Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դավիթ Սանասարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ հաղորդում կներկայացվի դատախազություն. ԵՊՀ-ի հայտարարությունը 01/11/2019   21:49  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի պետական համալսարանը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի՝ այսօր ասուլիսի ժամանակ արած հայտարարություններին:

ԵՊՀ-ի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մոտ 15 օր առաջ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում բարձրացված հարցերին և իր ղեկավարած գերատեսչության կողմից համալսարանում մոտ 6 ամիս իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը:

Օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելու փոխարեն ծառայության ղեկավարն արդեն տևական ժամանակ զբաղված է Երևանի պետական համալսարանի բարի համբավն արատավորող մտացածին և չճշտված տեղեկությունների տարածմամբ: Նպատակը պարզ է, ընտրված մեթոդները՝ նույնպես: Փորձ է արվում համալսարանին ներքաշել անբովանդակ ու անօգուտ հրապարակային քննարկման մեջ և մանիպուլյատիվ մեթոդների կիրառմամբ հասարակության որոշակի շրջանակների փոխանցել Մայր բուհի և նրա ղեկավարության վերաբերյալ բացասական ազդակներ՝ զուգահեռաբար ստեղծելով ստուգման գործընթացի անաչառ և ձեռնահաս իրականացման պատրանք:

Նման իրավիճակում հայտարարում ենք, որ վերջին անգամ ենք այս ձևաչափով հրապարակային արձագանքում ծառայության կողմից համալսարանի և նրա ղեկավարության գործունեությանը տրվող գնահատականներին ու հնչեցվող մեղադրանքներին, և հետայսու նման դեպքերին իրավական գնահատական տալու հարցով դիմելու ենք իրավապահ մարմիններին և իրավունքի դատական պաշտպանությանը: Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, որտեղ իրավունքները և ազատությունները պաշտպանված են օրենքով, իսկ սուտ մատնությունը, բռնություն գործադրելու հրապարակային սպառնալիք տալը քրեորեն հետապնդելի արարքներ են:

Որոշակի թյուրընկալումներից խուսափելու նպատակով ներկայացնում ենք մանրամասն պարզաբանում ծառայության պետի այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ տեղեկությունների և գնահատականների վերաբերյալ՝ ընդգծելու համար դրանց բացարձակ անհամապատասխանությունն իրականությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու փաստերի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

ԵՊՀ պարզաբանումներին կարող եք ծանոթանալ ստորև.

Շինարարական գործունեությանն առնչվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություններ: Երևանի պետական համալսարանն առաջնորդվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներով և գնման գործընթացներն իրականացրել է մրցույթներով: Այս իմաստով հարկ ենք համարում նշել, որ 2015 թվականին հայտարարված շինարարության մրցույթին մասնակցած ընկերությունների հայտերը գնահատվել են ըստ օրենքի, և հաղթող է ճանաչվել պահանջված բոլոր փաստաթղթերը պատշաճ ներկայացրած ընկերությունը: Այն մասին, որ հաղթող չի ճանաչվել նվազագույն գին առաջարկած կազմակերպությունը, նշենք, որ «Գնումների մասին» նախկին խմբագրությամբ օրենքը (թեև չի տարածվել ԵՊՀ գնումների գործընթացի վրա) չի սահմանափակել մրցույթի ընթացքում հայտի հետագա գնահատումից հրաժարվելու հնարավորությունը: Մրցույթին մասնակցել է յոթ ընկերություն: ՊՎԾ պաշտոնյայի նշած ընկերությունն ինքն է հրաժարվել իր հայտի հետագա գնահատումից՝ ներկայացնելով համապատասխան գրություն, որը տրվել է վերահսկողական ծառայության աշխատակիցներին: Իսկ առավելագույն գին ներկայացրած ընկերությունը բողոքարկման արդյունքում (երկու ընկերություններ բողոքարկել են գնահատումը (ԵՊՀ ԲԱՇՁԲ-15/3, ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի թիվ 13/15 որոշում), իսկ ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդը պահանջել է վերագնահատել մրցույթի հայտը, որն էլ ԵՊՀ-ն բավարարել է) դադարեցրել է շինարարական աշխատանքները, և նոր մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել և շինարարական աշխատանքները շարունակել ու ավարտին է հասցրել մեկ այլ ընկերություն:

Ավելին՝ ուսումնասիրությունների ընթացքում ՊՎԾ աշխատակիցներից կապ են հաստատել նվազագույն գին ներկայացրած ընկերության հետ՝ ապարդյուն հորդորելով բողոքել ԵՊՀ-ի դեմ: Նշված շինարարության մրցույթի ընթացքում, երբ հայտեր ներկայացրած կազմակերպությունների միջև առկա էին լարված հարաբերություններ, ԵՊՀ-ն, առաջնորդվելով օրենքի տառով, մերժել է բոլոր այն հայտերը, որոնք եղել են ոչ իրավաչափ ու պարունակել են փաստաթղթային թերություններ: Բողոքների գնահատման արդյունքում հաղթող ճանաչված ընկերության հետ կապված այդուհետ որևէ այլ բողոք չի եղել: Հավաստում ենք, որ չունենալով որևէ լուրջ խախտման արձանագրման հիմք՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները սկսել են խորամուխ լինել ընթացակարգերի մեջ, այլ ոչ թե ուսումնասիրել են աշխատանքի կատարողականն ու համապատասխան ակտերը: Ավելացնենք նաև, որ չնայած ԵՊՀ-ում ուսումնասիրություններ իրականացնելու մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի գրության մեջ նշվել է, որ դրանք վերաբերում են վերջին 3 տարիներին՝ (ենթադրելի է 2016, 2017 և 2018 թվականները), այդուհանդերձ ծառայության աշխատակիցները դուրս են եկել գրությամբ նշված իրենց լիազորություններից և դիտարկել են նաև 2014 և 2015 թվականներին շինարարական գործունեությանը վերաբերող գնումների ընթացակարգերը:

Պահնորդական ծառայությանն առնչվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություններ: ԵՊՀ-ում պահնորդական ծառայության գնման ընթացակարգը վերաբերում է 2015 թվականին: Այստեղ ևս բազմաթիվ պահանջների մեջ ԵՊՀ-ն առաջնորդվել է նվազագույն գին ներկայացրած ընկերությանը հաղթող ճանաչելու սկզբունքով, և տարակուսելի է, որ պետական վերահսկողական ծառայությունը թիրախավորել է նվազագույն գին առաջարկած ու այդպիսով հաղթող ճանաչված ընկերությանը: Ինչ վերաբերում է պահնորդական ծառայության գնի ավելացմանը, փաստում ենք, որ ԵՊՀ-ի Հյուրերի նորակառույց տան և քաղպաշտպանության ամբիոնի մասնաշենքերի շահագործման հանձնվելուց հետո ավելացել են պահնորդական ծառայության կետեր, ինչն արտացոլվել է պայմանագրի գնի փոփոխության մեջ: Տրամաբանական չէր անվտանգության մի քանի կետի ավելացման պարագայում նոր մրցույթ հայտարարելը, երբ հիմնադրամի կարգավիճակի պարագայում ԵՊՀ-ն (կարգավիճակը ձեռք է բերել 2014թ. նոյեմբերին) իրավասու էր կատարելու համապատասխան փոփոխություններ: Առավել տրամաբանական կլիներ, որ ստուգումները վերաբերեին ծառայության կատարված լինել-չլինելուն և որակին:

Սանմաքրման ծառայությանն առնչվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություններ: Արված դիտարկումները սանմարքման ծառայության վերաբերյալ մոտավոր են և հիմնականում առնչվում են տեխնիկական բնութագրին, որտեղից էլ բխեցվում է թվացյալ չարաշահման կեղծ եզրահանգումը: Ընկերությունն ընտրվել է հայտարարված մրցույթին նվազագույն գին ներկայացնելու սկզբունքով: ԵՊՀ-ի կողմից հայտարարված մրցույթները մշտադիտարկվել են ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի կողմից, և երբ առկա են եղել անհամապատասխանություններ մրցույթների պայմանների հետ կապված, ապա այդ մրցույթները կասեցվել են, և ԵՊՀ-ից պահանջվել է վերահրապարակել դրանք համապատասխան լրամշակումներից հետո: Նշված մրցույթի վերաբերյալ որևէ պահանջ չի եղել: ԵՊՀ-ի հաշվեկշռում շուրջ երեք հազար նստարաններ լինելու մասին հնչեցված հայտարարությունը ևս չի համապատասխանում իրականությանը. այս պահի դրությամբ համալսարանի հաշվեկշռում հաշվառված է շուրջ 12 հազար նստարան:

Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ.

· ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի այն հայտարարությունը, որ Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները զեկուցվել են ՀՀ վարչապետին, Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի խախտում է, քանի որ ըստ նշված օրենքի՝ վարչապետին ներկայացվող ուսումնասիրության արդյունքները պետք է ընդգրկեին նաև այդ արդյունքներն ամփոփող տեղեկանքի վերաբերյալ ԵՊՀ-ի կարծիքը, մինչդեռ ԵՊՀ-ն դեռևս կարծիք չի ներկայացրել («Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված, 1-ին կետ):

· ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են ՀՀ Գլխավոր դատախազություն, ևս նշված օրենքի խախտում է, քանի որ նման իրավասություն ունի ՀՀ վարչապետը և ոչ վերահսկողական ծառայության ղեկավարը (Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդված):

· Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրություններին վերաբերող ժամանակահատվածի (2015-2018թթ.) մեծ մասի պարագայում Երևանի պետական համալսարանը սահմանափակված չի եղել «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներով, քանի որ մինչև 2017թ. ապրիլը հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական հաստատությունները պարտավոր չեն եղել իրենց գնումները կատարել նշված օրենքի դրույթներով: Պաշտոնապես տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության համապատասխան հանձնարարականով սահմանվել է, որ ԵՊՀ-ն ազատ է ընտրելու «գնման առարկայի գնման ձևը»:

· Ծառայության վարչության պետի պաշտոնակատարի այն հայտարարության առնչությամբ, որ իբր ծառայության ուսումնասիրությունները վերաբերել են 2.5 մլրդ դրամի շրջանառության, հարկ ենք համարում նշել, որ նշված անձը ստորագրել է ուսումնասիրված բոլոր այն փաստաթղթերի տակ, որոնք վերաբերել են 10 մլրդ դրամից ավելի ֆինանսական շրջանառության: Մասնավորապես, Մաշտոցի պողոտայի 52 հասցեում գտնվող ԵՊՀ Հյուրերի տան վաճառքին վերաբերող փաստաթղթերը և դրա հետագա ծախսումներին առնչվող թղթերը մանրամասն ուսումնասիրվել են, վաճառքի գործարքի գինը կազմել է 2 մլրդ 160 մլն դրամ, այդ գումարներով հետագայում իրականացված շինարարությունը ևս գրեթե նույնքան է արժեցել. այսպիսով միայն Հյուրերի տան վաճառքի և մարզահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր շրջանառությունը կազմել է մոտ 4.5 մլրդ դրամ: Ուստի վերահսկողական ծառայության կողմից իբր 2.5 մլրդ դրամի շրջանառության վերաբերող ուսումնասիրությունների մասին արված հայտարարությունը վկայում է առնվազն ուսումնասիրված փաստաթղթերին ՊՎԾ պաշտոնյաների կողմից ծանոթ չլինելու մասին:

· Ուսումնասիրությունների ընթացքում կիրառվել են երկակի ստանդարտներ. շինարարական մեկ ընկերության կազմած նախահաշիվները (ընդ որում, բոլոր ընկերություններն անցել են համապատասխան փորձաքննություններ լիցենզավորված կազմակերպությունների կողմից) համարվել են ցածր, իսկ մյուսի պարագայում՝ բարձր: Մի դեպքում հաշվի է առնվել «Գնումների մասին» ՀՀ նախկին օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ հեղինակային և հարակից իրավունքների դրույթի կիրառման ձևաչափը, մյուս դեպքում այն տեղի չի ունեցել (օրինակ՝ վերելակի մատակարարման դեպքում իրավաչափ է համարվել, իսկ օդորակիչների ու սառնարանների գնման դեպքում՝ ոչ):

· Պնդում ենք, որ ուսումնասիրությունները կրել են կանխակալ մոտեցում, քանի որ դրանք դեռ նոր սկսված՝ ծառայության ղեկավարը հայտարարել էր ավելի քան 700 մլն դրամի չարաշահումների մասին: Ուսումնասիրությունների ավարտական փուլում հայտարարվեց 800 մլն դրամի մասին, իսկ այսօրվա ասուլիսում այդպես էլ չպարզաբանվեց, թե որտեղից են ծագել այդ թվերը:

Հ.Գ. Ինչ վերաբերում է ԵՊՀ շահերը ներկայացնող իրավաբանական խմբի անդամ, «Chevening» միջազգային կրթաթոշակառու, Մեծ Բրիտանիայում մագիստրոսական ծրագիր ավարտած, ԱՄՆ-ում PFP ծրագրի շրջանավարտ, Լատվիայում վերապատրաստված Տիրայր Վարդազարյանին, հայտնում ենք, որ նա 2008 թվականից մինչ օրս աշխատում է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնում, իրավաբանական գիտություններրի թեկնածու է և հաջողությամբ իրականացնում է փաստաբանական գործունեություն»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:52 28/12/2018ԵՊՀ ռեկտորը բացառում է հրաժարականի հնարավորությունը
10:10 28/12/2018  |  ՄամուլՍտուգումներ՝ Բժշկական համալսարանում. Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի. «Ժամանակ»
20:59 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունների քայլերը օրինականության հաստատմանն են ուղղված. Դավիթ Սանասարյան
12:08 15/11/2018  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ ՈւԽ-ն արտահերթ համագումար է հրավիրում
12:07 12/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Կոչ ենք անում չտրվել քաղաքական շահարկումներին, թույլ չտալ բուհը վերածել քաղաքական թատերաբեմի…». ԵՊՀ Ուսանողական խորհուրդ
15:04 09/11/2018  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ ուսանողական խորհուրդը բողոքի ակցիա է իրականացնում. նախարարը խոստացավ հարցը մանրամասն ուսումնասիրել
23:42 01/11/2018  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից և կմիանա Քաղաքացիական պայմանագրին
09:58 26/10/2018  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ-ն պահանջում է Դ. Սանասարյանից հրապարակել իր հայտարարության համար հիմք հանդիսացած փաստարկները
13:59 05/09/2018  |  ԼՐԱՀՈՍՊետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրում է ՀԱԱՀ-ն և ԵՊՀ-ն
12:46 30/05/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ինձ զգում էի հանրապետական չինովնիկի կարգավիճակում». Դավիթ Սանասարյան

Արխիվ

[]