ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«700 Սասուն էլ գան՝ չեն կարող վիճարկել Մարտի 1-ի զանգվածային անկարգությունների փաստը». Վահագն Հարությունյան. news.am 01/11/2019 09:51 | ԼՐԱՀՈՍ
«Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նաև «Մարտի մեկի» գործով դատապարտված Արամ Բարեղամյանը:
Ըստ գործի նյութերի՝ Մարտի մեկի իրադարձություններին նրա մասնակցությունը պարզելու համար Վահագն Հարությունյանը ենթադրյալ բռնություն է գործադրել Բարեղամյանի նկատմամբ: Հենց այս ցուցմուքն էլ դրված է Հարությունյանին առնչվող երկու նոր մեղադրանքներից մեկի հիմքում:
NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը խոսել է իրեն վերագրվող նոր մեղադրանքների, դատարանի կողմից Ամանորի նախօրեին երկրորդ անգամ կալանքի որոշում կայացնելու, Մարտի մեկի գործի բացահայտման, Հայաստան վերադառնալու և այլ հարցերի շուրջ:
Ծանո՞թ եք Ձեզ վերագրվող նոր մեղադրանքներին. արդյոք ընդունու՞մ եք դրանք:
Նոր մեղադրանքն ինձ համար զարմանալի չէ, գրեթե նախորդի կրկնությունն է՝ որոշակի խմբագրմամբ: Մեղադրանքում նույն քաղաքական ձևակերպումներն ու գնահատականներն են: Սա շարունակությունն է իմ նկատմամբ իրականացվող հետապնդման, սա ընդհանուր աղերս չունի արդարադատության կամ քրեական դատավարության հետ: Պարզ է, որ չեմ ընդունում այդ մեղադրանքները. դա շատ վատ կազմակերպված սցենար է, վատ կազմակերպված թատրոն, որի նպատակը մեկն է՝ ստեղծել արհեստական աղմուկ, արհեստական հետապնդման հիմքեր:
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնություն գործադրելու զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքները ե՞ւս առնչվում են «Մարտի մեկի» գործին:
Այո, պաշտոնեական դիրքի չարաշահումը վերաբերում է փամփուշտներ կեղծելուն, որին զուգահեռ իբրև ինչ-որ փաստաթղթեր են կեղծվել և այլն: Երկրորդ մեղադրանքը վերաբերում է բռնությունների գործադրմանը: Բռնություն գործադրելու մասով ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել դեռևս 2018թ. օգոստոսին: Այն անձը, ում նկատմամբ իբրև թե ես բռնություն եմ գործադրել, հարցաքննվել և ցուցմունքներ է տվել դեռևս օգոստոսին. խոսքը «Մարտի մեկի» գործի շրջանակներում դատապարտված Արամ Բարեղամյանի մասին է. իր խիղճն իր հետ: Այն, որ ի սկզբանե որոշում էր եղել ինձ մեղադրելու, ակնհայտ է: Երբ համոզվեցին, որ փամփուշտների կեղծման մեղադրանքն, ըստ էության փլվել է, իսկ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կալանքի հիմնավորվածությանն անդրադարձավ, քրեական հետապնդումը լիարժեք շարունակելու և իրենց նպատակին հասնելու համար ստիպված գնացին մեղադրանքը բռնությունների մասով լրացնելու ճանապարհով: Փորձեր են արվել ոչ միայն Մարտի մեկի գործով անցնող անձանց նկատամամբ ենթադրյալ բռնությունների դեպքերը բացահայտել, այլև իմ աշխատած տարիներին քննված քրեական գործերով: Այն աստիճանի էին ստորացել, որ պատրաստ էին նաև օգտագործել հանցագործների ակնհայտ սուտ ցուցմունքներ, բայց կարծես թե այդ խայտառակությունից հետ կանգնեցին:
Խոսքը քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի գործի մասի՞ն է:
Այո, սակայն այդ գործն առավել քան ապացուցված և հիմնավորված է, և այդ գործով ինչ-որ բան խոսելն ուղղակի անբարոյականություն է, քանի որ այդ գործով կատարվել է ահռելի մեծ ծավալի քննություն:
Հնարավո՞ր է երկու նոր դրվագներով Ձեզ որպես մեղադրյալ ներգրավվելը հետևանքն է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին Ձեր կողմից վերջերս հնչեցրած կոշտ գնահատականների:
Այն, որ մեղադրանքն անձնավորված է, դա միայն Սասուն Խաչատրյանով պայմանավորված չէ: Միայն նա չէ այս ամենը որոշում, շատ բաներ ուղղակի թելադրում են նրան, և այդ որոշումները նաև գրած տալիս են: Իմ վրդովմունքը Սասուն Խաչատրյանի խամաճիկ լինելուց է, որ առանց մտածել՝ անում են քայլեր, որոնց համար վաղը, չգիտեմ, ոնց են պատասխան տալու:
Այս ընթացքում Ձեզ առաջարկե՞լ են ցուցմունք տալու խոստման դիմաց դադարեցնել ձեր նկատմամբ քրեական հետապնդումը:
Նման առաջարկներ եղել են թե՛ մինչ ինձ մեղադրանք առաջադրելը, և թե՛ դրանից հետո: Այս ընթացքում էլ կրկին առաջարկ եմ ստացել իրենց ցանկալի արդյունքների կամ վարկածի վերաբերյալ ցուցմուքններ տալու, որպեսզի խուսափեմ հետագա հետապնդումից: Սակայն պատասխանները եղել են միանշանակ և շատ կոշտ:
Տեղյակ եղե՞լ եք ՀՔԾ-ի կողմից ձեր նկատմամբ երկրորդ անգամ կալանքի միջնորդություն դատարան ներկայացնելուց:
Դեկտեմբերի 30-ին դատարանը գաղտագողի որոշում է կայացրել, առանց իմ պաշտպանի մասնակցության, ինչը պաշտպանական իրավունքի կոպտագույն խախտում է: Իմ նկատմամբ առաջին կալանքի որոշումից անցել է երկու ամիս, և չկա որևէ հիմնավոր կասկած, որ ես փորձ եմ արել խոչընդոտել քննությանը, ներազդել վկաների վրա, իրականությանը չհամապատասպանող տվյալ ներկայացրել կամ ապացույց կեղծել:
Այս ընթացքում վարույթն իրականցնող մարմինը փորձ արե՞լ է կապ հաստատել ձեզ հետ:
Իրենք փորձ չեն արել, ես էլ նորից փորձ չեմ արել, դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, դրա կարիքը չկա, քանի որ տեսնում եմ նրանց որդեգրած քաղաքկաանությունը, գործելաոճը, և նրանց հետ ինչ-որ հարց քննարկելու առիթ չեմ տեսնում:
Ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը:
Անհիմն մեղադրանքին հապճեպ էլ ավելի անհիմն մեղադրանք ավելացնելը վկայում է այն մասին, որ ՀՔԾ-ն, պարոն սուպեր Սասունի գլխավորությամբ պատրաստ է գնալ ցանկացած քայլի, ցանկացած ծավալի ապօրինության:
Կարելի՞ է ասել, որ այսօր Մարտի մեկի գործը լիովին բացահայտված է:
Ի՞նչ ասել է բացահայտել կամ ի՞նչն ենք ուզում բացահայտել: Այս գործով ժամանակին ահռելի ծավալի քննություն է կատարվել: Այն, որ տեղի են ունեցել զանգվածային անկարգություներ, Սասունը չէ, Սասունի նման 700 Սասուն էլ գան՝ չեն կարող վիճարկել, որովհետև կան ակնհայտ բաներ, որոնք ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ չես կարող անտեսել. այրված մեքենաներ, վիրավորված մարդիկ, թալանված խանութներ և այլն: Կան տեսանյութեր, բազմաթիվ այլ ապացույցներ, և ինչքան էլ ուզում ես սուպեր Սասուն եղիր, գերազանց աշխատելու ցանկություն ունեցիր, որևէ բան ասել չես կարող: Մեր հասարակության համար Մարտի մեկի հիմնական բացահայտում ասածը ասոցացվում է 10 անձանց սպանությունների հանգամանքների բացահայտման հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից