսացման խնդիր, այլ պատժելու էլեմենտ, որը չի կարող տեղ գտնել ժամանակակից Հայաստանում». Արամ Օրբելյանը՝ Քոչարյանին տեսակցելու արգելքի մասին
16:08 09/01/2019  |  Քրեական խրոնիկոնՔոչարյանի գործով նիստը դարձյալ հետաձգվեց. Պաշտպանական խմբի հայտարարությունը
16:02 09/01/2019  |  Քրեական խրոնիկոնՔննիչն ու դատախազն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոխելու միջնորդության քննարկումը հետաձգվեց
15:13 09/01/2019  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառման միջնորդությունը միջանկյալ միջոց է. Հայկ Ալումյան (տեսանյութ)
14:22 09/01/2019  |  Քրեական խրոնիկոնԴատարանում սկսվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննարկումը
12:17 09/01/2019  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան
16:20 08/01/2019  |  Քրեական խրոնիկոնՔոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը կվերսկսվի վաղը
10:33 31/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ազատություն նախագահին» պաստառը` ԱԳՆ-ի շենքի վրա

Արխիվ

[]