Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   14:48 ՌԴ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 2 տուժած կա
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Դավիթ Սանասարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ հաղորդում կներկայացվի դատախազություն. ԵՊՀ-ի հայտարարությունը 01/11/2019   21:49  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի պետական համալսարանը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի՝ այսօր ասուլիսի ժամանակ արած հայտարարություններին:

ԵՊՀ-ի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մոտ 15 օր առաջ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում բարձրացված հարցերին և իր ղեկավարած գերատեսչության կողմից համալսարանում մոտ 6 ամիս իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը:

Օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելու փոխարեն ծառայության ղեկավարն արդեն տևական ժամանակ զբաղված է Երևանի պետական համալսարանի բարի համբավն արատավորող մտացածին և չճշտված տեղեկությունների տարածմամբ: Նպատակը պարզ է, ընտրված մեթոդները՝ նույնպես: Փորձ է արվում համալսարանին ներքաշել անբովանդակ ու անօգուտ հրապարակային քննարկման մեջ և մանիպուլյատիվ մեթոդների կիրառմամբ հասարակության որոշակի շրջանակների փոխանցել Մայր բուհի և նրա ղեկավարության վերաբերյալ բացասական ազդակներ՝ զուգահեռաբար ստեղծելով ստուգման գործընթացի անաչառ և ձեռնահաս իրականացման պատրանք:

Նման իրավիճակում հայտարարում ենք, որ վերջին անգամ ենք այս ձևաչափով հրապարակային արձագանքում ծառայության կողմից համալսարանի և նրա ղեկավարության գործունեությանը տրվող գնահատականներին ու հնչեցվող մեղադրանքներին, և հետայսու նման դեպքերին իրավական գնահատական տալու հարցով դիմելու ենք իրավապահ մարմիններին և իրավունքի դատական պաշտպանությանը: Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, որտեղ իրավունքները և ազատությունները պաշտպանված են օրենքով, իսկ սուտ մատնությունը, բռնություն գործադրելու հրապարակային սպառնալիք տալը քրեորեն հետապնդելի արարքներ են:

Որոշակի թյուրընկալումներից խուսափելու նպատակով ներկայացնում ենք մանրամասն պարզաբանում ծառայության պետի այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ տեղեկությունների և գնահատականների վերաբերյալ՝ ընդգծելու համար դրանց բացարձակ անհամապատասխանությունն իրականությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու փաստերի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

ԵՊՀ պարզաբանումներին կարող եք ծանոթանալ ստորև.

Շինարարական գործունեությանն առնչվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություններ: Երևանի պետական համալսարանն առաջնորդվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներով և գնման գործընթացներն իրականացրել է մրցույթներով: Այս իմաստով հարկ ենք համարում նշել, որ 2015 թվականին հայտարարված շինարարության մրցույթին մասնակցած ընկերությունների հայտերը գնահատվել են ըստ օրենքի, և հաղթող է ճանաչվել պահանջված բոլոր փաստաթղթերը պատշաճ ներկայացրած ընկերությունը: Այն մասին, որ հաղթող չի ճանաչվել նվազագույն գին առաջարկած կազմակերպությունը, նշենք, որ «Գնումների մասին» նախկին խմբագրությամբ օրենքը (թեև չի տարածվել ԵՊՀ գնումների գործընթացի վրա) չի սահմանափակել մրցույթի ընթացքում հայտի հետագա գնահատումից հրաժարվելու հնարավորությունը: Մրցույթին մասնակցել է յոթ ընկերություն: ՊՎԾ պաշտոնյայի նշած ընկերությունն ինքն է հրաժարվել իր հայտի հետագա գնահատումից՝ ներկայացնելով համապատասխան գրություն, որը տրվել է վերահսկողական ծառայության աշխատակիցներին: Իսկ առավելագույն գին ներկայացրած ընկերությունը բողոքարկման արդյունքում (երկու ընկերություններ բողոքարկել են գնահատումը (ԵՊՀ ԲԱՇՁԲ-15/3, ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի թիվ 13/15 որոշում), իսկ ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդը պահանջել է վերագնահատել մրցույթի հայտը, որն էլ ԵՊՀ-ն բավարարել է) դադարեցրել է շինարարական աշխատանքները, և նոր մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել և շինարարական աշխատանքները շարունակել ու ավարտին է հասցրել մեկ այլ ընկերություն:

Ավելին՝ ուսումնասիրությունների ընթացքում ՊՎԾ աշխատակիցներից կապ են հաստատել նվազագույն գին ներկայացրած ընկերության հետ՝ ապարդյուն հորդորելով բողոքել ԵՊՀ-ի դեմ: Նշված շինարարության մրցույթի ընթացքում, երբ հայտեր ներկայացրած կազմակերպությունների միջև առկա էին լարված հարաբերություններ, ԵՊՀ-ն, առաջնորդվելով օրենքի տառով, մերժել է բոլոր այն հայտերը, որոնք եղել են ոչ իրավաչափ ու պարունակել են փաստաթղթային թերություններ: Բողոքների գնահատման արդյունքում հաղթող ճանաչված ընկերության հետ կապված այդուհետ որևէ այլ բողոք չի եղել: Հավաստում ենք, որ չունենալով որևէ լուրջ խախտման արձանագրման հիմք՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները սկսել են խորամուխ լինել ընթացակարգերի մեջ, այլ ոչ թե ուսումնասիրել են աշխատանքի կատարողականն ու համապատասխան ակտերը: Ավելացնենք նաև, որ չնայած ԵՊՀ-ում ուսումնասիրություններ իրականացնելու մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի գրության մեջ նշվել է, որ դրանք վերաբերում են վերջին 3 տարիներին՝ (ենթադրելի է 2016, 2017 և 2018 թվականները), այդուհանդերձ ծառայության աշխատակիցները դուրս են եկել գրությամբ նշված իրենց լիազորություններից և դիտարկել են նաև 2014 և 2015 թվականներին շինարարական գործունեությանը վերաբերող գնումների ընթացակարգերը:

Պահնորդական ծառայությանն առնչվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություններ: ԵՊՀ-ում պահնորդական ծառայության գնման ընթացակարգը վերաբերում է 2015 թվականին: Այստեղ ևս բազմաթիվ պահանջների մեջ ԵՊՀ-ն առաջնորդվել է նվազագույն գին ներկայացրած ընկերությանը հաղթող ճանաչելու սկզբունքով, և տարակուսելի է, որ պետական վերահսկողական ծառայությունը թիրախավորել է նվազագույն գին առաջարկած ու այդպիսով հաղթող ճանաչված ընկերությանը: Ինչ վերաբերում է պահնորդական ծառայության գնի ավելացմանը, փաստում ենք, որ ԵՊՀ-ի Հյուրերի նորակառույց տան և քաղպաշտպանության ամբիոնի մասնաշենքերի շահագործման հանձնվելուց հետո ավելացել են պահնորդական ծառայության կետեր, ինչն արտացոլվել է պայմանագրի գնի փոփոխության մեջ: Տրամաբանական չէր անվտանգության մի քանի կետի ավելացման պարագայում նոր մրցույթ հայտարարելը, երբ հիմնադրամի կարգավիճակի պարագայում ԵՊՀ-ն (կարգավիճակը ձեռք է բերել 2014թ. նոյեմբերին) իրավասու էր կատարելու համապատասխան փոփոխություններ: Առավել տրամաբանական կլիներ, որ ստուգումները վերաբերեին ծառայության կատարված լինել-չլինելուն և որակին:

Սանմաքրման ծառայությանն առնչվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություններ: Արված դիտարկումները սանմարքման ծառայության վերաբերյալ մոտավոր են և հիմնականում առնչվում են տեխնիկական բնութագրին, որտեղից էլ բխեցվում է թվացյալ չարաշահման կեղծ եզրահանգումը: Ընկերությունն ընտրվել է հայտարարված մրցույթին նվազագույն գին ներկայացնելու սկզբունքով: ԵՊՀ-ի կողմից հայտարարված մրցույթները մշտադիտարկվել են ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի կողմից, և երբ առկա են եղել անհամապատասխանություններ մրցույթների պայմանների հետ կապված, ապա այդ մրցույթները կասեցվել են, և ԵՊՀ-ից պահանջվել է վերահրապարակել դրանք համապատասխան լրամշակումներից հետո: Նշված մրցույթի վերաբերյալ որևէ պահանջ չի եղել: ԵՊՀ-ի հաշվեկշռում շուրջ երեք հազար նստարաններ լինելու մասին հնչեցված հայտարարությունը ևս չի համապատասխանում իրականությանը. այս պահի դրությամբ համալսարանի հաշվեկշռում հաշվառված է շուրջ 12 հազար նստարան:

Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ.

· ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի այն հայտարարությունը, որ Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները զեկուցվել են ՀՀ վարչապետին, Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի խախտում է, քանի որ ըստ նշված օրենքի՝ վարչապետին ներկայացվող ուսումնասիրության արդյունքները պետք է ընդգրկեին նաև այդ արդյունքներն ամփոփող տեղեկանքի վերաբերյալ ԵՊՀ-ի կարծիքը, մինչդեռ ԵՊՀ-ն դեռևս կարծիք չի ներկայացրել («Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված, 1-ին կետ):

· ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են ՀՀ Գլխավոր դատախազություն, ևս նշված օրենքի խախտում է, քանի որ նման իրավասություն ունի ՀՀ վարչապետը և ոչ վերահսկողական ծառայության ղեկավարը (Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդված):

· Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրություններին վերաբերող ժամանակահատվածի (2015-2018թթ.) մեծ մասի պարագայում Երևանի պետական համալսարանը սահմանափակված չի եղել «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներով, քանի որ մինչև 2017թ. ապրիլը հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական հաստատությունները պարտավոր չեն եղել իրենց գնումները կատարել նշված օրենքի դրույթներով: Պաշտոնապես տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության համապատասխան հանձնարարականով սահմանվել է, որ ԵՊՀ-ն ազատ է ընտրելու «գնման առարկայի գնման ձևը»:

· Ծառայության վարչության պետի պաշտոնակատարի այն հայտարարության առնչությամբ, որ իբր ծառայության ուսումնասիրությունները վերաբերել են 2.5 մլրդ դրամի շրջանառության, հարկ ենք համարում նշել, որ նշված անձը ստորագրել է ուսումնասիրված բոլոր այն փաստաթղթերի տակ, որոնք վերաբերել են 10 մլրդ դրամից ավելի ֆինանսական շրջանառության: Մասնավորապես, Մաշտոցի պողոտայի 52 հասցեում գտնվող ԵՊՀ Հյուրերի տան վաճառքին վերաբերող փաստաթղթերը և դրա հետագա ծախսումներին առնչվող թղթերը մանրամասն ուսումնասիրվել են, վաճառքի գործարքի գինը կազմել է 2 մլրդ 160 մլն դրամ, այդ գումարներով հետագայում իրականացված շինարարությունը ևս գրեթե նույնքան է արժեցել. այսպիսով միայն Հյուրերի տան վաճառքի և մարզահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր շրջանառությունը կազմել է մոտ 4.5 մլրդ դրամ: Ուստի վերահսկողական ծառայության կողմից իբր 2.5 մլրդ դրամի շրջանառության վերաբերող ուսումնասիրությունների մասին արված հայտարարությունը վկայում է առնվազն ուսումնասիրված փաստաթղթերին ՊՎԾ պաշտոնյաների կողմից ծանոթ չլինելու մասին:

· Ուսումնասիրությունների ընթացքում կիրառվել են երկակի ստանդարտներ. շինարարական մեկ ընկերության կազմած նախահաշիվները (ընդ որում, բոլոր ընկերություններն անցել են համապատասխան փորձաքննություններ լիցենզավորված կազմակերպությունների կողմից) համարվել են ցածր, իսկ մյուսի պարագայում՝ բարձր: Մի դեպքում հաշվի է առնվել «Գնումների մասին» ՀՀ նախկին օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ հեղինակային և հարակից իրավունքների դրույթի կիրառման ձևաչափը, մյուս դեպքում այն տեղի չի ունեցել (օրինակ՝ վերելակի մատակարարման դեպքում իրավաչափ է համարվել, իսկ օդորակիչների ու սառնարանների գնման դեպքում՝ ոչ):

· Պնդում ենք, որ ուսումնասիրությունները կրել են կանխակալ մոտեցում, քանի որ դրանք դեռ նոր սկսված՝ ծառայության ղեկավարը հայտարարել էր ավելի քան 700 մլն դրամի չարաշահումների մասին: Ուսումնասիրությունների ավարտական փուլում հայտարարվեց 800 մլն դրամի մասին, իսկ այսօրվա ասուլիսում այդպես էլ չպարզաբանվեց, թե որտեղից են ծագել այդ թվերը:

Հ.Գ. Ինչ վերաբերում է ԵՊՀ շահերը ներկայացնող իրավաբանական խմբի անդամ, «Chevening» միջազգային կրթաթոշակառու, Մեծ Բրիտանիայում մագիստրոսական ծրագիր ավարտած, ԱՄՆ-ում PFP ծրագրի շրջանավարտ, Լատվիայում վերապատրաստված Տիրայր Վարդազարյանին, հայտնում ենք, որ նա 2008 թվականից մինչ օրս աշխատում է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնում, իրավաբանական գիտություններրի թեկնածու է և հաջողությամբ իրականացնում է փաստաբանական գործունեություն»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:52 28/12/2018ԵՊՀ ռեկտորը բացառում է հրաժարականի հնարավորությունը
10:10 28/12/2018  |  ՄամուլՍտուգումներ՝ Բժշկական համալսարանում. Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի. «Ժամանակ»
20:59 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունների քայլերը օրինականության հաստատմանն են ուղղված. Դավիթ Սանասարյան
12:08 15/11/2018  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ ՈւԽ-ն արտահերթ համագումար է հրավիրում
12:07 12/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Կոչ ենք անում չտրվել քաղաքական շահարկումներին, թույլ չտալ բուհը վերածել քաղաքական թատերաբեմի…». ԵՊՀ Ուսանողական խորհուրդ
15:04 09/11/2018  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ ուսանողական խորհուրդը բողոքի ակցիա է իրականացնում. նախարարը խոստացավ հարցը մանրամասն ուսումնասիրել
23:42 01/11/2018  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից և կմիանա Քաղաքացիական պայմանագրին
09:58 26/10/2018  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ-ն պահանջում է Դ. Սանասարյանից հրապարակել իր հայտարարության համար հիմք հանդիսացած փաստարկները
13:59 05/09/2018  |  ԼՐԱՀՈՍՊետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրում է ՀԱԱՀ-ն և ԵՊՀ-ն
12:46 30/05/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ինձ զգում էի հանրապետական չինովնիկի կարգավիճակում». Դավիթ Սանասարյան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]